ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան 05/09/2022 22:55 | Հարցազրույց

«Փաստինֆո» լրատվականը զրուցել է Ազատության հրապարակում ավելի քան 20 օր նստացույց հայտարարած «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի ղեկավար Սերոբ Գասպարյանի հետ։
- Պարոն Գասպարյան, ուզում եմ շնորհավորել ձեզ օրվա խորհրդի՝ Հաղթանակի տոնի առիթով, որովհետև այն հաղթանակները, որոնք մենք ունեցել ենք՝ նաև ձեր և ձեր լուսահոգի եղբոր շնորհիվ է եղել…
-Կարծում եմ, այսօր ավելի տեղին կլիներ ցավակցել մեզ…
-Հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք, պարոն Գասպարյան, այնուամենայնիվ, չեմ ցավակցում, որովհետև խոսում եմ մեկի հետ, ով չի դադարում պայքարը՝ հետ բերելու կորցրածը։ Եթե այլ մեկի հետ զրուցեի, գուցե և ցավակցեի…
-Գիտե՞ք, եռատոնը մեզ համար ամենաուրախ տոներից մեկն է եղել միշտ՝ Շուշիի ազատագրումից ի վեր, բայց սպանեցին մեր մեջ եռատոնը, սպանեցին մեր լավագույն տղերքին, նրանց հետ էլ՝ մատաղ սերնդին, հազարներով սպանեցին…Իրականում, սա չի արվել մի ժամում, մի օրում կամ մի տարում։ Սա արվել է երկար ու ձիգ 30 տարիների ընթացքում։ Մարդկանց միջից հանեցին Քրիստոնեությունն ու հայրենասիրությունը, փոխարենը՝ ներարկեցին նյութապաշտություն։ Ես միշտ ասել եմ՝ մենք զրկված ենք եղել պետությունից, բայց եկեղեցին հարյուրամյակներով պահել է մեր ինքնությունը։ 30 տարիների ընթացքում մարդկանց մեջ սպանեցին, անգամ, հավատն առ Աստված և նոր կուռքեր շինելով, այսօր, հենց հիմա հրապարակներում կուռքեր են պաշտում նորից։ Ինչ – որ փրկիչներ են փնտրում, չես հասկանում՝ ինչո՞վ են զբաղված, այն պարագայում, երբ մեր երկիրն ու, առհասարակ, հայի գոյությունն է վտանգված։ Հայ ազգի և քրիստոնյաների համար մեկ փրկիչ կա՝ Հիսուս Քրիստոսը, մնացածը գործիքներ են։
-Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, գործիքներ մեզ, նույնպես, պետք են՝ ստեղծված իրավիճակից ինչ – որ կերպ դուրս գալու համար։ Չեմ վիճարկում, սակայն, որ դրանք անպայման պետք է լինեն հենց հրապարակներից։
- Գործիքներ, մեզ, իհարկե, պետք են, բայց ոչ նրանք, ովքեր եղել են այս արհավիրքի անմիջական մեղավորները, ինչպես նաև՝ այս դիվական ուժերի ներմուծման համար, ովքեր այսօր իրենք իրենց ղեկավար են կարգել մեր գլխին ու կործանման են տանում մեր երկիրը։
- Լավատեսության ոչ մի նշույլ չե՞ք տեսնում, պարոն Գասպարյան, որ կարող է նաև փրկություն լինել մեզ համար։
- Ես առաջինը եկա Ազատության հրապարակ և հիմա սպասում եմ, թե երբ բեմից կիջնեն Թատերական ինստիտուտ ավարտած, այսպես կոչված, քաղաքական գործիչները, որից հետո, մենք կսկսենք մեր քայլը և կավարտենք այն հաջողությամբ։
- Ո՞ւնեք հատուկ կոչ կամ ասելիք այսօրվա համար, պարոն Գասպարյան։
-Այո, ունեմ ասելիք՝ բոլոր գիտակից մարդիկ, ովքեր ատում են նախկիններին և ներկաներին, թող պատրաստ լինեն ազգի իրական հավաքին, իրական պայքարին ու հաղթանակին։ Շուտով այս թատերաբեմը կավարտվի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/28/2022 09:33 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17․ Ժողովուրդ
- 05/28/2022 08:29 Իշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:24 Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց․«Հրապարակ»
- 05/28/2022 08:21 Դեսպանները մրցում են միմյանց հետ․ «Հրապարակ»
- 05/28/2022 08:15 Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. որն է պատճառը․«Հրապարակ»
- 05/28/2022 08:11 Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:06 Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
Մեկնաբանություն
- 05/28/2022 16:47 Նիկոլ մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա․ այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները․ Բաբայան
- 05/28/2022 16:34 Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երեւանում եւ կշարունակի պայքարը. Սոս Հակոբյան
- 05/27/2022 17:54 «Բայց ժամանակը շատ քիչ է...». Կարեն Վրթանեսյան
- 05/27/2022 16:08 «Հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև.պատգամավոր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/28/2022 15:49 Փրկարարները հայտնաբերել են սահնօձ
- 05/28/2022 14:59 Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքում փլուզվել է միջսենյակային պատը.կան տուժածներ
- 05/27/2022 18:48 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից 10 մ սահել և ընկել է ձորը
- 05/26/2022 19:49 Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը