ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրությանն» աջակցելու պատճառով 05/19/2022 14:35 | Մեկնաբանություն

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի աշխատակից Աննա Մանուկյանին Հիմնադրամի տնօրենի հրամանով երեկ ազատել են աշխատանքից՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին մասնակցելու պատճառով։ Ընդ որում՝ Մանուկյանը մասնակցել է ցույցերին աշխատանքային ժամերից հետո։
Իր ֆեյսբուքյան էջում Մանուկյանը գրել է, որ Հիմնադրամում աշխատել է 20 տարի։
«2012թ-ից պատիվ եմ ունեցել աշխատելու այս բացառիկ կառույցում, որը 30 տարի շարունակ շենացրել է Հայաստանն ու Արցախը: Աշխատել եմ հրաշալի մարդանց հետ, ձեռք եմ բերել լավ ընկերներ և մի փոքր մասնիկ կազմել բազմաթիվ մեծ ու փոքր ծրագրերի իրագործման։ Երեկ Հիմնադրամի տնօրենի հրամանով ազատվել եմ աշխատանքից՝ «Դիմադրության» շարժման ցույցերին (աշխատանքային ժամերից հետո) մասնակցելու պատճառով։
Իմ սիրելի այս կառույցը ապաքաղաքական էր մինչև 2018թ, երբ դեռ այս կապիտուլյանտ իշխանությունները չէին սկսել հիմնահատակ քանդել ազգայինը բովանդակող ամեն ինչ, և առաջին քայլերը սկսեցին հենց Հիմնադրամից, երբ գործ կարեցին մեր երկարամյա սիրելի տնօրեն Արա Վարդանյանի դեմ:
Կվերադառնամ իմ շատ սիրելի Հիմնադրամ, երբ այնտեղ «ժամանակավոր հյուրեր» այլևս չեն լինի։ Հիմնադրամը միշտ լինելու և ծաղկելու է։
Իմ սկզբունքները վեր են ամեն ինչից, աշխատանք կորցնելը շատ փոքր խնդիր է, երբ կանգնած ենք ՀԱՅՐԵՆԻՔԸ կորցնելու վտանգի առաջ։
Ես իմ տեղում և իմ կարողությունների չափով ամեն օր, ամեն րոպե պայքարելու եմ թրքահպատակության դեմ, մի ամբողջ լուսավոր սերունդ Եռաբլուրում տեղավորածի դեմ, նրանցից մի քանիսի մարմինները ամիսներով պարկերով նկուղներում պահող արհավիրքի դեմ,
Արցախի 70%-ը հանձնած և մնացածը հանձնել պատրաստվողի դեմ, Ցեղասպանությունը մոռացողի դեմ, իր սեփական ազգին ատողի դեմ, Արցախի դրոշից սարսափողի դեմ։ Խնդրում եմ այս հողն ու ջուրը սիրող բոլոր հայրենասեր մարդկանց միանալ շարժմանը», - գրել է Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/04/2022 10:24 Եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
- 07/03/2022 10:38 Երևանում 32–ամյա տղամարդը ցած է նետվել 7–րդ հարկից և մահացել
- 07/03/2022 10:25 Փրկարարները երկու օրում բռնել են 13 օձ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը