ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պատերազմի դաշտում միակ թշնամիս ես լինելու». ծայրահեղական Գորշ գայլերի հայտնի անդամը՝ դաշնակցականին 05/20/2022 20:40 | ԼՐԱՀՈՍ

Այս անգամ, Թուրքիան ճիշտ է ասում՝ իսկապես, մենք նեղում ենք այս իշխանություններին։ Ե՛վ Հայաստանի ազգայնականները, և՛ Սփյուռքը ճնշում են սրանց, հետևաբար՝ Չավուշօղլուն, ընդամենը միայն փաստն է արձանագրել։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին այսօր ասել է հայագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը՝ արձագանքելով Չավուշօղլու հայտարարությանը։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն ԱՄՆ–ում՝ ադրբեջանցի լրագրողների հարցերին պատասխանելիս, մասնավորապես, հայտարարել է, թե Հայաստանի ներսում «արմատականները», իսկ դրսից՝ Սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա։
«Թուրքիան, բոլոր առումներով, մեր դարավոր, դասական թշնամին է, որի նպատակը մեզ իսպառ ոչնչացնել է։ Հիմա, վերջապես, նրանց հաջողվել է Հայաստանում իշխանության բերել մի քաղաքական ուժի, որը նպաստում է դրան՝ Հայաստանի, հայության և հայկական պետականության իսպառ ոչնչացմանը։ Հետևաբար, Թուրքիան հիմա անհանգստացած է, որովհետև կոնկրետ քաղաքական ուժերի կոչով, զանգվածներ են դուրս եկել փողոցներ՝ թույլ չտալու մեր վերջնական ոչնչացումը։ Այսինքն, կա վտանգ, որ թուրքական Պանթյուրքիզմի պլանը կարող է տապալվել և սա, իսկապես, անհանգստացրել է թուրքական քաղաքական վերնախավին, որովհետև դա կարող ենք անել միայն մենք, այստեղ՝ Հայաստանում և Սփյուռքը՝ դրսում։ Հետևաբար, սա պետք է ընկալել որպես թուրքերի կողմից մեզ ուղղված շատ ուշադիր և սկզբունքային վերաբերմունք ու աշխատանք»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայագետը պատմել է տարիներ առաջ Թուրքիայում իրեն հանդիպած ծայրահեղական «Գորշ գայլեր»-ի ներկայացուցչի հետ ունեցած երկխոսության մանրամասները.«Տարիներ առաջ, Թուրքիա կատարած այցի ընթացքում, թուրքական բաղնիքում, ես հանդիպեցի տեղի ծայրահեղական «Գորշ Գայլեր» խմբավորման հայտնի դեմքերից մեկին։ Չգիտեի, որ նա «Գորշ գայլեր» խմբավորման հիմնադիր
Արփ Արսլան Թյուքեշի թիկնապահն է։ Քաջ իմանալով ով եմ ես, նա ինձ ասաց՝ դու հիմա իմ հյուրն ես՝ գլխիս վրա տեղ ունենս, բայց պատերազմի դաշտում միակ թշնամիս ես լինելու։ Դուք՝ Դաշնակներդ, իմ ոխերիմ թշնամիներն եք։ Ինչպես որ դուք եք ձեր ազգի ազգայնականը, այնպես էլ մենք՝ «Գորշ քայլերն» են մեր ազգի ազգայնականները։ Այսինքն, «Գորշ գայլերն» իրենց համարում են իրենց ազգի ազգային գաղափարախոսության կրողն ու ազգային ծրագրեր իրականացնող ուժը, հետևաբար, Չավուշօղլու վարքագիծը պետք է մեկնաբանել հենց այս տրամաբանությունից ելնելով»- ասել է հայագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/04/2022 16:07 Քննարկման օրակարգում են եղել Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները.ՀՀԿ անդամները հանդիպել են Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ
- 07/04/2022 13:49 Հայաստանը 2022-ին արդեն ավելի քան 300 մլն դոլար արտաքին պարտք է ավելացրել' դրա մեծ մասն օգտագործելով ասֆալտապատման վրա․ Հոխիկյան
- 07/04/2022 11:04 Դատարանը հրապարակեց ծանր վիրավորանքի հոդվածով առաջին կարճման որոշումը
- 07/04/2022 10:24 Եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/04/2022 18:06 Հրատապ. ահազանգ է ստացվել Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին
- 07/04/2022 16:02 Տրակտորն ընկել է ձորը
- 07/04/2022 15:47 Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են դի
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը