ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարալիզացված երթեւեկություն, 417 բերման ենթարկված, բռնություն կանանց ու անչափահասների նկատմամբ (տեսանյութ) 05/17/2022 16:09 | ԼՐԱՀՈՍ

Երևանում այսօր վաղ առավոտից երթևեկությունը կաթվածահար էր: «Դիմադրության» շարժումն առավոտյան 08.00-ից վերսկել էր անհնազանդության ակցիաները՝ Երևանի տարբեր հատվածներում փողոցները, այնպես էլ ծայրամասերի. Անհնազանդության ակցիաներ են եղել գրեթե բոլոր վարչական շրջաններում՝ հասարակական ու քաղաքական տարբեր ուժերի, ուսանողների, բնակիչների մասնակցությամբ։
Ժամը 09։20-ի դրությամբ՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ փակ է ավելի քան 50 փողոց, սակայն անհնազանդության ակցիաները դրանից հետո շարունակվել են մինչեւ 11։30։
Իրավիճակը պարբերաբար լարվել է, ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին, ընդ որում՝ մեծամասամբ առանց նախազգուշացնելու։ Ավելին, տեսանյութերում տեսանելի է, որ ոստիկանները բավական կոշտ են գտնվել նաեւ երթ իրականացնողների նկատմամբ, որոնց ճանապարհը փակում էին մեքենաներով ու առանց որեւէ բառ ասելու անմիջապես անցնում բերման ենթարկելուն, ընդ որում՝ բիրտ ուժի գործադրմամբ:
«Փաստինֆո»-ին Ոստիկանությունից հայտնել էին, որ վերջին տվյալներով բերման ենթարկվածների թիվը հասել է 417-ի: Բերման ենթարկվածների թվում էին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատրյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը,«Հայրենիք» կուսակցության անդամներ Սոս Հակոբյանը, Խաչիկ Գալստյանը և այլք։ Քաղաքացիների փոխանցմամբ՝ ոստիկանական շատ բաժիններում անգամ տեղ չի եղել, և բերման ենթարկվածներին ավտոբուսներով տեղափոխել են այլ բաժիններ, սպասեցրել բակերում՝ մինչեւ ոստիկանության բաժիններում հնարավոր կլիներ նրանց ընդունել։
Ոստիկանները բերման ենթարկելիս բռնի ուժ էին գործադրում անգամ պատգամավորների, անչափահասների, տարեցների ու կանանց նկատմամբ, որոշ դեպքերում նաև մարմնական վնասվածքներ էին հասցրել ցուցարարներին: Համենայն դեպս, հայտնի է, որ ոստիկանության գործողությունների հետեւանքով ձեռքի կոտրվածք է ստացել 77-ամյա մի կին։
Ժամը 11։30-ին անհնազանդության ակցիաները դադարեցվել են, բացվել ճանապարհները, իսկ ժամը 19-ին նախատեսված է հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում։
Սակայն մայրաքաղաքում լարվածությունը չի մարել. Բողոքի ակցիաներ են իրականացնում զոհված զինծառայողների հարազատները, որոնք նախ փակել են վերաքննիչ քրեական դատարանի շենքին հարող պողոտան, ապա ԶՔԳՎ շենքի դիմացի փողոցը՝ Բաբայանը՝ պահանջելով ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/30/2022 09:13 Ո՞վ է իշխանության «սրտի» ընդդիմադիրը ․ «Իրավունք»
- 06/30/2022 09:09 Իշխանությունը հերթական անգամ պատրաստվում է հարվածել Գագիկ Ծառուկյանին ․ «Հրապարակ»
- 06/30/2022 09:03 Ռուբեն Վարդազարյանի դեմ ԲԴԽ-ի որոշումը կբողոքարկվի ․ «Հրապարակ»
- 06/30/2022 09:00 Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը. «Փաստ»
- 06/30/2022 08:56 Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու. «Ժողովուրդ»
- 06/30/2022 08:50 ՆԱՏՕ-ի անպատկերացնելի ընդլայնումը՝ Ռուսաստանի սահմանին ․ «Հրապարակ»
- 06/30/2022 08:47 Ընդդիմությունը սեպտեմբերին ևս խորհրդարան չի գա. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 06/30/2022 19:02 Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է.Շարմազանով
- 06/30/2022 17:56 Ամեն նոր առաջադրում կարևոր պաշտոններում գալիս է լրացուցիչ ու ավելի հիմնավոր հաստատելու, որ նա Ալիևից ավելի շատ է ատում իմ պետությունն ու Հայրենիքը.Արսեն Բաբայան
- 06/30/2022 17:27 Եթե Արցախի ժողովուրդը որոշի, որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և այդ ուղղությամբ ձեռնարկի գործուն քայլեր, ապա Հայաստանում իշխանափոխությունը կդառնա օրերի տեխնիկական խնդիր.Ղազինյան
- 06/30/2022 17:06 ԲՀԿ-ից թռած մեկը քվեարկությունից չուշանալու համար այնպես է վազել ԱԺ միջանցքով, որ մռթի վրա ընկել է.Նաիրա Զոհրաբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/30/2022 23:36 Մասիսում Nissan-ով վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի, որը հիվանդանոցում մահացել է
- 06/30/2022 23:12 Սևանի ճանապարհին՝ ռեստորանի մոտ 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին
- 06/30/2022 21:59 Լոռու մարզում. 39-ամյա վարորդը Mercedes ML-ով Վանաձոր-Ալավերդի ճանապարհին կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում
- 06/30/2022 19:04 Գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում (տեսանյութ)
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/30/2022 23:20 Հուլիս եւ օգոստոս ամիսները բախտորոշ են լինելու ճգնաժամային իրավիճակ կստեղծվի Հայաստանի իշխանությունների համար. Աստղաբան (տեսանյութ)
- 06/29/2022 23:42 Սննդաբանը նշել է նիհարելու համար գլխավոր վիտամինները
- 06/26/2022 21:57 Մի քանի բան, որոնք իսկապես պետք են տղամարդկանց` հարաբերություններում
- 06/26/2022 21:21 Ամառային սնունդը դրական հոգեբանական ազդեցություն ունի․ սննդաբան
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը