ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արձանագրվել են ոստիկանության ծառայողների կողմից անձի հիմնարար իրավունքների խախտմամբ դեպքեր․ ՄԻՊ 05/04/2022 20:02 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է վերջին երկու օրվա ընթացքում ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվածների նկատամբ թույլ տրված խախտումների դեպքերի մասին ամփոփ տեղեկանք, տեղեկացնում ՀՀ ՄԻՊ-ը։
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 32 անձանց։
Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.
1. Արձանագրվել են ոստիկանության ծառայողների կողմից անձի հիմնարար իրավունքների խախտմամբ, ընդհուպ անձնական բջջային հեռախոս մուտք գործելով ստիպողաբար նույնականացման դեպքեր։
«Մասնավորապես՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախ քաղաքացուն իր կամքին հակառակ տեխնիկական սարքերով փորձել են նույնականացնել, այնուհետև այդ նույն նպատակով քաղաքացու անձնական բջջային հեռախոսով մուտք են գործել վերջինիս վայբեր անձնական հաշիվ, իմացել նրա անունը, այնուհետև նույն հեռախոսով, ֆեյսբուք սոցիալական ցանց իր էջով պարզել վերջինիս անունը, ազգանունը և նման ապօրինի եղանակով նույնականացրել անձին, հասանելիություն ստացել անձնական տվյալների:
Պաշտպանը հատուկ զգուշացնում է Ոստիկանությանը, որ պետք է բացառել նման ակնհայտ ապօրինի գործողությունները, դրանք անթույլատրելի են, կոպտորեն խախտում են քաղաքացիների հիմնարար իրավունքները։
Այդ իրավունքները գերակա են ոստիկանության ծառայողների առջև դրված ծառայողական խնդիրների կատարման նկատմամբ և ոստիկանության ծառայողը պետք է ձեռնպահ մնա այդ իրավունքների ակնհայտ խախտումներ թույլ տալուց։
2. Կրկին արձանագրվել են անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման դեպքեր։ Մասնավորապես, Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերված անձանց հետ տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ Ոստկանության ծառայողները բերման ենթարկելիս անձի նկատմամբ կիրառել են բռնություն՝ 5-10 ոստիկաններ հարվածելով, հայհոյելով, հրմշտելով, գետնին գցելով, քարշ տալով վարչական ձերբակալման ենթարկված անձին նստեցրել են ոստիկանական մեքենան:
Բացի դա, զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նաև ոստիկանների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելիս հայհոյանքի, անհարկի հրմշտելու, ոստիկանության ծառայողի կարգավիճակից չբխող տոնայնության ու ոճի «խոսակցությունների» դեպքեր։ Պաշտպանը ևս մեկ անգամ պահանջում է ոստիկանության ծառայողներին դրսևորել իրավաչափ վարքագիծ և ծառայողին պատշաճող հաղորդակցության ոճ։ Պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված յուրաքանչյուր խախտման մասով մանրամասն քննություն իրականացնելու հարցում։
3. Պաշտպանի կողմից իրականացված ԶԼՄ և սոցիալական ցանցերի մշտադիտարկումն արձանագրել է ոստիկանության ծառայողների նկատմամբ անհանդուրժողական ու վիրավորական վարքագծի դրսևորումներ։
4. Որոշ ԶԼՄ-ներ շարունակում են չհեռացնել իրենց հրապարակած նյութերի ներքո ծավալվող վիրավորական ու ծայրահեղ անընդունելի բառապաշարով կատարվող մեկնաբանությունները։
5. Արձանագրվել են ոստիկանի պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու դեպքեր։ Առանձնազրույցների ընթացքում անձինք պնդել են, որ բերման են ենթարկվել անհիմն՝ պարզաբանելով, որ ոստիկանության ծառայողները պահանջել են դուրս գալ փողոցից, քաղաքացիները դուրս են եկել, քայլել են մայթով: Պահանջը կատարելուց հետո 5 րոպե անց սկսել են իրենց ենթարկել վարչական ձերբակալման:
6. Արագ արձագանքման խմբերն արձանագրվել են նաև բողոքի ակցիաների գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց բերման ենթարկելու դեպքեր։ Մասնավորապես՝ այսօր Հանրապետության հրապարակում ակցիայի իրականացման շրջանակում բերման են ենթարկվել նաև անձինք, ովքեր գտնվել են հարևանությամբ և օրինակ հաղորդակցվել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Վերջիններս Պաշտպանի ներկայացուցիչների հետ ունեցած առանձնազրույցների շրջանակում հայտնել են նաև, որ տեղում ոստիկանության գործողությունները համակարգող փոխգնդապետի ցուցումով են բերման ենթարկվել, և լսել են ռադիոկապով տրված ցուցումն իրենց բերման ենթարկելու մասին։
Նշվածի վերաբերյալ, Պաշտպանը կրկին արձանագրում է, որ որևէ պարագայում չի կարող իրավաչափ համարվել անձին բերման ենթարկելը ոստիկանության պահանջը չկատարելու հիմքով այն դեպքում, երբ վերջինիս ոչ միայն պահանջ չի ներկայացվել, այլ անձն ընդհանրապես կատարվող գործողություններին մասնակից չի հանդիսացել։
Անձի ազատության նման սահմանափակումն օրինական չէ։»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ