ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհուրդ կտայի՝ «լալկվեն». Սեյրան Օհանյան 05/21/2022 14:06 | Մեկնաբանություն

Ժողովուրդը կարող է տարբեր ուղղություններով մերկացնել, թվարկել իշխող ուժի ստերը, ապօրինությունները։ Այնպես որ, խորհուրդ կտայի՝ «լալկվեն» ու ոչ թե, ինչպես իրենք են ասում, «հանգիստ նստեն տեղները», այլ շա՛տ արագ հեռանան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սեյրան Օհանյանը։
«Այս օրերին տարբեր ճակատներով իշխանական շահերը սպասարկող, որոշ ճամբարափոխ զանգվածներ և նրանց ենթարկվող սուտ արբանյակները, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում են իրենց ծառայությունները մատուցել «գերագույն պատասխանատուին»՝ անվտանգության համակարգում իրենց ձախողումները նորից բարդելով «նախկինների» կամ ուրիշների վրա։
ԱՌԱՋԻՆԸ՝ խորհրդական Էդմոն Մարուքյանը Բանակի բարեփոխումների ձախողման մասին մեր տեսակետները անվանում է «մերկապարանոց»՝ բացարձակ պատկերացում չունենալով, որ երկրի պաշտպանության խնդիրների փոփոխության պայմաններում միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծմամբ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ է իրականացվում՝ գնահատելով անվտանգության նոր միջավայրը, վեր հանելով արտաքին ու ներքին սպառնալիքները և որոշելով պետության յուրաքանչյուր գերատեսչության դերն ու խնդիրը պաշտպանական քաղաքականության մեջ։ Այնուհետև, ըստ զարգացման պլանի մեթոդաբանության, տեղեկությունների՝ գաղտնիք չպարունակող մասը ներկայացվում է հանրությանը, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ Բանակը վերականգնվում է և շարունակում մնալ որպես անվտանգության երաշխավոր։
Եվ սա «փիար» չէ, այլ, ընդհակառակը, իշխանությունն ինքն է պարտավոր փարատել քաղաքացու բոլոր մտահոգությունները՝ իր կատարած աշխատանքները խելամտորեն ներկայացնելով հանրությանը։
Լսո՞ւմ եք, նորից եմ կրկնում՝ նույնիսկ իրենք՝ այս իշխանություններն են իրենց շուրթերով ասում, որ այս գործընթացը իրենք չեն կատարել։ Ընդհակառակը, Նիկոլի իշխանությունը Բանակի նկատմամբ քաղաքականությունը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի։
Ես մեղավոր չեմ, որ երկրի կառավարության աթոռին կառչած Նիկոլը չունի այդ կրթությունն ու մակարդակը։ Եվ խորհուրդ կտայի Էդմոն Մարուքյանին՝ չմտնել այն թեմաների մեջ, որոնցից գաղափար չունի և երբևէ չի էլ կարող ունենալ։
ԵՐԿՐՈՐԴԸ՝ բանակում ծառայած գեներալ Գագիկ Մելքոնյանը մինչև հիմա զարմանալի կերպով չգիտի՞, որ պետական կամ ռազմական գործում կարող են որոշումներ կայացնել ու իրականացնել մարդիկ, ովքեր պաշտոն ունեն և հետևաբար իրավական հիմքով լծակներ, իրավասություններ, պարտավորություններ՝ խնդիրները լուծելու համար։
Կոնկրետ ոչ մի պահեստազորի զինվորական, ներառյալ նաև գեներալ Մելքոնյանը թող գլուխ չգովեն․ իրենք այդ հնարավորությունը չունեին։
Կրթված զինվորականները գիտեն, որ բացարձակ տարբեր են մարտական գործողությունները լեռնային պայմաններում, որտեղ եղել է Մելքոնյանը, և ավելի դժվար են գործողությունները հարթավայրային պայմաններում, որտեղ հակառակորդը, ուժեր կուտակելով, գլխավոր հարված է հասցրել ու ճեղքել պաշտպանությունը։
Վերախմբավորումներ կատարել և փակել հակառակորդի առաջխաղացման ճանապարհը՝ պետության ղեկավարության խնդիրն է, ընդ որում՝ նաև Հադրութում ու առավել ևս Շուշիում։ Լսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները․ թող ինքը որոշի։ Իսկ ինչ եք կարծում՝ ինքը չգիտի՞ դրա մասին։
ԵՐՐՈՐԴԸ՝ ոստիկանության գնդապետն ասում է, որ ոստիկանության պետը թույլ է տվել կոլեգիայի անդամներին գլխարկ չկրել։
Պահանջում եմ հրապարակել այդ թույլտվության հրամանը․ թող ժողովուրդը տեսնի։ Ինչպե՞ս կարող է համազգեստի կրման մեջ տարբերություն լինել․ ի՞նչ օրինակ են ցույց տալիս պետերն իրենց ենթականերին։ Այդպես լավ չէ, թող մյուսին էլ թույլ տան կոճակները չկոճկել, ուսադիրները հանել կամ տաբատ չկրել։
Սա ի՛նչ «բեսպրեդել» է։
Ես հիմա պահեստազորում եմ և քաղաքացիական հագուստ եմ կրում, սակայն երբ ծառայում էի զինվորական համակարգում ու նույնիսկ 44-օրյա պատերազմի օրերին, երբևիցե չեմ խախտել համազգեստ կրելու օրենքը։
Ես և ժողովուրդը՝ որպես պատգամավոր և հանրություն, պահանջում ենք, որ մեր օրենքի պաշտպանը օրենքի պաշտպանման համար օրինակ հանդիսանա։ Եվ նորից՝ Նիկոլն ու իր սատելիտները որտեղից իմանան դրա մասին ու պահանջեն կողքի կանգնածներին չխախտել օրենքը, եթե իրենք չեն ծառայել ու կյանքում՝ մինչև պաշտոնների դրվելը, նույնիսկ մի քանի մարդ չեն ղեկավարել։ Նրանք միայն կարող են իրենց կեղծ հրոսակախմբերին հրահանգ տալ, որ ամենակեղտոտ խոսքերով, ստերով հարձակվեն, վարկաբեկեն մարդկանց։
Եվ այսպես շարունակ։ Ժողովուրդը կարող է տարբեր ուղղություններով մերկացնել, թվարկել իշխող ուժի ստերը, ապօրինությունները։
Այնպես որ, խորհուրդ կտայի՝ «լալկվեն» ու ոչ թե, ինչպես իրենք են ասում, «հանգիստ նստեն տեղները», այլ շա՛տ արագ հեռանան»,- գրել է Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/04/2022 16:07 Քննարկման օրակարգում են եղել Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները.ՀՀԿ անդամները հանդիպել են Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ
- 07/04/2022 13:49 Հայաստանը 2022-ին արդեն ավելի քան 300 մլն դոլար արտաքին պարտք է ավելացրել' դրա մեծ մասն օգտագործելով ասֆալտապատման վրա․ Հոխիկյան
- 07/04/2022 11:04 Դատարանը հրապարակեց ծանր վիրավորանքի հոդվածով առաջին կարճման որոշումը
- 07/04/2022 10:24 Եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/04/2022 19:19 Ռուսաստանի ու Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ չի հայտնաբերվել
- 07/04/2022 18:06 Հրատապ. ահազանգ է ստացվել Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին
- 07/04/2022 16:02 Տրակտորն ընկել է ձորը
- 07/04/2022 15:47 Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը