ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եկեք շնորհավորենք Մարուքյանին, փաստորեն, ինչպես Ռուբինյանն է Թուրքիայի հետ բանագնացն, այնպես էլ Մարուքյանն՝ Ադրբեջանի բանագնացն է». միջազգայնագետ 05/14/2022 21:41 | ԼՐԱՀՈՍ

«Առաջինը պետք է նկատել, որ այդ փաստաթղթի մեջ ոչ թե 6, այլ 5 կետեր են, որովհետև այն, ինչ ասվում է հենց առաջին կետում, որևէ կերպ չի ընկալվում, որպես պայմանագրի կետ, այլ, ուղղակի, տեղեկացում կամ տեղեկանք այն մասին, որ մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք։ 2-րդ ու 6-րդ կետերն, ուղղակի, անհեթեթություն են, մյուսներն՝ ընդամենը պարզունակ շարադրություն, ոչ ավելին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մայիսի 13-ին հանրային հեռուստաընկերության եթերում Էդմոն Մարուքյանը հրապարակել է խաղաղության պայմանագրի համար Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված վեց կետերը։
Միջազգայնագետը խիստ կասկածներ ունի, որ սա Ադրբեջանին ներկայացվող փաստաթղթի վերջնական տարբերական է։ Ըստ վերջինիս, սա, հավանաբար, հասարակական տրամադրությունները ստուգելու համար դաշտ նետված ինֆորմացիա է։ Գրիգոր Բալասանյանը չի բացառում նաև, որ սրանով հայկական կողմը ցանկացել է ստուգել Ռուսաստանի Դաշնության տրամադրությունները՝ հարցի առնչությամբ.
«Այդ փաստաթղթում որևէ սկզբունքային կետ, ուղղակի, չկա, գոյություն չունի։ Տպավորություն է, թե գրողն ինչքանով տեղյակ է եղել պատմությունից, իր ունեցած կիսատ-պռատ գիտելիքները պարզապես հանձնել է թղթին և անունը դրել պայմանագիր։ Օրինակ, ես առաջին անգամ այդ փաստաթղթից իմացա, որ մենք 1991 թ. դեկտեմբերին Ադրբեջանի հետ ինչ-որ փաստաթուղթ ենք ստորագրել, այն պարագայում, երբ դեկտեմբերի 8-ը ԱՊՀ-ի ստեղծման պայմանագրի ստորագրման օրն է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն ԱՊՀ անդամ են դարձել դեկտեմբերի 21-ին։ Հետևաբար, մենք 1991 թ. դեկտեմբերի 8-ին չէինք կարող Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրել»,- արձանագրել է միջազգայնագետը։
Տարածքային ամբողջականության պահանջի հետ կապված, Գրիգոր Բալասանյանը, նույնպես, անհասկանալի դրութներ է նկատել վերոհիշյալ փաստաթղթում.
«Եթե մենք չունենք տարածքային ամբողջականության պահանջ, ապա հարց է ծագում՝ իսկ Ադրբեջանն ունի՞ այդպիսի պահանջ մեր նկատմամբ։ Այդ փաստաթղթում պետք է ֆիքսված լիներ, որ օրինակ, սույնով կողմերը փաստում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ամբողջականության պահանջ։ Ընդ, որում, դա նաև վերաբերում է անկլավներին, Սև լճին և այն ճանապարհահատվածին, որտեղ տեղակայված է ադրբեջանական մաքսակետը։ Խնդիրը հետևյալում է՝ երբ Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ, այդ պահից ի վեր, գոյություն ունի քարտեզ, որը ճանաչված է միաջազգային հանրության կողմից։ Եվ իշխանության այն բառախաղերը, թե, իբր, դեռ հայտնի չէ, արդյո՞ք դրանք մեր սահմաննե՞րն են, թե՞ ոչ, պետք է ասել՝ այդ հարցի պատասխանը հստակորեն ֆիքսվել է այն պահից, երբ Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ»,- նշել է Գրիգոր Բալասանյանը։
Ավելին` միջազգայնագետի արձանագրմամբ` Մարուքյանի կողմից հրապարակված փաստաթղթի 2-րդ կետը խիստ վիճարկելի է, այլ կերպ ասած՝ իրենից ներկայացնում է բացառապես միակողմանի զիջում, խիստ խնդրահարույց է նաև 4-րդ կետը, որտեղ խոսվում է նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների մասին.
«Եթե նկատում եք, այստեղ, զարմանալիորեն, չի հիշատակվում բրյուսելյան այցի և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որը, կրկին, վերաբերում էր հայ-ադբեջանական, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրին։
«Սա գալիս է տալու այն ասեկոսեների պատասխանը, որ Մոսկվայում, ոչ միայն դժգոհ են մնացել բրյուսելյան այցից, այլև, կարծում եմ, կարող է եղած լինի նաև խոսակցություն, որ հետայսու բրյուսելյան այցը չի թմբկահարվելու։ Ինձ համար անհասկանալի համարվող 6-րդ կետի մասին էլ կնշեմ հետևյալը՝ եթե ասվում է, թե Մինսկի համանախագահող երկրները պետք է կարգավորեն այս խնդիրը, ապա սա նորից անհեթեթություն է, որովհետև, երբ Մինսկի խմբի եռանախագահությունը ստեղծվել է, ընդհանրապես մանդատ չի ունեցել կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Դա բացառապես Արցախի հակամարտության լուծմանը միտված խումբ էր և այստեղ այլ կարծիք լինել չի կարող։ Հետևաբար, 6-րդ կետում առկա ձևակերպումն այլ բան չէ, քան հերթական անգամ՝ քար նետել ու փորձ ռուսական կողմի ուղղությամբ, և դա այն պարագայում, երբ հենց ռուսական կողմն է՝ Լավրովի բերանով հայտարարել Մինսկի խմբի այլևս չգոյության մասին»,-ասել է Գրիգոր Բալասանյանը։
Անդրադառնալով հարցին, որ սույն փաստաթուղթի հրապարակումը, հավանաբար, կարող էր նաև ռուսական կողմի տրամադրությունները ստուգելու համար լինել, և չի բացառվում, որ ռուսական կողմը կարող է նաև տեղյակ չլիներ այս փաստաթղթում առկա կետերի բովանդակությանը` Գրիգոր Բալասանյանը պատասխանել է՝ շատ հավանական սցենար է, որի հետևանքը կարող է լինել այն, որ բոլորս պատժվելու ենք.
«Եռանախագահների վրա թողնել, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի ստորագրումը, նշանակում է՝ կրկնել Արցախի 30 ամյա բանակցային գործընթացի սխալը։ Աշխարհաքաղաքական այնպիսի իրադարձությունների ֆոնին, որ կատարվում է վերջին շրջանում, սա ոչ միայն քաղաքական կարճատեսություն է, այլև խիստ վտանգավոր երևույթ՝ Հայաստանի, առանց այդ էլ, վտանգված ապագայի համար»։
Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ հենց հատուկ հանձնարարականների գծով դեսպան Էդմոն Մարուքյանին վերապահվեց այսօրինակ փաստթղթի հանրայնացումը` միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը նկատում է՝ սրանով դիպուկ կերպով բացահայտվեց, որ, հավանաբար, հենց Մարուքյանին է վստահված հայ-ադրբեջանական հարցերով բանակցելու գործը.
«Հետևաբար, եկեք շնորհավորենք պարոն Մարուքյանին, որովհետև, ըստ էության, նրա այդ պաշտոնը՝ հատուկ հանձնարարականների գծով դեսպանն, իրականում, հայ-ադրբեջանական հարցերով բանակցելու լիազորությունն է, ինչպես որ՝ Ռուբեն Ռուբինյանն էլ հայ-թուրքական հարաբերությունների բանագնացն է։ Հայաստանում էլի հատուկ հանձնարարությունների գծով դեսպաններ կան, բայց, եթե Էդմոն Մարուքյանը հայտարարում է, թե լիազորված է հրապարակել Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված՝ Խաղաղության պայմանագրի վեց կետերը, ուրեմն իր գործառույթը, որպես հատուկ հանձնարարակնաների գծով դեսպան, հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում է և բոլորովին չի բացառվում, որ նա պետք է մասնակցություն ունենա այդ գործընթացին, կամ, առնվազն, տեղյակ լինի դրա մանրամասներին։ Սակայն, այստեղ հարց է աոառաջանում՝ արդյո՞ք Էդմոն Մարուքյանի թեկնածությունն ընդունելի է լինելու Մոսկվայի կողմից»,- ասել է միջազգայնագետը։
Ամփոփելով զրույցը` Գրիգոր Բալասանյանն ընդգծել է՝ հայկական կողմի երեկ հրապարակված պատասխանն, ըստ էության, այլ բան չէր, քան այն, որ Ադրբեջանի կողմից ավելի վաղ ներկայացված 5 կետերն հայաստանյան կողմի համար ընդունելի են, սակայն, կրկնվելով հավելում է՝ ինքը լուրջ մտավախություն ունի, թե սա հայկական կողմից ներկայացված փաստաթղթի վերջնական տարբերակը կարող է լինել։
Էդմոն Մարուքյանը «Առաջին ալիքի» եթերում հայտարարել էր, որ լիազորված է հրապարակել Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված՝ խաղաղության պայմանագրի վեց կետերը: Ըստ այդմ`
1. Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք։
2. ՀՀ֊ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Այստեղ ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանները ճանաչելու մասին 1991-ի դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթի մասին։
3. Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։
4. Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի, հունվարի 11֊ի և նոյեմբերի 26֊ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների վերադարձը, կոմունիկացիաների բացումը։
5. Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ՝ միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։
6. Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/29/2022 09:44 Առաջին փողը տվել է Վանոն, տարածքը՝ Անդրանիկ Մարգարյանը, օգնել՝ Գագիկ Բեգլարյանը ․ «Հրապարակ»
- 06/29/2022 09:41 Զարուհի Բաթոյանը փորձում է մեղքը բարդել վարչության պետի վրա «Հրապարակ»
- 06/29/2022 09:37 20 օր տարբերությամբ ասված մտքերը հակասում են իրար. Փաշինյանը խաբել է. մաս 39. «Ժողովուրդ»
- 06/29/2022 09:32 Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են ․ «Հրապարակ»
- 06/29/2022 09:27 Ինքնագլորների գործածության համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում. մտահոգիչ վիճակագրություն. «Ժողովուրդ»
- 06/29/2022 09:24 Ադրբեջանը չի բնակեցնում իր վերահսկողության տակ անցած շրջանները ․ «Հրապարակ»
- 06/29/2022 09:22 Ինչու հենց Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը. ՔՊ ցուցակում 10 անուն կա. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 06/29/2022 12:05 Մարտական դիրքում պետք է առավելագույն անվտանգություն ապահովել ոչ միայն ժամկետայինների, այլ պայմանագրայինների համար․ Տիգրան Աբրահամյան
- 06/29/2022 11:14 Ովքե՞ր են բնակվում Բերձորում և Աղավնոյում, որոնց անխուսափելիորեն սպասվում է հերթական բռնագաղթը. Դանիելյան
- 06/28/2022 18:23 Գնդապետ Սահակ Սահակյանին խորհուրդ եմ տալիս վերոնշյալ թեմանները մեկնաբանել բացառապես զինվորական, մասնագիտական տեսանկյունից. Աբրահամյան
- 06/28/2022 17:40 Սա է այսօրվա իշխանության դեմքը, թեև սրանք վաղուց են ապացուցել, որ կյանքը հայրենիքին նվիրելուն պատրաստ մարդիկ իրենց ոխերիմ հակառակորդներն են.Փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/29/2022 11:31 «No problem» ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորների ինքնությունը պարզվել է
- 06/29/2022 10:39 Մովսես-Նորաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
- 06/28/2022 21:57 Սարակապ գյուղում այրվել է մոտ 310 հակ անասնակեր
- 06/28/2022 19:15 Փրկարարները մարել են ասֆալտի գործարանում բռնկված հրդեհը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/26/2022 21:57 Մի քանի բան, որոնք իսկապես պետք են տղամարդկանց` հարաբերություններում
- 06/26/2022 21:21 Ամառային սնունդը դրական հոգեբանական ազդեցություն ունի․ սննդաբան
- 06/26/2022 18:29 Կինոլոգը պատմել է շների համար օդորակիչի վնասի մասին
- 06/25/2022 18:10 Մխիթար Հայրապետյանը լուսանկար է հրապարակել պսակադրությունից հետո
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը