Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Արձանագրվել են բերման ենթարկված անձանց նվազագույն իրավունքներին խոչընդոտելու դեպքեր․ ՄԻՊ 05/06/2022   22:22  |  ԼՐԱՀՈՍ

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 45 անձանց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

1. Արձանագրվել են բերման ենթարկված անձանց նվազագույն իրավունքներից առնվազն մեկ զանգ կատարելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու դեպքեր։

Այսպես, ոստիկանության բաժիններում արձանագրվել են ինչպես առնվազն մեկ զանգի հնարավորություն ունենալու մասին չտեղեկացնելու, այնպես էլ փաստաբանի ներկայության պատճառաբանությամբ այդ իրավունքից օգտվելը սահմանափակելու դեպքեր։

Ավելին, համատարած բնույթ է կրել ոստիկանության բաժիններում վարչական ձերբակալման ենթարկված անձանց հեռախոսները նրանց կամքին հակառակ անջատելու կամ անջատել պարտադրելու պրակտիկան, որի պայմաններում անձի մոտ տպավորություն է ստեղծվում զանգ կատարելու իրավունքի բացակայության մասին։

Նման վարքագիծը հատկապես դատապարտելի է անչափահասների մասնակցությամբ վարույթի դեպքում։ Արձանագրված բոլոր դեպքերում Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջնորդությամբ զանգ կատարելու իրավունքը քաղաքացիների ցանկության դեպքում իրացվել է։

Վերոշարադրյալի հաշվառմամբ Պաշտպանը արձանագրում է, որ ոստիկանության ծառայողները պարտավոր են ապահովել անձի՝ առնվազն մեկ զանգ կատարելու հնարավորությունը, այդ իրավունքի իրացման սահմանափակումը վարչական ձերբակալման ժամանակ ոչ մի դեպքում արդարացված չի կարող համարվել։

2. Արձանագրված հաջորդ խնդիրը վերաբերում է վարչական ձերբակալման ենթարկված օտարերկացիներին՝ նվազագույն իրավունքների մասին վերջիններիս հասկանալի լեզվով չտեղեկացնելու խնդրին։

Մասնավորապես՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում 2 անձ պնդել են, որ իրենք հայերեն կարդալ չգիտեն, մինչդեռ՝ իրենց իրավունքների վերաբերյալ ձևաթուղթը տրամադրվել է հայերեն, այն պայմաններում, երբ նրանք չեն տիրապետում լեզվին։ Պաշտպանն արձանագրում է, որ անձի իրավունքների մասին վերջինիս տեղեկացնելը չպետք է կրի ձևական բնույթ, այն պետք է իրականում երաշխավորի այդ իրավունքների իրացման իրական հնարավորությունը և բերման ենթարկված անձը պետք է հնարավորություն ունենա իրեն հասկանալի լեզվով այդ իրավունքների մասին տեղեկացվելու։

3. Պաշտպանի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում արձանագրել են դեպք, երբ բաժին բերված քաղաքացին եղել է առանց կոշիկների, ընդ որում, վերջինիս ևս հնարավորություն չեն տվել զանգ կատարելու և Պաշտպանի ներկայացուցիչների միջնորդությամբ անձը զանգ է կատարել։

4. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնում արձանագրվել է Հաղթանակի կամրջի մոտից բերման ենթարկված 16 տարեկան անձի մոտ մարմնական վնասվածքների դեպքեր, որոնք ըստ վերջինիս պնդման, առաջացել են Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։

Ըստ այդ անձի, բերման ենթարկելիս ոստիկանների գործողությունների արդյունքում ջարդվել է նաև իր ակնոցը։

Նույն վայրից բերման ենթարկված այլ անձանց մոտ ևս արձանագրվել են տարբեր տեսակ մարմնական վնասվածքների, հագուստի վնասվելու դեպքեր։

Նշվածի վերաբերյալ Պաշտպանը տեղեկացնում է, որ համապատասխան գրություններով կդիմի իրավասու մարմիններին՝ դեպքի կապակցությամբ մանրամասն քննություն իրականացնելու պահանջով։

5. Պաշտպանի աշխատակազմի կողմից ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից տարեց կնոջը հարվածելու և հրելու դեպք, ինչը հատկապես անընդունելի է անձի՝ տարիքով պայմանավորված դիմադրելու սահմանափակ հնարավորության պայմաններում։ Պաշտպանը կրկին հատուկ զգուշացնում է, որ ոստիկանության ծառայողների կողմից նման գործելաոճն անընդունելի և դատապարտելի է, և յուրաքանչյուր նման դեպք պետք է դառնա մանրամասն քննության առարկա։

6. Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է նաև իրականացվող երթերին և այլ հավաքների մասնակիցների և մասնակից չհանդիսացող քաղաքացիների կողմից միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և արժանապատվության նվաստացմանն ուղղված գործողությունների տարբեր դրսևորումներ։

Արձանագրվել են դեպքեր, երբ երթերին չմասնակցող անձանց ու երթի մասնակիցների միջև վիճաբանությունների պատճառը եղել է հավաքի մասնակիցների կողմից փակված ճանապարհը չբացելը նաև այն անձանց համար, ովքեր շտապում են հիվանդանոց։

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին հորդորում է բոլոր անձանց զերծ մնալ քաղաքական կողմնորոշմամբ, կարծիքով, հավաքներին մասնակցելու կամ չմասնակցելու փաստով պայմանավորված անհանդուրժողական վարքագիծ դրսևորելուց, միմյանց նկատմամբ վիրավորական արտահայտություններ թույլ տալուց և ընդհանրապես ցանկացած եղանակով ատելության ու անհանդուրժողական վարքագծից։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:08 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍԲերման ենթարկված 13-ամյա տղան շարունակում է պայքարն ու ասում. « չենք հանձնվելու մինչև թրքամետ իշխանությունը գնա» (տեսանյութ)
22:03 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍՉենք կարող համակերպվել մեր ընկերների ու տարածքների կորստի հետ. երիտասարդները՝ ֆրանսիայի հրապարակից (տեսանյութ)
21:50 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍՀամացանցում լայնորեն տարածվում են հավաքներում երեխաների մասնակցությամբ տարբեր տեսանյութեր, որոնց մեկնաբանություններում ակնհայտորեն ոտնահարվում է երեխաների արժանապատվությունը․ ՄԻՊ
21:47 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍ«Եթե թավշյա թաթիկ կտրողները խաղաղություն են ուզում, թող գնան Ստամբուլում ուզեն». Աշոտ Սեւյան
21:42 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍՍրանք որքան մնացին՝ պատերազմը մոտենալու է, հաջորդ իշխանությունը պարտավոր է պատերազմի վտանգները չեզոքացնել. Արտակ Զաքարյան (տեսանյութ)
21:21 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍՀանրահավաք՝ Վանաձորում և երթ՝ բացառապես կանանց մասնակցությամբ. Սաղաթելյանը ներկայացրել է մայիսի 7-ի ծրագիրը (տեսանյութ)
20:45 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍԲերման են ենթարկել պատերազմի ժամանակ վիրավորում ստացած, բայց 54 օր դիրքերից չիջած ազատամարտիկին (տեսանյութ)
20:32 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍԻմ պետականությունն են քանդում, իմ ազգային ինքնությունը ոտնահարում. ոնց անտարբեր լինեմ. Մրո (տեսանյութ)
20:19 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍՓախչողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք, այս մարդիկ բանակն ընկալում են որպես մահակ. Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (տեսանյութ)
20:00 06/05/2022  |  Քրեական խրոնիկոնՔՊ-ականների լուսանկարներով ուսապարկերը ՔԿ-ն որակել է որպես անվայել պահվածք և հարուցել քրեական գործ (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]