ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդակն այնքան ցածր է, որ նրա մասնակցությամբ ցանկացած բանակցություն կարող է ինֆորմացիայի արտահոսքի պատճառ դառնալ, ինչից Պուտինն անկասկած կխուսափեր». Հայկ Նահապետյան 05/16/2022 21:21 | Քաղաքական

«Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդակն այնքան ցածր է, որ նրա մասնակցությամբ ցանկացած բանակցություն կարող է ինֆորմացիայի արտահոսքի պատճառ դառնալ, ինչից Պուտինը, իր երկրի շուրջ ստեղծված այսպիսի իրավիճակում, անկասկած կխուսափեր»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Պեսկովն այսօր հայտարարել էր, որ նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները՝ ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելու ժամանած՝ Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի նախագահների հետ։ Ցանկից բացակայում էր Փաշինյանի անունը։
Բացի այդ՝ ՀԱՊԿ գագաթաժողովում Ն. Փաշինյանը դժգոհել է ՀԱՊԿ-ի արդյունավետությունից՝ նշելով, որ մեկ տարի առաջ այլ արձագանք էին սպասում, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք։ Հայկ Նահապետյանը նկատեց՝ մինչ ՀԱՊԿ-ին քննադատելը, Հայաստանի Հանրապետությունը պետք է, նախ այդ կառույցին դիմեր համապատասխան հոդվածով, հետո նոր՝ սպասեր դրա պատասխանին.«Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է 2-րդ հոդվածով, որը նախատեսում է խորհրդատվության անցկացումներ, այնինչ, ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զորքի մուտք գործելուց հետո, ՀԱՊԿ-ին պետք էր դիմել 4-րդ հոդվածով, որը նախատեսում է իրավիճակը ստուգելուց և հիմնավորումներն արձանագրելուց հետո, զինական կարգով միջամտել խնդրին։ Այդպես եղել է Տաջիկստանում, երբ Աֆղանստանից վտանգ կար ու այդ երկրի ղեկավարը դիմեց ՀԱՊԿ-ին հենց 4-րդ հոդվածով, ինչպես նաև Ղազախստանում՝ արագ արձագանքման ուժերի ներգրավումը ղազախական դեպքերին, որտեղ ինքնիշխանության կորստի վտանգ կար։ Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ-ի 4-րդ հոդվածը սահմանում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ խնդիրները։ Երբ անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զինուժը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք և տեղակայվեց Սև լճի հատվածում, մենք գործ ունեինք տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի հետ, հետևաբար ՀԱՊԿ-ին պետք էր դիմել 4-րդ հոդվածի շրջանակներում»,- ասում է Հայկ Նահապետյանը։
Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ Կառավարությունն այդ ժամանակ որոշեց ՀԱՊԿ-ին դիմել ոչ թե համապատասխանաբար 4-րդ, այլ 2-րդ հոդվածով, ռազմական փորձագետը վերագրում է Փաշինյանի հավանական տգիտությանը.«Իր բողոքն, իրականում, որևէ հիմքերից զուրկ է։ Ասեմ ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած մոսկովյան հավաքը խիստ կարևոր էր։ Այդ մասին իր խոսքում հատուկ կերպով նշեց Լուկաշենկոն, ընդգծելով՝ եթե ՀԱՊԿ անդամ երկրներն այսօր չմիավորվեն՝ ընդհանուր ուժերով դիմագրավելու առկա սպառնալիքների և մարտահրավերների դեմ, որոնք այս պահին առկա են, ապա ՀԱՊԿ անդամ երկրները կթիրախավորվեն այն ուժերի կողմից, որոնք Ուկրաինայում ռազմական գործողություններ են սադրել։ Հետևաբար, սրանից կարելի էր ենթադրել, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև որևէ տեսակի տարաձայնություն այս պահին և ստեղծված իրավիճակում չպետք է լինի։ Իսկ այն, ինչ արեց այսօր Փաշինյանն այդ նիստի ընթացքում՝ իր հրապարակային ելույթներով, ակնհայտ կերպով խոսում էր այն մասին, որ նա հերթական անգամ փորձեց կասկածի տակ դնել այդ կառույցի ամրությունն ու էֆեկտիվությունը՝ տորպեդահարելով ՀԱՊԿ անդամ երկրների միասնությունը, դրա աշխատանքները, միաժամանակ վտանգի տակ դնելով, առհասարակ, այդ կառույցի անդամ երկրների գոյությունը։ Դա, ի դեպ, խիստ բնորոշ է իրեն և իր գործելաոճին, ինչպես ժամանակին, խախտելով ՀԱՊԿ կառույցի կանոնադրությունը, նա քրեական գործ հարուցելու և ձերբակալման սանկցիա կիրառեց այդ կառույցի գլխավոր քարտուղար հանդիսացող՝ գեներալ – գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ փորձելով այդ կերպ վարկաբեկել ՀԱՊԿ-ը»,- նշել է ռազմական փորձագետը։
Մոսկվայում այսօր կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում Փաշինյանը նաեւ հայտարարել է, թե ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառել Հայաստանին ոչ բարեկամ հանդիսացող երկրներին՝ համարելով այն անընդունելի երևույթ։ « Այստեղ պետք է հիշել, որ նմանօրինակ արգելք՝ կառույցի կանոնադրությամբ նախատեսված չէ։ Նույն տրամաբանությամբ, Հայաստանը ժամանակին, ի դեպ՝ իր օրոք նույնպես, ռազմատեխնիկական հարցերով համագործակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Հետևաբար, եթե պայմանագրերը թույլ են տալիս նման գործառույթներ իրականացնել, ապա երկրները դրանք անում են, նկատում է Հայկ Նահապետյանը։
Վերադառնալով հարցին, ո՞ր դեպքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կունենար ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելու ժամանած բոլոր երկրների ղեկավարների հետ, բացառությամբ միայն ՀՀ վարչապետ Փաշինյանի, ինչի մասին այսօր տեղեկացրեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ Պուտինի համար, իհարկե, գլխավորը դաշնակից երկրների հետ պարտավորությունների պատշաճ կատարումն է՝ համաձայն համապատասխան պայմանագրերի։ Ըստ վերջնիս, այդ ճանապարհին ՌԴ ղեկավարը վեր է կանգնում նեղ անձնային հարաբերություններ պարզաբանելու գործելաոճից, սակայն այն, որ Փաշինյանի նկատմամբ նկատելի անվստահության մթնոլորտ կա, սա անհերքելի իրողություն է. «Պուտինը երբեք անձերով չի գնահատում պետության և ազգային պետական շահերի համատեքստում միջպետական հարաբերությունների որակը։ Հետևաբար, անձը ՌԴ ղեկավարի համար խիստ երկրորդական է։ Ես դժվարանում եմ հստակ պատասխանել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել՝ չհանդիպելու հենց Փաշինյանի հետ, սակայն մի բան հստակ է՝ այս անձի նկատմամբ վստահության մակարդակն այնքան ցածր է, որ նրա ներկայությամբ և մասնակցությամբ ցանկացած բանակցություն կարող է ինֆորմացիայի արտահոսքի պատճառ դառնալ, ինչից, Ուկրաինայի հետ կապված իրավիճակում, Պուտինն, անկասկած, կխուսափեր։ Հիշենք նաև 44 օրյա պատերազմից հետո տեղի ունեցած մի բանավեճ, որի ընթացքում Ռուսաստանի Դաշնության ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկի ղեկավարը՝ Մարգարիտս Սիմոնյանը, Ռոման Բաբայանի հեղինակային հաղորդման ժամանակ հռետորական հարցադրում կատարեց, ասելով՝ երբ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Հայաստանի ղեկավարի հետ պատերազմի ընթացքում հեռախոսազրույցներ էր ունենում, ո՞ւմ հետ էր Փաշինյան Նիկոլը քննարկում այդ հեռախոսազրույցների բովանդակությունը…Այնպես որ, այս անձի նկատմամբ անվստահության դրսևորումը գոյություն ունենալու լիարժեք իրավունք ունի, որի արդյունքում էլ՝ ՌԴ ղեկավարը հանդիպում է նախաձեռնում ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր ղեկավարների հետ, բացառությամբ միայն Նիկոլ Փաշինյանի, սրանով իսկ, խուսափելով որոշակի ինֆորմացիայի արտահոսքի անցանկալի հեռանկարից»,- ամփոփելով զրույցն, ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
- 07/02/2022 21:01 2018-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ գնադապետ Սաքոն ուներ ընդամենը 19 շքանշան, մեդալ ու կրծքանշան, իսկ 2022-ի հուլիսի 1-ին` 30 ․ Ալեն Ղուլյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
- 07/03/2022 10:38 Երևանում 32–ամյա տղամարդը ցած է նետվել 7–րդ հարկից և մահացել
- 07/03/2022 10:25 Փրկարարները երկու օրում բռնել են 13 օձ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը