ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արևմուտքը փորձում է Արցախի հարցում առաջնահերթությունը վերցնել իր ձեռքը, որպեսզի ամբողջությամբ իր ձեռքը վերցնի նաև Ադրբեջանի նավթագազային ռեսուրսները. Արտակ Զաքարյան 05/23/2022 16:47 | ԼՐԱՀՈՍ

Բրյուսելյան երեկվա հանդիպումը Արցախի ճակատագրի վրա խաչ քաշելու հերթական հանդիպումն էր, Հայաստանի կապիտուլյանտներն Արցախն ամբողջությամբ ընկալում են որպես Ադրբեջան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ ԳՄ անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝անդրադառնալով երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև- Շառլ Միշել եռակողմ հանդիպմանը:
Նկատենք, որ եռակողմ շուրջ 5 ժամ տեւած բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը, որը կանդրադառնա բոլոր այն հարցերին, որոնք վերաբերվում են սահմանազատմանը և կայուն իրավիճակի լավագույնս ապահովմանը։ Ավելին, նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում եւ համաձայնության եկել՝ տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Պայմանավորվել են նաեւ առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Ուշագրավ է Արցախի հիմնախնդրի վերաբերյալ ԵՄ պաշտոնյայի ձեւակերպումը. «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։
Արտակ Զաքարյանը նկատում է, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ ԵՄ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ որևէ խոսքը չկա Արցախի ինքնորոշման մասին։ Ըստ Զաքարյանի՝ սա նշանակում է, որ Արցախի քաղաքացիները դիտարկվում են որպես Ադրբեջանի քաղաքացիներ, որպես ազգային փոքրամասնություն և միայն նրանց իրավունքներն են քննարկվում.
«Բավարարվում ենք միայն անվտանգային երաշխիքներով, որոնք գոյություն չունեն, դա ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի ո՛չ էլ Արևմուտքի հետ կապ չունի, դա Ռուսաստանի ձեռքբերումն է»,-ասաց Զաքարյանը:
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ Արևմտյան Ադրբեջանի եւ Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:
Զրուցակիցը կարծում է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ՀՀ տարածքով բացվող կոմունիկացիաներն իրականում հայկական կողմի վերահսկողության տակ չեն լինելու.
«Ամեն դեպքում հայտարարության մեջ դա չի երևում»,-հավելեց Զաքարյանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկա օրերին սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստ անցկացնելու մասին:
Թե ինչո՞ւ մինչ սահմանազատման աշխատանքները՝ Հայաստանը նախ չի պահանջում, որպեսզի ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանական զորքերը դուրս բերվեն, Արտակ Զաքարյանն ասաց.
«Հայաստանի իշխանությունները կապիտալացված են, նրանք կապիտուլյացիան ակտ են ստորագրել և իրավունք չունեն ոչինչ պահանջելու, այդ պահանջին ոչ մեկը»:
ՊՆ նախկին փոխնախարարի տպավորությամբ՝ Արևմուտքը փորձում է Արցախի հարցում առաջնահերթությունը վերցնել իր ձեռքը, որպեսզի ամբողջությամբ իր ձեռքը վերցնի նաև Ադրբեջանի նավթագազային միջոցները, Թուրքիային հնարավորություն տա Հարավային Կովկասի միջոցով ավելի լայն աշխարհաքաղաքական խնդիրներ լուծել՝Հայաստանի հաշվին, և Ռուսաստանին կտրի Հարավային Կովկասից:
Իսկ այս դեպքում արդյո՞ք ԵՄ-ն որոշ ժամանակ անց նաև ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու պահանջ չի ներկայացնի, Արտակ Զաքարյանն ասաց.
«Այսօր չէ, վաղը կներկայացնի՝ Ադրբեջանի միջոցով , իսկ այս դեպքում արցախցիները անվտանգության երաշխիքներ էլ չեն ունենա, Նիկոլն արցախյան ամբողջ պատմությունը, հայ ժողովրդի հաղթանակները դավադրաբար ջուրն է լցնում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
- 07/02/2022 21:01 2018-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ գնադապետ Սաքոն ուներ ընդամենը 19 շքանշան, մեդալ ու կրծքանշան, իսկ 2022-ի հուլիսի 1-ին` 30 ․ Ալեն Ղուլյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
- 07/03/2022 10:38 Երևանում 32–ամյա տղամարդը ցած է նետվել 7–րդ հարկից և մահացել
- 07/03/2022 10:25 Փրկարարները երկու օրում բռնել են 13 օձ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը