ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը հայտարարել է, որ 44֊օրյա պատերազմում մոտ 5 մլրդ դոլլարի զինտեխնիկա է մնացել Արցախի օկուպացված տարածքներում, իսկ այդ սպառազինությունն այս իշխանությունը ժառանգել էին նախկիններից. Դանիելյան 05/26/2022 21:57 | ԼՐԱՀՈՍ

Մենք ունեցել ենք հզոր բանակ, որի շնորհիվ ունեցել ենք խաղաղություն, մենք կերտել ենք խաղաղություն մեր պայքարի և անկոտրում ոգու շնորհիվ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։
«2008֊2018 թթ.֊ին` Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մենք ունեցել ենք հզոր բանակ, մենք ունեցել ենք հզոր սպառազինություն։ Կուզեմ նշել մի քանի ապացույց, մի քանի դրվագ, որոնք հստակ կտան բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք իշխանության ֆեյք նյուզի և արծրունանման մարդկանց մակարդակով տարածվել են մեր հանրության շրջանում։ Նախ կուզեմ նշել, որ ադրբեջանական կողմն ասել է, որ 44֊օրյա պատերազմի ընթացքում մոտավորապես 5 միլիարդ դոլլարի զինտեխնիկա է մնացել Արցախի այն հատվածներում, որոնք օկուպացվել են նրանց կողմից, իսկ այդ միլիարդների սպառազինությունը այս իշխանությունները ժառանգել էին նախկին իշխանություններից, ինչպես և ժառանգել էին բանակցությունների այնպիսի փաթեթ, որով Ալիևն ասում էր, որ փակ դռների ետևում նրան ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Վերջին տարիներին մեր բանակը համալրվել է «Իսկանդերով», «Точка У»-ով, «Սմերչ»֊ով, «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ և այլ ժամանակակից զինատեսակներով։ Սերժ Սարգսյանի շնորհիվ` իր կառավարման տարիներին մեր դաշնակից Ռուսաստանի կողմից ստացել ենք 50.000 տոննա ռազմական օժանդակություն։ Սպառազինության վերաբերյալ ունեցել ենք մեկ` 100 միլիոն դոլլարանոց պայմանագիր և մեկ` 150 միլիոն դոլլարանոց պայմանագիր։ Պետք է արձանագրել, որ Նիկոլի կառավարման ընթացքում բացի ՍՈւ֊երից որևէ խոշոր գնում չի եղել։
30 տարի շարունակ մենք ապահովել ենք արժանապատիվ խաղաղություն։ Նիկոլը եկավ իշխանության ու ասաց, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից, նա եկավ ու ասեց. «Արցախը Հայաստան է և վերջ»,֊ և մեզ տարավ կործանարար պատերազմի, որի արդյունքում մենք ունեցանք հազարավոր սպանված և գերեվարված հայորդիներ։
Ես ուզում եմ հստակ նշել, թե ինչու՞ ենք մենք Նիկոլին դավաճան ասում. Կար ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում էր, որ միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը, իսկ հիմա մենք ապրում ենք Նիկոլի Հայաստանում, որտեղ Նիկոլը Ալիևին համարում է կիրթ և կառուցողական, իսկ այդ նույն Ալիևը մատ է թափ տալիս Հայաստանի ու Նիկոլի վրա։
Այո, Նիկոլը դավաճան է, որովհետև հենց նա հայտարարեց. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը` իհարկե առանց զոհերի»,֊այսինքն 5000֊ից ավելի տղաների կյանքը նրա համար ոչինչ էր։
Երկար տարիներ մենք հակամարտել ենք մի պետության հետ, որի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցել է մեր ռազմական բյուջեին, սակայն ճիշտ քայլերի, ճիշտ ռազմավարության շնորհիվ մենք կարողացել ենք զսպել, սանձել ադրբեջանական կողմի ագրեսիան և ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթանակ արձանագրել»,- գրել է Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
- 07/02/2022 21:01 2018-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ գնադապետ Սաքոն ուներ ընդամենը 19 շքանշան, մեդալ ու կրծքանշան, իսկ 2022-ի հուլիսի 1-ին` 30 ․ Ալեն Ղուլյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
- 07/03/2022 10:38 Երևանում 32–ամյա տղամարդը ցած է նետվել 7–րդ հարկից և մահացել
- 07/03/2022 10:25 Փրկարարները երկու օրում բռնել են 13 օձ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը