Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

«Դաբրոյի» սպասելիս. Ով է ղեկավարում Սամվել Բաբայանին. «Հրապարակ» 05/26/2022   09:57  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո նախօրեին Արցախի խորհրդարանը, բացառությամբ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության, հանդես եկավ Հայաստանի իշխանություններին ուղղված կոշտ պատասխանով՝ հերթական անգամ հորդորելով զերծ մնալ Արցախի հարցում աղետալի որոշումներից, ինչն արել էին դեռեւս առաջին հանդիպումից հետո՝ ապրիլի 14-ին։ «Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու եւ պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, համաձայն որի՝ «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Ե´վ Արցախում, ե՛ւ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որեւէ պաշտոնյա, որեւէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը»,- նշված է նախօրեին չորս ուժերի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Շառլ Միշել-Ալիեւ բրյուսելյան եռակողմ հանդիպումից ու ԵԽ նախագահ Միշելի հայտարարությունից պարզ դարձավ, որ կողմերը ոչ միայն հրաժարվում են Արցախի կարգավիճակի խնդիրը քննարկելուց, այլեւ բանակցային խոսույթից որոշել են դուրս թողնել «Լեռնային Ղարաբաղ» կամ «Ղարաբաղի հակամարտություն» քաղաքական եւ աշխարհագրական հասկացությունները, փոխարենը նրանք ընդամենը անհրաժեշտություն են համարում ապահովել «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», ինչը ենթադրում է արցախցիների՝ ազգային փոքրամասնության կարգավիճակով գոյատեւում Ադրբեջանի կազմում։

Առաջին իսկ պահից տարակուսելի էր Բաբայանի կուսակիցների պահվածքը հատկապես այն համատեքստում, որ անգամ Արայիկ Հարությունյանի հիմնած կուսակցությունն է ստորագրել հիշյալ հայտարարության տակ։ Փաստացի ստացվում է, որ Արցախում միայն Սամվել Բաբայանն ու իր կուսակիցները դեմ չէին Արցախի՝ Ադրբեջանի կազմում կարգավիճակին։ Շատերի այսօրինակ քննադատություններից հետո երեկ Բաբայանի կուսակցությունը հայտարարություն տարածեց, որով, եթե ամփոփ ներկայացնենք, մերժում են Շառլ Միշելի հայտարարությունը եւ եվրոպական միջնորդությունը։

Դրանում ասվում է նաեւ․ «ՀՀ իշխանությունները պարտավոր են` • բանակցային հիմնական սկզբունքների եւ տարրերի վերաբերյալ ստանալ Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանությունների համաձայնությունը, ԼՂ հարցով բանակցություններ վարել կա´մ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կա´մ այլեւս նախադեպ ունեցող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափում: Իսկ հարակից միջնորդությունների շահագրգիռ ջանքերը կարող են եւ պետք է ուղղված լինեն վերոնշյալ ձեւաչափերի շրջանակում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը խրախուսելուն եւ աջակցելուն»:

Այդուհանդերձ, Բաբայանի ուշացած հայտարարությունն ավելի մեծ տարակուսանքի տեղիք տվեց այն առումով, թե ինչու չի միացել խորհրդարանի մյուս ուժերին, եթե, ըստ էության, դեմ է բրյուսելյան հանդիպմանը: Բացի դա, տարօրինակ է, որ ռուսական գործոնն է առաջ մղում, չնայած ինքը ՌԴ-ում պերսոնա նոն գրատա է հայտարարված։ Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն է Բաբայանին հորդորել հանդես գալ նման շեշտադրումներով։

Բանն այն է, որ բրյուսելյան հանդիպումով եւ Միշելի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը դուրս է մնում կարգավորման պրոցեսից: Բաբայան-Փաշինյան մտերմությունը հաշվի առնելով՝ «Միասնական հայրենիքի» չմիանալն Արցախի հայտարարությանը կարող էր դիտարկվել որպես ՀՀ իշխանությունների ապտակ` ուղղված Ռուսաստանին։

Բաբայանին թվացել է, թե իրենց բացակայությունը հայտարարությունից չի նկատվի այս ներքաղաքական թոհուբոհի մեջ, ու չի ցանկացել միանալ ՀՀ իշխանությունների դեմ հայտարարությանը, սակայն աղմուկից հետո ուղղել է սխալը: Իսկ Արցախի քաղաքական ուժերի հայտարարությանը չմիանալու պատճառաբանությունը հետեւյալն է․ ««Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները չարտացոլող գործողություններից ձեռնպահ մնալու իր հանձնառությունը, ինչի հիմնավորմամբ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հրաժարվել է միանալ ս.թ. մայիսի 24- ին ԱՀ ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարությանը»: Հայտարարությանը միացած խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը լկտի սուտ է համարում այդ պատճառաբանությունը՝ ասելով, որ Բաբայանի կուսակից պատգամավորները ոչ միայն գործնական քայլերի առաջարկներ չեն արել, այլեւ, առհասարակ, հայտարարության տեքստը կազմելիս որեւէ առաջարկ չեն արել։

«Երբ քննարկում էինք հայտարարությունը, իրենց խմբակցության ղեկավարը որեւէ առաջարկ չարեց, մենք միայն լսեցինք խմբակցության ղեկավարից, որ հայտարարությանը միանալ-չմիանալու հարցն իրենք չեն որոշում, սպասում են Հայաստանից «դաբրոյի»։ Մեր հայտարարությունը կարող էր ավելի վաղ լինել, դուք գիտեք, որ խորհրդակցությունից մեկ օր անց հրապարակեցինք, բայց մենք սպասում էինք գործընկերների պատասխանին, իրենք էլ՝ Սամվել Բաբայանի «այո»-ին կամ «ոչ»-ին, իսկ վերջում հրաժարվեցին»,- ասաց Գալստյանը` շեշտելով, որ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարն անձամբ է ասել:

«Սպասում ենք՝ Սամվել Բաբայանն այդ հայտարարության տեքստն ինչոր մարդկանց տա, հետո նոր իրենց համաձայնությունը տան կամ չտան, քննարկման ընթացքոււմ էլ ղեկավարը մի քանի անգամ առանձնացել եւ փորձել է կապ հաստատել Սամվել Բաբայանի հետ»։ «Արդարություն» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ չի բացառվում, որ Բաբայանի կուսակիցները չեն միացել իրենց, քանի որ ՀՀ իշխանություններին ուղղված քննադատական կոչեր կային. «Իհարկե, ճիշտ կլինի՝ իրենք ասեն, թե իրականում ինչի չմիացան։

Իսկ եթե իբր գործնական առաջարկներ ունեին, կարող էին մեր հայտարարությունից մեկ-երկու ժամ հետո իրենց տեքստը հրապարակել, ոչ թե սպասել, մեկ օր հետո նման ձեւով մանիպուլացնել։ Այս մարդիկ չեն կողմնորոշվում՝ հայտարարությունը խմբակցությո՞ւնն է տարածել, թե՞ կուսակցությունը: Տարբեր տեղեր տարբեր է ներկայացվում, այդպես չկողմնորոշված էլ մերժեցին մեզ՝ խախտելով Արցախի հարցում Արցախում ձեւավորված քաղաքական միասնականությունը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26.05.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:44 26/05/2022  |  Մամուլ«Բաբայանականները»՝ երկու քարի արանքում. «Փաստ»
09:43 25/05/2022  |  ԼՐԱՀՈՍԼՂ հարցով բանակցություններ վարել կա´մ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կա´մ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում. Սամվել Բաբայան
12:56 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍԽաղի կանոնները չեն պահում. Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
09:56 28/04/2022  |  ՄամուլԻնչու է Սամվել Բաբայանը լքել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը. «Հրապարակ»
13:27 07/04/2022  |  ԼՐԱՀՈՍՊԲ-ն չի ենթարկվում Արցախին, հենց այդպես. Սամվել Բաբայան
14:54 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍՔարագլուխը ստրատեգիական նշանակության բարձունք է, պետք չէ տալ հակառակորդին. Բաբայան
14:35 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍՌուսական կողմն առաջարկել էր դիրքերը հանել այնտեղից.Սամվել Բաբայանը՝ Փառուխում տիրող իրավիճակի մասին
09:50 18/03/2022  |  Մամուլ«Դե, ռումբ է՝ գցել են, ի՞նչ եք սրտներիդ մոտիկ ընդունում». «Հրապարակ»
09:55 25/02/2022  |  ՄամուլԻնչ պայման է դրել Սամվել Բաբայանը. «Իրավունք»
19:47 21/02/2022  |  ԼՐԱՀՈՍՍամվել Բաբայանի՝ բունկերում, գտնվելն արդեն ընդգծում է նրա որոշակի կարգավիճակը պատերազմական գործողություններում․ Աբրահամյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]