ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր Հայաստանում նշվում է ընտանիքի միջազգային օրը 05/13/2022 18:33 | ԼՐԱՀՈՍ

Եվրոպական միության ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շնորհիվ 506 երեխա վերադարձել է ընտանիք։
Ընտանիքի միջազգային օրվան ընդառաջ Եվրոպական միության ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակներում մայիսի 13-ին Գյումրի քաղաքի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ «Երեխան պետք է մեծանա ընտանիքում» խորագրով համաժողովը, որից հետո Գյումրիի Դրամատիկական թատրոնի շենքում հատուկ միջոցառմամբ Ընտանիքի օրը նշեցին նախկինում գործող շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաներն ու իրենց ծնողները։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը և Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։
«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2019թ․-ից, ծրագրի գլխավոր նպատակն է կանխել մանկալքությունը և երեխաների կրկնակի մուտքը խնամքի հաստատություններ՝ բարձրացնելով կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների դիմակայունությունը։
Համաժողովի ընթացքում ներկայացվեց 3 տարում իրականացված աշխատանքը։ Ծրագրի արդունքում՝ շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիքների հետ վերամիավորվել է 506 երեխա, յուրաքանչյուր ընտանիքի հետ իրականացվել է անհատական աշխատանք՝ գնահատվել են նրանց սոցիալական կարիքները։ Կարիքների գնահատման արդյունքում ավելի քան 200 ընտանիքի հետ իրականացվել է աղքատության փուլային հաղթահարմանն ուղղված միջամտություն՝ ընտանիքները տնտեսապես կայունացնելու նպատակով։
Իր ողջույնի խոսքում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց․ «Ընտանիքը պետք է լինի ապահով տեղ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել և վայելել հոգատարություն, որտեղ տիրում է արդարությունը, որը պարգև է՝ ի նպաստ ներդաշնակ և հավասարակշռված կյանքի։ Անկախ ամեն ինչից, այն մնում է ամենաթանկարժեքը մարդկության համար։ Ներդրումներ կատարելով ընտանիքներում՝ մենք ներդրումներ ենք անում ապագայի համար»։
Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլայնն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանն ու պետական կառույցներին երեխային ընտանեկան միջավայրում պահելու գաղափարի իրագործմանն աջակցելու համար․ «Այս ծրագիրն ունի շատ կարևոր առաքելություն և գաղափարախոսություն․ երեխան պետք է մեծանա ընտանիքում և հասարակական սեկտորն ու պետությունը պետք է հնարավորինս նպաստեն երեխային ընտանիք վերադարձնելու և ընտանիքում պահելու գործընթացին։ Եվրամիության աջակցության շնորհիվ, և համագործակցելով պետական ինստիտուտների, մարզային կառույցների, հասարակական այլ կազմակերպությունների հետ երեք տարվա ընթացքում կրողացել ենք ընտանիք վերադարձնել 506 երեխայի։ Ես լիահույս եմ, որ այս գործընթացը կլինի շարունակական»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/23/2023 09:12 Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:10 Սպասում են ներվելու մասին խոստումի․ «Փաստ»
- 09/23/2023 09:08 Ինչու են ՔՊ-ական պատգամավորներն արտոնյալ դարձել. բուռն քննարկումներ են. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:05 Կարմիր բերետավորների հոգսը․ «Հրապարակ»
- 09/23/2023 09:00 Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
- 09/23/2023 08:56 Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․«Հրապարակ»
- 09/23/2023 08:53 Ինչո՞ւ են ոստիկաններն այսքան վայրագ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/23/2023 21:31 Ամեն բան հուշում է, որ Թուրքիան անցել է Սյունիքով միջանցք ստանալու ավելի վճռական փուլին. Վարուժան Գեղամյան
- 09/22/2023 17:32 Ադրբեջանն այլևս չի կարող հեռարձակել Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները
- 09/22/2023 14:51 Արցախում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ զոհվածների հուղարկավորության հարցերով զբաղվելու համար
- 09/22/2023 14:03 Թքած բոլոր կուսակցությունների վրա, հիմա խնդիրը Արցախի հայերին փրկելն ա.Մհեր Մկրտչյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/23/2023 14:41 Շինաշխատանքների ժամանակ 30-ամյա տղամարդը նորակառույցի 16-րդ հարկից ընկել է ու մահացել. shamshyan.com
- 09/23/2023 12:18 Երևանի շինհրապարակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, 39-ամյա տղամարդը բեկորային վնասվածքներով՝ հոսպիտալացվել. shamshyan.com
- 09/21/2023 15:12 Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարներ են բախվել. կա տուժած
- 09/18/2023 23:33 Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)