ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Գրիգորյանին ձերբակալման սանկցիա տվող քննիչը պատժվելու է և շատ ծանր կերպով. մոտեցել է հատուցման և պատասխան տալու ժամանակը. Սրապիոնյան 05/19/2022 22:33 | ԼՐԱՀՈՍ

Արմեն Գրիգորյանին ձերբակալման սանկցիա տվող քննիչը պատժվելու է և շատ ծանր կերպով, այնքան ծանր, որ ինքը, նույնիսկ, չի էլ պատկերացնում, իսկ այդ օրը, բոլորովին, սարերի հետևում չէ։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ավելի քան վստահորեն հայտարարում է գրականագետ, Դիմադրության շարժման ակտիվ մասնակից Սերժ Սրապիոնյանը։
«Գիտե՞ք, սրանք երիտթուրքերից ավելի վատն են։ Եթե Թալեաթը Գրիգոր Զոհրաբի գլուխը քարերով կոտրելու հրաման տալուց առաջ, նրան, գոնե, ձևական, բայց համբուրեց, ապա սրանց՝ հայ մտավորականների նկատմամբ իրականացրած կտտանքներն ու հալածանքներն, ուղղակի, անհամեմատելի է՝ նույնիսկ երիտթուրքերի հետ…»,- նշել է նա։
Գրականագետը նկատում է՝ վերջին ժամանակաշրջանի իշխանական վարքն, արդեն, այնքան սովորական է դարձել, որ, նույնիսկ, համատարած ձերբակալություններն, անգամ, զարմանք չեն հարուցում. «Արմեն Գրիգորյանին սրանք շատ վաղուց էին աչքի տակ առել, որովհետև համարձակ կերպով բարձրաձայնում էր իրենց բոլոր տեսակի հակաազգային և դատապարտելի գործողությունների մասին։ Սրանք մշտապես եղել են Արմենի մանրադիտակի տակ։ Նա որևէ անգամ չի կեղծել կամ թաքցրել իր միտքը։ Սրանք երկար սպասեցին, որպեսզի կարողանան ձերբակալել Արմեն Գրիգորյանին, բայց, քանի – որ քիչ, թե շատ խելքը գլխին պատճառաբանություն չգտան, ինչ – որ բան մոգոնելով՝ փակեցին այդ մարդուն։ Ինչ խոսք, Արմենի ձերբակալությունը խիստ ցավալի է, որովհետև մեր շարքերից ևս մեկ համարձակ, ուղղամիտ և ազնիվ մտավորականի ժամանակավորապես մեկուսացրին մեզանից, բայց սա նրանց փրկության բանալին չէ, որովհետև անմիջապես նոր արմեն գրիգորյաններ են հրապարակ ելնելու։ Մեր ժողովուրդն ամուլ չէ, մի բան, որ այս անհեռատես իշխանությունը չի հաշվարկել»։
Սերժ Սրապիոնյանը հավելում է՝ Աշոտ Երկաթին, Չալաբյանին կամ ամիսներ շարունակ օսվենցիսյան տանջանքներով բժիշկ Չարչյանին փակողը, Արմեն Գրիգորյանին, նույնպես, փակելու պլաններ պետք է ունենար, սա անակնկալ չէր։ Արդյո՞ք բազմաթիվ նմանօրինակ դեպքերը քի՞չ են, որպեսզի մենք հասկանանք, թե ում հետ գործ ունենք, հռետորական հարցադրում է բարձրացնում գրականագետը. «Այս մարդիկ ունեն իրենց հատուկ տերերը, ովքեր մոլեռանդ ատելությամբ են լցված հայի ու հայության նկատմամբ։ Մյուս կողմից, սրանց, այսպես կոչված՝ ժողովրդավարությունը, որն, իրականում, ըստ էության՝ ֆաշիզմ է, ուրիշ կերպ դա, ուղղակի, հնարավոր չէ բնութագրել, բերել փաթաթել են մեր վզին։ Եվ, որովհետև Արմեն Գրիգորյանի խոսքն ու ելույթներն, այս կամ այն չափով բացում էին միամիտ մարդկանց աչքերը, ապա նրան պետք էր «վնասազերծել, ինչն էլ արվեց՝ քրեական հերթական անհիմն գործը հարուցելու ճանապարհով»,- ասում է գրականագետը։
Ամփոփելով զրույցը, Սերժ Սրապիոնյանն, այնուամենայնիվ, լավատես է. «Օրեցօր ավելի ու ավելի մարդաշատ դարձող Ֆրանսիայի հրապարակը գալիս է ապացուցելու, որ մարդիկ գնալով հասկանում են՝ այս իշխանությունների կողմից ասված ամեն բան սուտ է։ Երբ նրանք ասում են՝ սիրում եմ ձեզ, պետք է հասկանալ՝ ատում եմ ձեզ, երբ ասում են՝ խոնարհվում եմ ձեր առաջ, նշանակում է՝բարձրանալու եմ ու իմ ողջ ծանրությամբ բազմեմ ձեր ուսերին՝ գրաստի նման քշելու ձեզ։ Երբ հայտարարվում է, թե ոչ մի հարց առանց ժողովրդի հետ խորհրդակցելու չի լուծվելու, սա նշանակում է, որ ես ձեր մեջքի հետևում դավադիր ու դավաճանական որոշումներ եմ կայացնելու, հայրենավաճառ և հայրենադավ թղթեր եմ ստորագրելու, ոնց ուզենամ, այնպես էլ անելու եմ։ Բայց մոտեցել է հատուցման և պատասխան տալու ժամանակը։ Ի վերջո` ժողովուրդն արթնացել է և այս արթնացումն, այլևս, անկասելի է լինելու»,- ասում է գրականագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/04/2022 16:07 Քննարկման օրակարգում են եղել Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները.ՀՀԿ անդամները հանդիպել են Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ
- 07/04/2022 13:49 Հայաստանը 2022-ին արդեն ավելի քան 300 մլն դոլար արտաքին պարտք է ավելացրել' դրա մեծ մասն օգտագործելով ասֆալտապատման վրա․ Հոխիկյան
- 07/04/2022 11:04 Դատարանը հրապարակեց ծանր վիրավորանքի հոդվածով առաջին կարճման որոշումը
- 07/04/2022 10:24 Եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/04/2022 16:02 Տրակտորն ընկել է ձորը
- 07/04/2022 15:47 Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են դի
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը