ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս իշխանությանը հեռացնելուց հետո ահռելի գործ պետք է արվի հենց ոստիկանության համակարգում. Արսեն Բաբայան 05/19/2022 17:34 | ԼՐԱՀՈՍ

Այս իշխանությանը հեռացնելուց հետո ահռելի գործ պետք է արվի հենց ոստիկանության համակարգում։ Անհրաժեշտ է ոստիկանությունը ամբողջությամբ ենթարկել բարեկարգման։ Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Տևական ժամանակ է արդեն, որ հարյուրավոր արժանապատիվ քաղաքացիներ Երևանի տարբեր փողոցներում խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքով պաշտպանված ակցիաներ են իրականացնում։ Այդ ակցիաները կրում են բացարձակ նույն բնույթը, նույն եղանակը և հիմնականում նույն ժամանակահատվածը։ Դրանք անցկացվում են երթերով, որի ընթացքում փակվում և բացվում են տարբեր փողոցներ։ Բոլոր օրերին այդ ակցիաներն ունեն նույն ժամանակը, նույն վայրը և նույն եղանակը։ Այսինքն՝ ունեն նույն փաստական հանգամանքները։
Սակայն մենք ամեն օր նկատում ենք ոստիկանության կողմից տարբեր գործողություններ։
1) Մի օր երթին մասնակցող քաղաքացիներին ուղեկցում են ոստիկանության ծառայողները և ակցիաներն անցնում են գրեթե առանց խոչընդոտների, փողոցներ փակելու դեպքում ոստիկանության ներկայացուցչի հետ ձեռք է բերվում ժամանակահատվածի մասին պայմանավորվածություն և ամեն բան կարծես թե նորմալ ընթացքով անցնում է։
2) հաջորդ օրը ոստիկանությունը առանց որևէ քննարկման, օրենքով իր վրա դրված պարտականություն համարվող ծանուցման, հավաքը դադարեցնելու օրինական պահանջի ներկայացման՝ ոստիկանության համազգեստով, բայց խուլիգանի վարքուբարքով հարյուրավոր ծառայողներ հարձակվում են խաղաղ երթի մասնակիցների վրա և ամենակոպիտ ու դաժան եղանակով, հաճախ՝ ծեծելով, բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ։
Հենց այս նյութը գրելուս պահին բազմաթիվ խմբերով քաղաքացիներ Երևանի բազմաթիվ փողոցներում իրականացնում են խաղաղ երթեր, որն ուղեկցվում է ոստիկանության կողմից, փողոցները փակվում և բացվում են առանց ոստիկանական խոչընդոտների։ Հիմա հիշում եմ երեկ տեղի ունեցածը՝ ոստիկանները վայրենու նման հարձակվեցին մարդկանց վրա, ծեծելով բերման ենթարկեցին, մարդկանց առևանգում էին նույնիսկ մայթերից, երբ հայտարարվել էր, որ ակցիան ավարտվել է։ Դիտեք կից տեսանյութը և հիշեք երեկվա տեսարանները։
Այս համեմատականը ունի կարևոր հարցի քննարկման անհրաժեշտություն։ Այդպիսի տարբերակված մոտեցմամբ պետությունը հայտարարում է, որ բռնատիրական է, որ երբ ուզի կարող է թույլատրել մարդուն իրացնել իր սահմանադրական իրավունքը, երբ ուզի՝ կարող է արգելել, մինչդեռ մարդկանց սահմանադրական իրավունքները պետության պարտականություններն են։
Այդպիսի տարբերակված (անհավասար) մոտեցում ցուցաբերելն արգելված է օրենքով, ըստ որի՝ ոստիկանությանն արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք: Հատկանշական է, որ տարբերակման հիմքի առկայության դեպքում օրենքը ոստիկանությանը պարտադրում է այդ մասին հիմնավոր պատճառաբանված հայտնել այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ պետք է ցուցաբերվի տարբերակված մոտեցում։
Մնացյալ ամեն հայտարարություն, որ անում են այս իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ պնդելով, թե ոստիկանությունն իրավաչափ է գործում, հիմնազուրկ է և կրում է բացառապես մի նպատակ՝ դուխ տալ ոստիկանությանը, որպեսզի երբ պետք լինի հրամայեն նույն ոստիկանությանը կատարելու հանցագործություններ, իսկ ոստիկանությունն էլ առանց քննարկման դրանք կատարի։
Այս իշխանությանը հեռացնելուց հետո ահռելի գործ պետք է արվի հենց ոստիկանության համակարգում։ Անհրաժեշտ է ոստիկանությունը ամբողջությամբ ենթարկել բարեկարգման։ Առանց դրա մենք երբևէ չենք ունենա ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն և կշարունակենք ունենալ պետություն, որի Սահմանադրության հենց 1-ին հոդվածը կլինի խախտված հենց իշխանության կողմից»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/30/2022 09:13 Ո՞վ է իշխանության «սրտի» ընդդիմադիրը ․ «Իրավունք»
- 06/30/2022 09:09 Իշխանությունը հերթական անգամ պատրաստվում է հարվածել Գագիկ Ծառուկյանին ․ «Հրապարակ»
- 06/30/2022 09:03 Ռուբեն Վարդազարյանի դեմ ԲԴԽ-ի որոշումը կբողոքարկվի ․ «Հրապարակ»
- 06/30/2022 09:00 Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը. «Փաստ»
- 06/30/2022 08:56 Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու. «Ժողովուրդ»
- 06/30/2022 08:50 ՆԱՏՕ-ի անպատկերացնելի ընդլայնումը՝ Ռուսաստանի սահմանին ․ «Հրապարակ»
- 06/30/2022 08:47 Ընդդիմությունը սեպտեմբերին ևս խորհրդարան չի գա. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 06/30/2022 19:02 Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է.Շարմազանով
- 06/30/2022 17:56 Ամեն նոր առաջադրում կարևոր պաշտոններում գալիս է լրացուցիչ ու ավելի հիմնավոր հաստատելու, որ նա Ալիևից ավելի շատ է ատում իմ պետությունն ու Հայրենիքը.Արսեն Բաբայան
- 06/30/2022 17:27 Եթե Արցախի ժողովուրդը որոշի, որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և այդ ուղղությամբ ձեռնարկի գործուն քայլեր, ապա Հայաստանում իշխանափոխությունը կդառնա օրերի տեխնիկական խնդիր.Ղազինյան
- 06/30/2022 17:06 ԲՀԿ-ից թռած մեկը քվեարկությունից չուշանալու համար այնպես է վազել ԱԺ միջանցքով, որ մռթի վրա ընկել է.Նաիրա Զոհրաբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/30/2022 23:12 Սևանի ճանապարհին՝ ռեստորանի մոտ 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին
- 06/30/2022 21:59 Լոռու մարզում. 39-ամյա վարորդը Mercedes ML-ով Վանաձոր-Ալավերդի ճանապարհին կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում
- 06/30/2022 19:04 Գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում (տեսանյութ)
- 06/30/2022 18:55 Արտակարգ դեպք «Արարատ» բժշկական կենտրոնում. 63-ամյա տղամարդը դանակը ձեռքին մտել է հիվանդանոց, հայհոյանքներ հնչեցրել, ասելով, որ պետք է բժշկին սպանի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/30/2022 23:20 Հուլիս եւ օգոստոս ամիսները բախտորոշ են լինելու ճգնաժամային իրավիճակ կստեղծվի Հայաստանի իշխանությունների համար. Աստղաբան (տեսանյութ)
- 06/29/2022 23:42 Սննդաբանը նշել է նիհարելու համար գլխավոր վիտամինները
- 06/26/2022 21:57 Մի քանի բան, որոնք իսկապես պետք են տղամարդկանց` հարաբերություններում
- 06/26/2022 21:21 Ամառային սնունդը դրական հոգեբանական ազդեցություն ունի․ սննդաբան
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը