Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն

«Դատարկ դագաղներն ու ծաղկեպսակները որևէ նորմալ, ավանդապաշտ և առողջ հասարակության մեջ չեն մոռացվելու, դրանք անպայման հիշեցնել են տալու իրենց. եկել է հենց այդ պահը». Ալեն Ղևոնդյան 05/21/2022   22:33  |  ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանի ելույթը հոգեբանական խորը կոմպլեքսներ և ավտորիտար հակումներ ունեցող ցինիկ քաղաքական գործչի ձևակերպումներ էր պարունակում։ Իրականում, մենք ունենք լիովին այլ իրավիճակ, քան այն, ինչ ասվում է այդ ելույթում։ «Փաստինֆո» -ի հետ զրույցում, այս մասին այսօր ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարությանը, թե Հայաստանում ժողովրդավարության պիկ է՝ մամուլն աննախադեպ ազատ է, բանտերը փակվում են։

Քաղաքագետը հիշում և հիշեցնում է՝ ընդամենն օրեր առաջ էր, երբ Երևանում գրանցվեց խաղաղ ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու աննախադեպ թվերի աճ, երբ ոստիկանական բաժանմունքները հրաժարվում էին ընդունել ավտոբուսներով այնտեղ տեղափոխված քաղաքացիներին՝ պատճառաբանելով, թե ոստիկանական բաժանմունքներում, այլևս տեղ չկա՝ նոր ցուցարարներ ընդունելու համար.

«Հայաստանի պատմության ողջ ընթացքում այդ ծավալով և թվով բերման ենթարկված ցուցարարների քանակ երբեք չի գրանցվել։ Թիվը մոտավոր 600 պլյուսի էր հասնում։ Էլ չեմ խոսում մամուլի նկատմամբ իրականացվող բռնաճնշումների և ատելության խոսքի այն դրսևորումների մասին, որին ականատես ենք լինում վերջին մի քանի արիների ընթացքում։ Հետևաբար, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսել երեկ Նիկոլ Փաշինյանն, ինձ համար, մեղմ ասած, պարզ չէ»,- ասում է քաղաքագետը։

Նրա արձանագրմամբ՝ ունենք հայտնի ստախոսի հերթական խեղաթյուրված փաստերով հարուստ մի ելույթ, որը լեգիտիմ հռչակվեց տեղում ներկա մի շարք շրջանակների համար.

«Խոսքս միջոցառմանը ներկա «Freedom House»-ի և մի շարք երկրների դեսպանների մասին է, ովքեր, պարբերաբար, մոնիթորինգներ են իրականացնում և շատ հստակ կերպով տիրապետում են իրականությանը, այդ թվում նաև՝ գրանցվող մարդու իրավունքների խախտումների դեպքերին, բռնությունների ծավալներին, ձևերին և մասշտաբներին, ատելության մասով՝ մարդկանց հանրային խոսքի թիրախավորմանը, քաղաքացիների վրա գործեր կարելու ապօրինի վարքագծին և այլն»,- ասում է Ալեն Ղևոնդյանը։

Մինչդեռ՝ իրականությունն այն է, որ այսօր գոյություն ունի հանրային դժգոհության ֆունդամենտալ աճ, որի ֆոնին Փաշինյանի լեգիտիմությունը ցածրագույն մակարդակի վրա է.

«Եթե խոսենք սոցհարցումների մակարդակով, ապա պետք է արձանագրենք, որ Փաշինյանի լեգիտիմությունն այսօր հազիվ տեղավորվում է 13- 15 տոկոսի շրջանակներում։ Այսինքն, իր կողմից իշխանությունը հանձնելու և իշխանությունից հեռանալու հանրային պահանջն, առնվազն՝ 70- 80 տոկոս է կազմում։ Մի ճշգրտում միայն՝ այդ պահանջն, այս պահին, առավելապես պասիվ դրսևորում ունի։ Գործող վարչապետի փոփոխության վերաբերյալ ակտիվ պահանջը, որ, հիմնական մասով, նկատել է փողոցային պայքարի տեսքով, կազմում է մոտավոր՝ 35- 40 տոկոս»։

Հարցին՝ ինչո՞ւ կամ ո՞ր պարագայում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները աչք կփակեին երկրի ներսում տիրող աննախադեպ ապօրինությունների վրա, հանդես գալով՝ օրվա իշխանություններին նեցուկ կանգնելու անհասկանալի վարքագծով, Ալեն Ղևոնդյանը նկատում է՝ նախ պարզենք, թե խոսքը, մասնավորապես, ո՞ր պետությունների դեսպաններին է վերաբերում։ Նմանօրինակ վարքագծով, ըստ վերջինիս, հատկապես, աչքի են ընկել Հայաստանում ԵՄ և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանները։ Երկու պարագայում էլ, նման վարք դրսևորելու խորքային պատճառները նույնն են՝ պայմանավորված ռուսական գործոնը տարածաշրջանից դուրս մղելու հեռանկարով.

«Թե՛ Եվրոմիությունը (հավաքական առումով), թե՛ ԱՄՆ-ն՝ դեսպանի մակարդակով, շահառու են, որպեսզի Հայաստանում իշխանությունը չփոփոխվի։ Այն պրոցեսները, որ սկսել են մեր երկրում՝ դեռևս 2018 թվականից, գեոպոլիտիկ առումով տանում են նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս մղվի՝ ինչպես Հայաստանից, այնպես նաև՝ Հարավային Կովկասից։ Սրա գինն, իհարկե, Արցախի 75 տոկոսի հանձնում էր, որ կազմակերպվեց դավադիր պատերազմի միջոցով, որտեղ, անկասկած, վերոհիշյալ շահագրգիռ բևեռներն ու նրանց հայաստանյան ցանցային կառույցները ներգրավված էին։ Բնականաբար, գործող վարչապետի կատարողականն, այս մասով, բավականին բարձր է եղել։ Ընդ որում, Կառավարության մեջ, ևս, քիչ չեն այնպիսի չինովնիկներ, որոնք հակառուսական քարոզի առաջամարտիկներ են։ Մյուս կողմից, հիշատակված դիվանագիտական կառույցների ղեկավարների գերնպատակներից էլ՝ ամեն գնով հայ – թուրքական հարաբերությունների «կարգավորումն» է, որպեսզի այստեղ՝ Հայաստանում, այլևս Գյումրու 102-րդ ռազմաբազայի կարիքը չլինի։ Հետևաբար, ահա պատասխանն այն հարցի, թե ինչո՞ւ Հայաստանում հավատարմագրված դեսպանները չեն տեսնում և չեն լսում մարդու իրավունքների խախտման աղաղակող փաստերն ու դրվագները, ինչպես նաև՝ բռնապետական ռեժիմի վարքը, որ ամենօրյա ռեժիմով, տարատեսակ դատապարտելի դրսևորումներ է ունենում մեր երկրի ներսում»,- ասում է Ալեն Ղևոնդյանը։

Անդրադառնալով նախօրեին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից լրատվամիջոցներից մեկով արված հայտարարությանը, թե իշխանությունների հեռացման պահանջով փողոցային պայքարի ելած քաղաքական ուժերն ու նրանց հետևորդները դեպքերի զարգացումները տանում են երկրորդ Մարտի 1-ի սցենարով՝ քաղաքական վերլուծաբանը կտրուկ պատասխան է տալիս՝ կա պատմական որոշակի օրինաչափություն՝ ով ինչ ճանապարհով եկել է իշխանության, նույն ճանապարհով էլ հեռանալու է.

«Գործող վարչապետի շահերը սպասարկող Ալեն Սիմոնյանին, պարզապես, պետք է հիշեցնել, թե ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը մտավ ակտիվ քաղաքականության մեջ։ Նրա հանրային քաղաքական կարիերայի մեկնարկը տրվել է 2008 թվականի մարտի գործողություններով։ Ենթադրում եմ, որ Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին խորը և համապարփակ տեղեկատվություն չունի, կամ, առնվազն, մանիպուլյացիաների հետ մանկուց մեծ սեր ունեցող անձ է։ Հենց սա է պատճառը, որ նրա վերոհիշյալ հիշատակումները խիստ հատվածային են։ Մարտի 1-ի դրդման պրոցեսը տեղի է ունեցել բացառապես ընդդիմության կոնկրետ անձերի հրապարակային հայտարարությունների հետևանքով, որոնք, ի դեպ, հասարակության ֆիզիկական առողջությանը վտանգներ պարունակող գործողություններ էին պարունակում»,- ասում է քաղաքական վերլուծաբանը։

Ամփոփելով զրույցը, Ալեն Ղևոնդյանը նկատում է՝ երբ օրվա իշխանությունները հենց այնպես, ոչնչից, սկսում են բացել և շահարկել մարտի 1-ի թեման, սա, առնվազն, հաղորդագրություն է այն մասին, որ չկա որևէ սահման, որ այս իշխանությունը չի պատրաստվում չանցնել՝ իրենց աթոռները պահելու նպատակով։ Հետևաբար, այս մարդկանց համար մատի 1-ը որոշակի սիմվոլիզմ է պարունակում.

«Հիշենք, թե ինչպես երկու օր առաջ, մոտ 13 ոստիկան, խաղաղ ակցիայի ժամանակ, հենց այնպես, հարձակվեցին և սկսեցին դաժան ծեծի ենթարկել Արծվիկ Մինասյանին։ Եթե ուշադիր հետևեք տեսանյութին, կլսեք ոստիկաններից մեկի հրահանգը՝ ծեծե՛ք դրան։ Սա հանրային, քաղաքական հաղորդագրություն էր այն մասին, որ այս իշխանությունը չունի որևէ բարոյական սահման։ Եթե իրենց պետք լինի, բոլորին ցուցադրական և հրապարակային բռնության կենթարկեն։ Չմոռանանք, որ Արծվիկ Մինասյանը Ազգային Ժողովի պատգամավոր է և որևէ կարմիր բերետ կամ քննիչ, ոստիկան իրավունք չունի բերման ենթարկելու նրան, եթե նա, տվյալ պահին, որևէ հանցանք չէր կատարում։ Հետևաբար, սա խիստ սիմվոլիկ ակտ էր՝ ցույց տալու համար, որ իշխանությունն ու ուժն իրենց ձեռքում է, և ինչ նպատակ էլ, որ նրանք իրենց առաջ դնեն, կփորձեն ուժի դիրքերից իրականացնել դա։ Այնուհանդերձ, Ալեն Սիմոնյանին հիշեցնեմ Նապոլեոնի հայտնի խոսքերը՝ իշխանությունը չի կարող երկար ժամանակով զինվորականների սրերի վրա նստած մնալ։ Հետևաբար, թող նրանք ավելի խոհեմ և զգուշավոր լինեն և հիշեն՝ այն սիմվոլիկ ակտերով, որով նրանք 2018 թվականին զավթեցին իշխանությունը, իրենց փողոց հանած, դատարկ դագաղներն ու ծաղկեպսակները, որևէ նորմալ, ավանդապաշտ և առողջ հասարակության մեջ չեն մոռացվելու, դրանք անպայմանորեն հիշեցնել են տալու իրենց, և հիմա կարծես, եկել է հենց այդ պահը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:04 25/04/2022  |  Քաղաքական«Քաղաքական ինչ - որ շրջանակների մոտ առկա են Ալիև - Փաշինյան ուղիղ կապերի մասին փաստող ձայնագրություններ, որոնց հրապարակումն, ինչ -որ փուլում, կարող է որոշիչ լինել». Ալեն Ղևոնդյան
13:20 21/04/2022  |  ԼՐԱՀՈՍՌուսները Հայաստանում հասան իրենց մի շարք կարևոր նպատակներին. Քաղաքագետը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
20:30 11/04/2022  |  ՔաղաքականԱրցախի ապագայի հստակությունը շատ ավելի կախված է Ռուսաստանից, քան Երևանից կամ Բաքվից. քաղաքագետ
12:55 30/03/2022  |  ԼՐԱՀՈՍ«Փառուխի և Քարագլխի դեպքերը բեմականացում են՝ ապահովելու փաշինյանական փրկչի կերպարը՝ վավերացնելու խաղաղության պայմանագիրը».քաղաքագետ
17:39 09/03/2022  |  ՄեկնաբանությունԵՄ-ի կոնկրետ երկրներ լավ հասկանում են, որ իրենք մեծ հաշվով ԱՄՆ-ի ու ՌԴ-ի քաղաքականության պատանդներն են. Ղևոնդյան
23:10 03/03/2022  |  ՔաղաքականՈւկրաինա չի լինելու, ՌԴ-ն գնալու է մինչև վերջ. Ալեն Ղևոնդյան (տեսանյութ)
13:40 06/01/2022  |  ՄեկնաբանությունՍա պետության քաղաքականության ու արդյունավետ կամ անարդյունավետ կառավարման տրամաբանական հետևանք է. Ղևոնդյան
15:26 25/12/2021  |  ՄեկնաբանությունՀՀ-ում իշխանափոխությունը 10 օրվա հարց է. Ալեն Ղևոնդյան
15:25 20/12/2021  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Ռուբինյանը մունետիկի դեր է խաղալու, բանակցողը Փաշինյանն է լինելու.քաղաքագետ
11:16 20/12/2021  |  ՄեկնաբանությունՄենք մեր իսկ կառափնարանի ճանապարհին երգում ենք ուրախ ու զվարթ, երջանիկ. Ղևոնդյան

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]