ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու լարի վրա է խաղում. Ջհանգիրյանի խոսքերով՝ ուզում է եւ հաճույք ստանալ եւ կույս մնալ 05/18/2022 18:58 | Վերլուծություններ

«Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը և դրա համար իջել եմ այստեղ, քանի որ արտառոց իրավիճակ է»: Դեռ ապրիլի 26-ին դատախազության դիմաց ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների հետ հանդիպման ասել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Զոհված զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էին դատախազություն և մեր շատ համաքաղաքացիների և անձամբ ինձ համար անպատկերացնելի վստահությամբ սպասում էին դրական արդյունքների։ Փաշինյանն ինքն էր ԱԺ ամբիոնից հայտարարել, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց արդյունքը կլիներ նույնը, միայն առանց զոհերի։
Նահատակված հերոսի հայր Գարիկ Գալեյանը նույնիսկ ասել էր, թե՝ միայն գլխավոր դատախազին է հավատում։ Հավատացել էին, քանզի զոհված զինվորների հարազատների հետ հանդիպմանը Արթուր Դավթյանը վստահեցրել էր, թե՝ դատախազական բոլոր հնարավոր գործիքակազմն օգտագործվում է այդ քրեական գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու և իրավական գնահատական տալու համար։ Նա ինքն էր հանդիպում առաջարկել զոհված զինվորների հարազատներից 10-ի հետ՝ նրանց առջև հայտարարելով՝ «Ձեր պահանջի արդարացիությունը չի վիճարկվում։
44-օրյա պատերազմի հերոսների հարազատները օրեր շարունակ դատախազի՝ «Ձեր պահանջի արդարացիությունը չի վիճարկվում» բառերի ազդեցության տակ սպասում էին․․․
Եվ ի՞նչ․․․ Ոչինչ․․․ ձերբակալվեց հենց հերոսի հայրը՝ Գալեյանը, որը միամտություն էր ունեցել հավատալու Արթուր Դավթյանին։ Իսկ զոհերի մեղավորն ու պատասխանատուն՝ Փաշինյանը, դարձել է անձեռնմխելի։
Հարցը, թե՝ իր իսկ ինքնախոստովանական ցուցմունքով հարցաքննության և ձերբակալման հայցի պահանջ ներկայացրած քաղաքացի Ն․ Փաշինյանը երբևէ հրավիրվե՞լ է հարցաքննության, առկախված է։ Գլխավոր դատախազի պասով՝ զինդատախազության, ՀՔԾ-ի կամ՝ մեկ այլ կառույցի համապատասխան կոչում ունեցող անձը նրան երբևէ հրավիրե՞լ է հարցաքննության։ Իհարկե՝ ո՛չ։ Ո՛չ, քանի որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձնական պատասխանատվությամբ ստանձնել է 5000 զինվորի կյանք խլած Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը։
Այս «պատվաբեր» գործը նա իր «ճիտին պարտքն» է համարում։
Այսպիսով, երեկ արդեն լույսի պես պարզ ու հստակ էր, որ գլխավոր դատախազ Դավթյանի՝ զոհված հերոսների ծնողների առջև արված հայտարարությունները, թե՝ «Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը․․․ Ձեր պահանջի արդարացիությունը չի վիճարկվում» և այլն, ուղղակի փարիսեցիություն էր։ Իսկ իրականում՝ Արթուր Դավթյանը երկու լարի վրա է խաղում՝ մի կողմից Փաշինյանին իր ծառայությունները մատուցելով, մյուս կողմից՝ ծնողների առջև կեղծավոր հայտարարություններով, իբր հանձնարարել է օբյեկտիվ քննություն վարել, մյուս կողմից կանխավ բացառում նրա ձերբակալությունը։
Մինչդեռ իրականում ոչ մի օբյեկտիվ քննություն էլ չկա, քանզի ՀՀ գլխավոր դատախազը կանխավ, վաղօրոք, ինչպես նշեցինք, արդեն իսկ մերժել էր 5000 հայ երիտասարդի մահվան մեջ ինքզինքը մեղադրող և ինքնախոստովանական ցուցմունք տված ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին ձերբակալելու հայցը․․․Ասել կուզի՝ եթե անգամ Քյարամյանը հանկարծ որոշի օբյեկտիվ քննություն վարել ու պարզել, որ կա Փաշինյանին ձերբակալելու անհրաժեշտություն, ապա դատախազը բացառել է նման հեռանկարը՝ ասելով, որ ոչ, չես կարող, Վովայիչը իմ հովանու տակ է։ Ի դեպ, նաեւ զրկել է Քյարամյանին՝ Փաշինյանին չձերբակալելու հանգամանքը վերջինիս «վաճառելու» հնարավորությունից։
Դրա համար էլ վերջինս շարունակում է հոգեբանական և ֆիզիկական ճնշումների ենթարկել 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության զոհված հերոսների հարազատներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/30/2022 09:13 Ո՞վ է իշխանության «սրտի» ընդդիմադիրը ․ «Իրավունք»
- 06/30/2022 09:09 Իշխանությունը հերթական անգամ պատրաստվում է հարվածել Գագիկ Ծառուկյանին ․ «Հրապարակ»
- 06/30/2022 09:03 Ռուբեն Վարդազարյանի դեմ ԲԴԽ-ի որոշումը կբողոքարկվի ․ «Հրապարակ»
- 06/30/2022 09:00 Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը. «Փաստ»
- 06/30/2022 08:56 Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու. «Ժողովուրդ»
- 06/30/2022 08:50 ՆԱՏՕ-ի անպատկերացնելի ընդլայնումը՝ Ռուսաստանի սահմանին ․ «Հրապարակ»
- 06/30/2022 08:47 Ընդդիմությունը սեպտեմբերին ևս խորհրդարան չի գա. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 06/30/2022 19:02 Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է.Շարմազանով
- 06/30/2022 17:56 Ամեն նոր առաջադրում կարևոր պաշտոններում գալիս է լրացուցիչ ու ավելի հիմնավոր հաստատելու, որ նա Ալիևից ավելի շատ է ատում իմ պետությունն ու Հայրենիքը.Արսեն Բաբայան
- 06/30/2022 17:27 Եթե Արցախի ժողովուրդը որոշի, որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և այդ ուղղությամբ ձեռնարկի գործուն քայլեր, ապա Հայաստանում իշխանափոխությունը կդառնա օրերի տեխնիկական խնդիր.Ղազինյան
- 06/30/2022 17:06 ԲՀԿ-ից թռած մեկը քվեարկությունից չուշանալու համար այնպես է վազել ԱԺ միջանցքով, որ մռթի վրա ընկել է.Նաիրա Զոհրաբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/30/2022 23:36 Մասիսում Nissan-ով վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի, որը հիվանդանոցում մահացել է
- 06/30/2022 23:12 Սևանի ճանապարհին՝ ռեստորանի մոտ 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին
- 06/30/2022 21:59 Լոռու մարզում. 39-ամյա վարորդը Mercedes ML-ով Վանաձոր-Ալավերդի ճանապարհին կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում
- 06/30/2022 19:04 Գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում (տեսանյութ)
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/30/2022 23:20 Հուլիս եւ օգոստոս ամիսները բախտորոշ են լինելու ճգնաժամային իրավիճակ կստեղծվի Հայաստանի իշխանությունների համար. Աստղաբան (տեսանյութ)
- 06/29/2022 23:42 Սննդաբանը նշել է նիհարելու համար գլխավոր վիտամինները
- 06/26/2022 21:57 Մի քանի բան, որոնք իսկապես պետք են տղամարդկանց` հարաբերություններում
- 06/26/2022 21:21 Ամառային սնունդը դրական հոգեբանական ազդեցություն ունի․ սննդաբան
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը