Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշումն ապօրինի է․ Էդգար Ղազարյանը  գրություն է ուղարկել Մհեր Գրիգորյանին 05/30/2022   22:37  |  ԼՐԱՀՈՍ

«Քիչ առաջ այս բովանդակությամբ գրություն եմ ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Առաջարկում եմ այն բազմաթիվ քաղաքացիների անունից ուղարկել նրան»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Հարգելի՛ պարոն փոխվարչապետ,

ՀՀ վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ Դուք ընդգրկվել եք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում՝ հանձնաժողովի նախագահի կարգավիճակում։

Ձեր ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման որոշումը կայացվել է հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար չափազանց բարդ և պատասխանատու ժամանակաշրջանում։ Դրանով պայմանավորված Ձեզ վրա դրված է մի պատասխանատվություն, որը կարող է բացասական իմաստով մեծ ազդեցություն ունենալ ճակատագրական և պատմական նշանակություն ունեցող որոշումների կայացման համար։

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշումն ապօրինի է մի քանի հիմնավորումներով։

Նախ` Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, հետևաբար երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների համատեղ աշխատանքները, այդ թվում հանձնաժողովների համատեղ նիստերը չեն կարող ունենալ որևէ դիվանագիտական և իրավական հիմնավորում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով որոշում է կայացրել Ձեր ղեկավարությամբ նման հանձնաժողով ստեղծելու մասին, նախքան այդ որոշման կայացումը չի ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ միջազգային պայմանագիր։ Իրավական իմաստով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հետ կապված հարաբերությունները պետք է կանոնակարգված լինեին համապատասխան միջպետական պայմանագրով, որը պետք է անցներ ներպետական վավերացման գործընթաց, ինչը չի արվել։ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հոդված 5-ով սահմանվում է, որ Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով: Այսինքն` Ձեր ղեկավարությամբ ստեղծված հանձնաժողովը նման իրավասություն չունի, հետևաբար ապօրինի է։

Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 205-ը սահմանում է, որ Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չարաշահելով Ձեր նկատմամբ ունեցած վերադաս պաշտոնական դիրքը, Ձեզ մղում է ապօրինության, ինչը Դուք կատարելու պարտավորություն չունեք, իսկ կատարելու դեպքում՝ կրելու եք ամբողջական պատասխանատվություն, որից նա կարող է հրաժարվել՝ իր կողմից որևէ ստորագրված փաստաթղթի առկայության բացատրությամբ։

Կարծում ենք, որ տեղյակ եք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշման ընդունմանը, մեկ օր առաջ, նախորդել է Բրյուսելում, Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումը, որի ընթացքում այդ կապակցությամբ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն (անգամ ստորագրված չէ հանդիպման վերաբերյալ արձանագրություն կամ հայտարարություն), որից հետո նմանատիպ հանձնաժողով ստեղծվել է նաև Ադրբեջանի նախագահի կողմից։

Ավելին, այդ հանդիպումից և հանձնաժողովները ձևավորելուց հետո, 2022 թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Եթե մենք որոշում ենք ՀՀ-ի հետ սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել»։ Նա նաև հավելել է, որ «Ես արդեն հայտնել եմ իմ կարծիքը Մինսկի խմբի վերաբերյալ, հարկ չեմ համարում այն նորից կրկնել։ Հիմա հետկոնֆլիկտային շրջան է։ Մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում, թելադրում ենք օրակարգը հետկոնֆլիկտային շրջանում, եւ պատերազմից անցած մեկուկես տարում հասել ենք մեր ուզածին։ Մենք հասել ենք կամ հասնում ենք այն ամենին, ինչի մասին ես ասել են։ Նախ՝ ողջ աշխարհը, առաջատար երկրներն ու առաջատար միջազգային կազմակերպություններն ընդունել են նոր իրողությունները։ Դա շատ կարեւոր էր, քանի որ կարող էր այլ կերպ լինել: Դա մեր շատ մեծ քաղաքական հաջողությունն է։ Երկրորդ՝ միջազգային առաջատար կազմակերպություններն արդեն հիմք են ընդունում մեր օրակարգը։ Ես ասում էի, որ մենք պետք է որոշենք Հայաստանի հետ սահմանները։ Հայաստանը մեկուկես տարի հրաժարվում էր դրանից»:

Սա փաստացի վկայություն է այն բանի, որ սահմանային խնդիրները լուծումը միջոց է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես Ադրբեջանի համար շահեկան լուծման հանգեցնելու համար, ինչի լիազորություն և մանդատ Դուք չունեք։

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 6-ի 1-ին կետի Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ձեր, որպես փոխվարչապետի լիազորությունները սահմանված են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով, որում որևէ հիշատակում չկա նման հանձնաժողովների կազմում Ձեր ընդգրկման, առավել ևս ղեկավարելու առումով։ Հետևաբար, այդ հանձնաժողովի կազմում Ձեր ցանկացած գործունեություն իր մեջ ենթադրյալ հանցագործության տարրեր կարող է պարունակել և առաջացնել քրեական պատասխանատվություն ենթադրող հետևանքներ։

Հարկ է նկատել, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանվում է, որ Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին։ Այսինքն, օրենքը վարչապետին իրավունք է տալիս ստեղծելու խորհրդակցական մարմիններ, սակայն ոչ հանձնաժողովներ։ Հետևաբար` Ձեր գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովն ապօրինի է։ Միաժամանակ, հանձնաժողովների ստեղծման միջոցով սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի կարգավորման որևէ դրույթ նախատեսված չէ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով։

Միաժամանակ Ձեր ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հանձնաժողովի պատասխանատվության խնդիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցեր սահմանված չեն նաև ՀՀ կառավարության գործունեության 2021 թվականին ընդունված ծրագրով։

Ձեր գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովի և Ադրբեջանում ստեղծված նույնանման հանձնաժողովների համատեղ աշխատանքը, որը Ձեր հայտարարությամբ նախատեսում է առաջին նիստն անցկացնել 2022 թվականի 22-րդ շաբաթվա ընթացքում, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում, իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի, Արցախի Հանրապետության կարգավիճակի և այնտեղ ապրող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների ճակատագրի իմաստով։ Չի բացառվում, որ Հայաստանն Արցախին կապող այլևս միակ ճանապարհի (Գորիս-Ստեփանակերտ) հատվածում սահմանային փոխադարձ հստակեցումները կարող են իրավական հիմք հանդիսանալ Ադրբեջանի Հանրապետության համար՝ սահմանի այդ հատվածում Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ուղեկալ, մաքսային հսկողության կետ և ոստիկանական հենակետ տեղադրելու համար, որով կսահմանափակի կամ կարգելվի Հայաստանի Հանրապետության անձնագրով (այդ թվում Արցախի Հանրապետության քաղաքացիների) մուտքը Արցախի Հանրապետություն, ինչպես ներկա պահին դա այլևս իրականություն է Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն և այլ հատվածներում։

Ձեր կենսագրությունը վկայում է, որ Դուք որևէ կուսակցության անդամ չեք հանդիսանում, իսկ փոխվարչապետի պաշտոնում առաջին անգամ նշանակվել, այնուհետև վերանշանակվել եք՝ Ձեր մասնագիտական և անձնական որակների գնահատման արդյունքում։ Քաղաքական նման պատասխանատու բեռ ստանձնելը, մեր կարծիքով, չի բխում Ձեր կարգավիճակից, էությունից, սակայն կարող է առաջ բերել ծանրագույն հետևանքներ՝ նաև Ձեզ համար։

Այս և այլ ծանր հետևանքներ առաջացնող ռիսկերից խուսափելու, ենթադրյալ ապօրինություններ թույլ չտալու և հայ ժողովրդի համար ճակատագրական բացասական որոշումների ընդունման գործընթացից հեռու մնալու համար, առաջարկում ենք Ձեզ հրաժարական ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի, իսկ դրա անհնարինության դեպքում, ՀՀ փոխվարչապետի պաշտոնից։

ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար,
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
30, մայիսի 2022թ․»,- գրել է Ղազարյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:35 28/05/2022  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
14:22 27/05/2022  |  ԼՐԱՀՈՍՄոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ եռակողմ աշխատանքային խմբի առաջիկա նիստի մասին
21:21 26/05/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյան, քո տեղը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկն է. Էդգար Ղազարյան (տեսանյութ)
12:23 26/05/2022  |  ՄեկնաբանությունԱԺ-ի նախագահը, որը հանրությանն ավելի հայտնի է իբրև Ալեն Սիմոնյանի մայրիկի տղա, ոչ մի կերպ չի կարողանում իրականացնել իր մանկության երազանքը. Ղազարյան
23:46 23/05/2022  |  ԼՐԱՀՈՍ«Չի բացառվում, որ Փաշինյանի միջնորդությամբ Ալիևի հատուկ հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվի Ղարաբաղի մշակութային ինքնավարության կենտրոնի տնօրեն». Էդգար Ղազարյան
15:34 23/05/2022  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
20:27 20/05/2022  |  ԼՐԱՀՈՍՌուսական ներդրումներն ընդհանուր առմամբ խոշորագույնն են մեր երկրում. Մհեր Գրիգորյան
20:11 20/05/2022  |  ԼՐԱՀՈՍԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով. Մհեր Գրիգորյան
19:47 19/05/2022  |  ԼՐԱՀՈՍՄոտ է վտանգը, որ մեկ օրում Ադրբեջանը սահմանային և ոստիկանական անցակետեր կտեղադրի Հայաստանն Արցախին կապող կարևորագույն հատվածում.Էդգար Ղազարյան
12:39 17/05/2022  |  ՄեկնաբանությունԶբոսաշրջության նպատակով Հայաստան ներմուծված ավտոբուսները սպասարկում են ոստիկաններին և ապահովվում նրանց տեղաշարժը Երևանի փողոցներում.Էդգար Ղազարյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]