ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ է այն դատավորը, որը կհամարձակվի․․․ հաստատ, Բիշարյան ազգանունովը չէ այդ դատավորը․․․ 05/26/2022 20:38 | ԼՐԱՀՈՍ

Դատախազությունն Առուշ Առուշանյանի գործով դատավճռի դեմ բողոք է ներկայացրել։ Պահանջում է բեկանել արդարացման դատական ակտը։
Այսինքն, ի՞նչ է ստացվում, դատախազությունը կույր ու խուլ է բոլոր այն դեպքերում, երբ հանիրավի դատապարտվում են մեր քաղաքացիները, երբ խաղաղ ցուցարարները բռնի ուժով բերման են ենթարկվում անհեթեթ մեղադրանքներով, երբ ակնհայտ սարքովի գործերով ազատազրկման են դատապարտվում քաղաքական գործիչները, երբ բռնաբարվում է ՀՀ Մայր օրենքը, երբ մի ողջ իրավապահ ոլորտ պատերազմում նահատակվածների հարազատներին մի կառույցից մյուս կառույցն է հրում՝ ժամանակ ձգելով․․․
Նույն կերպ՝ մեր ռազմագերիների և անհայտ կորածների հետ կապված՝ իրավապահ ոլորտն ուղղակի պապանձված վիճակում է։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ վայնասուն կբարձրացներ նման դեպքերում հարևան երկրի ղեկավարը, նրանց իրավապահները, իսկ սրանց վեջն էլ չի, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիր կոչվածը սկզբից մինչև վերջ ադրբեջանը խախտել է։
Փոխարենը, բան է, երբ մի դատավոր արդար վճիռ է կայացնում՝ Առուշ Առուշանյանի սարքովի գործը՝ վկա, այս կառույցն անմիջապես իրեն զգացնել է տալիս, ընդ որում, միշտ օրենքի և իրավունքի, ՀՀ Սահմանադրության դեմ, Հայաստանի քաղաքացու դեմ։
Բնականաբար, ի շահ փաշինյանի աթոռի, կամքի, հրամանի և հրահանգի։
Այսօր ԲԴԽ-ում տեղի ունեցավ խայտառակ երևույթ․ երբ ի վերջո, երկար բանակցելուց հետո Ջհանգիրյանն ընդունեց զոհված հայորդիների ծնողներին, պարզվեց, որ դատարանը որոշել է հետագա նիստերը շարունակել առանց լրատվամիջոցների և առանց տուժողների։ Ժողովրդավարություն, խոսքի ազատություն՝ օդի փչոց են , որոնց ոտնահարման ավելի լավ նախադեպ դժվար թե գտնվեր։
Այսինքն, միայն վերջերս տուժողի կարգավիճակ ստացած՝ 44-օրյա պատերազմում նահատակվածների ծնողները, ըստ տվյալ դատը վարող դատավորի, չպետք է մասնակցեն իրենց որդիներին ԱԺ-ում սեփական ինքնախոստովանական ցուցմունքով՝ սպանդի տարածի դեմ դատական հայցի քննությանը։ Հարց է ծագում՝ իսկ դատական նիստի որպես առանձին կողմ հանդես եկող «տուժողներին» ո՞վ պիտի ներկայացնի․․․միայն պաշտպա՞նը․․․
Ըստ ամենայնի, այս անմարդկային արարածները հոգեբանորեն ամեն կերպ ուզում են ճնշել ծնողներին։ Ո՞ր մեղքի համար, նրա, որ հայրենիքի համար իրենց որդիները կյա՞նքն են զոհել։
Դատելով փեշն առաջինը փաշինյանի վրա գցող գլխավոր դատախազի առաջանցիկ քայլերից, նա ոչ մեկին չի զիջի իր այդ գործառույթը, ավելին, չի բացառվում նույնիսկ, որ վերջում նրա պաշտպանյալը դառնա տուժող կողմ, իսկ ծնողներն էլ՝ մեղավոր․․․
Ծուռ հայելիների աշխարհում ենք հայտնվել։ Տևականորեն։
Ի վերջո, գործ ունենք 5000 երիտասարդ կյանքեր սառնասրտորեն զոհաբերողի հետ, որը դեռ ասֆալտին փռելով և պատերին ծեփելով զբաղված ժամանակ էր հոխորտում, թե՝ «ո՞վ է այն դատավորը, որ կհամարձակվի դեմ դուրս գալ․․․»։
Հաստատ Բիշարյան ազգանունով անձը երբևէ չի կարող լինել այդ դատավորը․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
- 07/02/2022 21:01 2018-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ գնադապետ Սաքոն ուներ ընդամենը 19 շքանշան, մեդալ ու կրծքանշան, իսկ 2022-ի հուլիսի 1-ին` 30 ․ Ալեն Ղուլյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
- 07/03/2022 10:38 Երևանում 32–ամյա տղամարդը ցած է նետվել 7–րդ հարկից և մահացել
- 07/03/2022 10:25 Փրկարարները երկու օրում բռնել են 13 օձ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը