ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Բորիս Բախշիյանի գործը փլուզվել է. Դատավորին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելուց հետո քննիչը մեղադրանքը փոխել է 05/21/2022 22:19 | ԼՐԱՀՈՍ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, իսկ մինչ այդ նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց դատավոր Բորիս Բախշիյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է Նիկոլ Փաշինյանի աջակից Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնելու համար։ Ըստ նախաքննական մարմնի նախնական վարկածի, Մկրտչյանի կալանավորումն ակնհայտ ապօրինի է, թեեւ ամբաստանյալն ինքը չէր ներկայացել դատական նիստին՝ դրսևորելով ոչ պատշաճ վարքագիծ։
Դատավորին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք էր դիտարկել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի կալանավորումից հետո «Գորիս» ՔԿՀ-ում իբրև ազդեցություն է գործադրվել վերջինիս նկատմամբ, ինչով հարկադրել են փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։ Այժմ Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։ Այլ խոսքով՝ կամ իրավապահներն, ի վերջո, հասկացել են, որ դատավորը կալանավորման որոշումը կայացնելիս՝ որևէ կերպ չէր կարող նախապես իմանալ կամ որևէ կապ ունենալ ամբաստանյալի նկատմամբ ՔԿՀ-ում ենթադրաբար գործադրվելիք ազդեցության և ցուցմունք փոխելու հետ։ Եթե, իհարկե, բացառենք, որ ի սկզբանե դա գիտակցում էին, պարզապես այդպես էլ պետք դատավորին կալանավորելու եւ այդպիսով մի շարք այլ դատավորների վախը բռնելու համար։
Նկատենք, որ քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր ցուցմունքը փոխելուն հարկադրելու հատկանիշներով և, ըստ էության, քրեական գործը փլուզվեց։ Ընդ որում՝ դատավորի նկատմամբ քողարկված քննություն է իրականացվել՝ առանց ԲԴԽ համաձայնությունը ստանալու, այսինքն՝ առանց դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու։
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր փաստաբան Երեմ Սարգսյանը, դեռևս հունվարի 11-ից արդեն քննիչի զեկուցագիր կար, որ իր պատկերացմամբ Բախշիյանի կողմից հնարավոր է հանցանք է կատարվել, ինչը ենթադրում էր, որ պետք է քրեական գործ հարուցվեր, սակայն դրա համար անհրաժեշտ էր դիմել ԲԴԽ՝ համաձայնություն ստանալու համար, ինչը չի կատարվել և փորձել են օրենքը շրջանցել, քննել են այլ քրեական գործ՝ փորձելով Բախշիյանի վերաբերյալ ապացույցներ ձեռք բերել, դրանից հետո մեկ այլ գործ են հարուցել՝ ցուցմունք տալուն հարկադրելու մասով, դրանով են փորձել համաձայնություն ձեռք բերել։ Այսինքն՝ առանց դատավորի անձեռնմխելիության հաղթահարման, այն է՝ ԲԴԽ համաձայնության՝ դատավորի նկատմամբ քողարկված քննություն է իրականացվել, ինչը ենթադրում է, որ ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են, գործն էլ՝ կարճման ենթակա։
Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն հետաքրքրվեց դատավորից՝ արդյո՞ք հնարավոր է, որ միջնորդեն՝ կարճելու գործի վարույթն ընդհանրապես, որովհետև եթե քրեական գործի հարուցումն ի սկզբանե օրինական չէ, հետապնդում իրականացվել չի կարող՝ դատավորը դրական արձագանքեց՝ նշելով, որ կմիջնորդեն։
«Հիմա նյութերին ծանոթանալու փուլում ենք, դրանից հետո , երբ կհրապարակենք այսպես կոչված նախաքննության արդյունքները, բոլորն ավելի փաստարկված կհամոզվեն այն բանում, ինչ հայտարարում էինք ԲԴԽ նիստից սկսած բոլոր պրոցեսներում»,- նշեց Բորիս Բախշիյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/04/2022 16:07 Քննարկման օրակարգում են եղել Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները.ՀՀԿ անդամները հանդիպել են Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ
- 07/04/2022 13:49 Հայաստանը 2022-ին արդեն ավելի քան 300 մլն դոլար արտաքին պարտք է ավելացրել' դրա մեծ մասն օգտագործելով ասֆալտապատման վրա․ Հոխիկյան
- 07/04/2022 11:04 Դատարանը հրապարակեց ծանր վիրավորանքի հոդվածով առաջին կարճման որոշումը
- 07/04/2022 10:24 Եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/04/2022 18:06 Հրատապ. ահազանգ է ստացվել Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին
- 07/04/2022 16:02 Տրակտորն ընկել է ձորը
- 07/04/2022 15:47 Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են դի
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը