ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը անվստահություն է հայտնել Սասուն Խաչատրյանի գերատեսչության քննությանն ու Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի քննությունը հանձնարարել ՔԿ-ին 05/04/2022 14:51 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազությունը փաստել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն անգործություն է ցուցաբերել Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործով ու այն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում էին քրեական գործով իրենց տուժողների իրավահաջորդ ճանաչել, ինչը բավարարվել է և դատախազը ցուցում էր տվել քննիչին՝ ծնողներին տուժողների իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ, սակայն քննիչը ձեռնպահ էր մնացել այն կատարելուց։ Մյուս պահանջը, որը ներկայացվել էր ծնողների կողմից, վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն, որի լուծումը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը հետաձգել է։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ, թեև վաղուց արդեն մամուլում շրջանառվում են տեղեկություններ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի միջև առաջացած կոնֆլիկտի, միջգերատեսչական տարաձայնությունների մասին, սակայն առավել ակնառու այդ երկու կառույցների միջև առկա խոր անդունդը տեսանելի դարձավ զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած բողոքների վերաբերյալ գործով։
«Դեռևս 26․04․2022թ դատախազը ցուցում էր տվել զոհված զինծառայողների ծնողներին դատավարական կարգավիճակ տալու և այդ կապակցությամբ քննչական և դատավարական գործողություններ կատարելու համար։ Ընդ որում, անձին դատավարական կարգավիճակ շնորհելու համար ՀՀ քրեական դատավարությունը սահմանում է եռօրյա ժամկետ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն ․ «Քննիչը պարտավոր է կատարել դատախազի օրինական ցուցումները»»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր դեպքում, քննիչը ոչ միայն չունի որևէ իրավասություն չկատարելու դատախազի ցուցումը , եթե դրա վերաբերյալ չի ներկայացվել առարկություն, դրա չկատարումը ոչ միայն անգործություն է, այլև՝ իր մեջ առերևույթ հանցագործության տարրեր է պարունակում։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ սույն քրեական գործով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմպերատիվ պահանջները, առանց որևէ իրավական հիմնավորման չի կատարել դատախազի ցուցումը և անձանց չի տվել համապատասխան դատավարական կարգավիճակ։ Արդյունքում, զոհված զինծառայողներին տրվել է տուժողի դատավարական կարգավիճակ՝ մայիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ, իսկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից վերցվել է քրեական գործը և հետագա քննությունը հանձնարարվել ՀՀ քննչական կոմիտեին։
Հովհաննիսյանը նշեց, որ վարույթը փոխելու փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չէ, բայց ողջամտորեն ենթադրում է, որ հիմքը հանդիսացել է ՀԿԿ-ի անգործությունը։
«Հանուն արդարության պետք է ասեմ, որ այս գործով դատախազությունը պատշաճ կատարել է իր պարտականությունները, չգիտեմ դա զոհվածների ծնողների հետ է կապված, թե միջգերատեսչական կոնֆլիկտի»,- արձանագրեց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդության լուծումը հետաձգելու ՀԿԿ քննիչի որոշմանը և հարցին՝ արդյոք ՔԿ-ում միջնորդությունը կարող է քննության առարկա դարձվել, փաստաբանը նշեց, որ միջնորդությունը պետք է քննության առարկա դարձվի, միայն մի բան կարող է ասել՝ ավելի վատ չի կարող լինել քան ՀԿԿ-ում էր, դրանից վատ չի լինում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ