ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում.Փաստաբանները հայտարարություն են տարածել 05/16/2022 13:23 | Քրեական խրոնիկոն

Ավետիք Չալաբյանի պաշտպաններ՝ Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանը հայտարարություն են տարածել՝ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման իրավաչափության վերաբերյալ.
«2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը անհիմն կերպով բավարարել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
ՄԵՂԱԴԱՐԱՆՔԻ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ԼԻՆԵԼԸ
Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի ապացույց հանդիսացող գաղտնի ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան միտումնավոր ակնհայտ պրովոկացիա անող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են։ Ոչ նյութական արժեքներից խոսող անձը նույնիսկ տրամաբանորեն չէր կարող ունենալ զրուցակցին նյութապես շահագրգռելու շարժառիթ։ Գործում առկա չէ որևէ ցուցմունք, որով կհաստատվեր հիմնավոր կասկածն առ այն, որ Ավետիք Չալաբյանը հնարավոր է կատարծ լինի իրեն ապօրինաբար մեխսագրվող արարքը։ Այս պարագայում ամբողջությամբ բացակայում է հանցագործության օբյեկտիվ կողմը՝ երկու և ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագռգռություն տրամադրելը։ Նույնիսկ Թոռնիկ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավանքերին մասնակցելու համար։ Ահա այս պայմաններում Ավետիք Չալաբյանին անօրինական կերպով առաջադրվել է մեղադրանք և վերջինս դատարանի անօրինական որոշմամբ կալանավորվել է։ Միանշանակ է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքը կրում է պատժիչ բնույթ։
ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՊԱՏԻԺ
05.05.2021թ․ ընդունված և 01.07.2022թ․ ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով վերոնշյալ արարքը չի հանդիսանում հանցագործություն, ուստի օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն իրավունքի ուժով ենթակա է դադարեցման։ Նույնիսկ նման պայմաններում դատարանը բավարարել է երկամսյա կալանքի միջնորդությունը, որն անգամ չի հասցնելու սպառվել։ Այս առումով ակնհայտ է դառնում, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն ունի ոչ թե քննության արդյունավետության, այլ՝ պատժիչ նպատակ։ Որևէ ողջամիտ իրականության մեջ հնարավոր չէ պատկերացնել, որ հասարակության շրջանում բարձր հարգանք և հեղինակություն վայելող անձը կխուսափի կամ կխոչընդոտի մի քրեական գործի քննություն, որը մեկ և կես ամիս հետո ենթակա է լինելու կարճման։
Ավելին, մեր համոզմամբ, մեղադրանքի հիմքում դրված վերոնշյալ հանցակազմը (երկու և ավելի անձանց նկատմամբ) ընդամենն ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն այնպիսի հանցանքի դեպքում, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Քրեական գործով ձեռք չի բերվել գեթ մեկ ապացույց, որով հիմնավորվում է, որ ենթադրյալ արարքը, այսինքն՝ նյութական շահագռգռվածությունը ընդհանրապես տրամադրվել է, առավել ևս՝ 2 և ավելի անձանց։ Դատարան ներկայացված նյութերում չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագռգռվածության հասցեատեր որևէ երրորդ անձի անուն։ Ավելին, քննիչն անգամ որևէ ջանք չի գործադրել, պարզելու, թե արդյոք առկա է որևէ երկրորդ անձ, որին պետք է տրամադրվեր կամ առաջարկվել է նյութական շահագռգռվածություն։
Նման պայմաններում, ակնհայտ է, որ քրեական գործը հարուցվել է 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով բացառապես այն նպատակով, որպեսզի հաղթահարվի առավելագույն ժամկետի ցենզը, քանի որ այս պարագայում առավելագույն պատիժն ի տարբերություն 163-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գերազանցում է մեկ տարին։
ԱՄՓՈՓՈՒՄ
Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում։ Ըստ այդմ՝ մի կողմից ի սպառ բացակայում է արարքը կատարված լինելու հիմնավոր կասկածը, մյուս կողմից՝ կալանավորումն ընտրվել է մի արարքի համար, որը նոր քրեական օրենսգրքով ապաքրեականացվել է, այսինքն՝ ընդամենը մեկ և կես ամսից քննությունը դադարելու և քրեական գործը կարճվելու է, ուստի չկա այդ քննությունից՝ Ավետիք Չալաբյանի կողմից խուսափելու կամ խոչընդոտելու որևէ իրական և տրամաբանական շարժառիթ»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
- 07/02/2022 21:01 2018-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ գնադապետ Սաքոն ուներ ընդամենը 19 շքանշան, մեդալ ու կրծքանշան, իսկ 2022-ի հուլիսի 1-ին` 30 ․ Ալեն Ղուլյան
- 07/02/2022 20:43 Քրեական գործով վարույթի կասեցում» էլ չի լինելու․ Մելիքյան
- 07/02/2022 20:34 Ֆեմիդայի բռնաբարը ջանք չի խնայում զավթել նաև անկախ փաստաբանությունն ու ազատ խոսքը և հաջողելու է, եթե միմյանց պաշտպանելով` չփրկենք իրավական պետության վերջին փշրանքները․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/02/2022 19:45 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին եւ գլխիվայր շրջվել
- 07/02/2022 14:29 Երկրաշարժ՝ վրաց-ռուսական սահմանին
- 07/02/2022 13:26 Հուրգադայում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա. կինը կորցրել է ձեռքն ու ոտքը, ապա՝ մահացել հիվանդանոցում
- 07/02/2022 10:27 Արցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը