ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես իմ ողջ կյանքում ոչնչից ու ոչ ոքից չեմ խուսափել. Ա.Հովսեփյանը հայտարարեց, որ անցած 3 տարիներին բազմաթիվ նախազգուշացումներ է ստացել (տեսանյութ) 05/05/2022 16:11 | Դատական ռեպորտաժներ
Ոչնչից ու ոչ ոքից երբևէ չեմ խուսափել, դուք դա լավ գիտեք։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր քննարկվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը։ Մասնավորապես, մեղադրող դատախազները պահանջում են անփոփոխ թողնել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Մեղադրողը գտնում է, որ Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ նկատի ունենալով մեղսագրվող արարքի ծանրությունը, ինչպես նաև Հովսեփյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնները։
Մինչ պաշտպանները կներկայացնեին հակափաստարկները՝ Աղվան Հովսեփյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ խնդրելով, որ այսուհետ իր կողմից հնչած որևէ դատողություն չընկալեն որպես վիրավորանք՝ ոչ դատախազները, ոչ դատարանը, որովհետև 45 տարի ծառայել է դատաիրավական համակարգում և վստահեցնում է, որ երբեք որևէ բան չի արել, ինչը կարող է վիրավորել դատախազության յուրաքանչյուր աշխատողի կամ դատավորի։ Հովսեփյանը դատախազներին դիմեց «սիրելիներ, հարգելի» դիմելաձևով, ինչի առնչությամբ պարզաբանեց, որ ինքը այդպես է դիմում ոչ թե նրա համար, որ սիրաշահում է իրենց կամքը, այլ որովհետև քննիչներին ու դատախազներին համարել է իր ընտանիքի անդամ, իսկ ինքը շատ է սիրում իր ընտանիքը։ Հովսեփյանը դիմեց նրանց՝ նշելով, որ վերջիններս անշեղորեն կատարեն իրենց վրա օրենքով դրված պարտականությունները, լինեն անաչառ, անկողմնակալ, կատարեն այն գործառույթները, որոնք իրենց վրա դրված են օրենքով, պարտավորեցնում են։
«Պետք է հասկանաք, որ դուք ոչ թե պետական մեղադրողներ եք, այլ՝ հանրային մեղադրողներ, որոնք պաշտպանում են հանրային շահը, այսինքն՝ պարտավոր եք դատաքննության ընթացքում, ինչպես նախաքննության ընթացքում իրականացնելու ձեր լիազորությունները՝ ի հայտ բերելու և՛ արդարացնող, և՛ մեղադրող հանգամանքները, դրանով իսկ դուք կլինեք անաչառ»,-նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ դա զուտ բարոյախրատական տեքստեր չեն, սա ասում է, որ ևս մեկ անգամ ինքն իրեն համոզի, որ վերջիններս անաչառ վերաբերմունք են դրսևորում։ Հովսեփյանը նշեց՝ իր նկատմամբ լինել անաչառ, իրեն դիտել որպես անմեղ մեղադրյալ, իսկ հետագայում արդեն իր մեղքի վերաբերյալ գնահատական կտա դատարանը՝ մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցներով։ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, շուրջ երեք տարի, բազում անգամներ հրավիրվել է ՀՔԾ, տարբեր գործերով հարցաքննվել, մշտապես ներկայացել է 5-10 րոպե շուտ, տարբեր գործերով հարցաքննել են, փորձել են տարբեր բաներ գտնել, իր նկատմամբ իրականացվել է հետապնդում, ապօրինի կալանքներ են դրվել իր գույքերի նկատմամբ, իր հարազատների գույքի նկատմամբ, ո՞ւր էր դատախազությունը, ուր էր դատախազական հսկողությունը։
Հովսեփյանը նշեց, որ ինքը 8 ամիս գտնվել է կալանքի տակ, լռել է, ոչինչ չի ասել ի պաշտպանություն իրեն, քանի որ ասողին լսող է պետք, իսկ լսելը միայն ականջներով չէ, լսել է նաև վերլուծելը, գիտակցելը, ի վերջո, իրավաբանի լսելը նշանակում է անցկացնել իր իրավագիտակցության մեջ, իսկ այս պարագայում ու՞մ համար խոսեր, երբ հասկանում ես, որ դիմացինդ ոչ միայն չի ուզում ընկալել քեզ, այլ՝ հակառակը, յուրաքանչյուր խոսք մշակվում է, կտցահարելով փորձում են ինչ-որ ապացույցներ ստեղծել։ Աղվան Հովսեփյանը հայտնեց, որ այս երեք տարվա ընթացքում ուղերձներ է ստացել համապատասխան մարմիններից, նախազգուշացումներ, որ, եթե հանկարծ փորձի բացակայել երկրից՝ իր որդիներն անմիջապես կկալանավորվեն։ Նրա խոսքով՝ երբեք չի պատրաստվել մեկնել երկրից, իր հայրենիքից բացակայել, երբեք մտադրություն էլ չի ունեցել, հիմա էլ չունի, ավելին, իշխանափոխությունից հետո Մոսկվայում իրեն առաջարկել են մնալ այնտեղ, ինքը՝ հրաժարվել է, հիմա էլ է նշում՝ հայկական բանտը նախընտրում է Մոսկվայում երեք սենյականոց հարմարավետ բնակարանից՝ փախուստի մեջ։ Նա ընդգծեց՝ երբեք ոչ ոքից ու ոչնչից չի խուսափել, դա լավ գիտեն։
«Ակնհայտ է, որ կան մարդիկ, որոնք ուզում են տեսնել իրեն կալանքի տակ, որ իրենց սրտները հովանա, դա սկսվել է դեռևս 2019թ, կան մարդիկ, որոնք ուղղակի տենչում էին Աղվան Հովսեփյանին անազատության մեջ տեսնել։ Փառք Աստծո, սրտները հովացավ»,- հայտարարել է Հովսեփյանը՝ նշելով, որ իր նկատմամբ հետապնդումերն ակտիվացել են 2021 թվականի ընտրություններից հետո։ Եւ ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ բոլոր ցուցմունքները, որոնք դիտում են որպես ապացույց, ձեռք է բերվել ընտրություններից հետո՝ երեք տարի գործը քննելուց հետո։ Աղվան Հովսեփյանը պատմեց, որ իր ձերբակալության ժամանակ քննիչն իրեն ասել է՝ պետք է պաշտպանի երկու անձի շահ, ինչը նշանակում է, որ քննիչն իրեն դրել է տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակում։
Հովսեփյանը խոսեց նաև իր և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հետ հարաբերությունների մասին՝ պատմելով, որ Խաչատրյանին աշխատանքի չի ընդունել Քննչական կոմիտեում, քանի որ վերջինս, լինելով դատախազ, բազմաթիվ զեկուցագրեր էր ներկայացնում՝ քննիչներին պատասխանատվության ենթարկելու համար, որոնք մերժվել են հանձնաժողովի կողմից, հետևաբար, Խաչատրյանը չէր կարող աշխատանքի անցնել ՔԿ-ում։
Հովսեփյանը դատախազներին հորդորեց՝ հրաժարվել մեղադրանքից, հակառակ դեպքում, կստացվի, որ վերջիններս անաչառ չեն։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ