ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը թողնվեց առանց քննության 05/03/2022 15:42 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը պարզաբանված չէ, այդ մեղադրանքով քրեական հետապնդումը շարունակվել չի կարող։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ միջնորդելով դադարեցնել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախ միջնորդություն ներկայացրեց՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով նախագահողի կողմնակալ, կանխակալ վերաբերմունքը։ Մասնավորապես, Խուդոյանը հիշեցրեց, որ դատավորը նիստերից մեկի ընթացքում հայտարարել է, որ պատրաստվում է քննության առնել պաշտպանների միջնորդությունը քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Դատավորը պատրաստվում էր քննել այդ միջնորդությունը ժամը 16։00-ին, իսկ մինչ այդ ցանկանում էր անցնել ապացույցների հետազոտմանը։ Ընդ որում՝ պաշտպանները նշել են, որ այդ միջնորդության լուծման արդյունքում հնարավոր որոշումներից մեկը բացառում է հետագա որևէ դատավարական գործողություն։ «Դատարանին ներկայացվել է նաև, որ միջնորդությունը մեղադրանքի պարզաբանման փուլի վերջին հնարավոր գործողությունն է, որի անտեսման դեպքում դատավարությունն ընթանալու է աննպատակ ու ձևական։ Սակայն դատարանը որոշել է իրագործել վերը նշված ընթացակարգը», - ասաց Խուդոյանը։ Պաշտպանն ընդգծեց, որ միջնորդությունը պայմանավորված է նախագահող դատավորի արհամարհական վերաբերմունքով դատավարության մասնակիցների և առհասարակ դատավարության նկատմամբ։
Խուդոյանի խոսքով՝ դատարանի գործողությունները վկայում են ոչ միայն դատարանի կանխակալ վերաբերմունքը՝ դատավարության մասնակիցների, այլև՝ դատարանի՝ ողջամիտ հիմք չունեցող անտարբեր և քմահաճ վերաբերմունքը՝ քրեադատավարական ընթացակարգերի նկատմամբ։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, հրաժարվեց քննել ինքնաբացարկի միջնորդությունը՝ նշելով, որ միջնորդությունը ներկայացված է եղել նույն հիմքով, ինչ 2021 թ․ հոկտեմբերին։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նիստի ընթացքում ներկայացրեց երկրորդ միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ արձանագրելով, որ առկա է չպարզաբանված մեղադրանք և այդ մեղադրանքով քրեական հետապնդումը շարունակվել չի կարող։
Պաշտպանը գտնում է, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում «մեղադրանք» քրեադատավարական եզրույթին և որ քրեական հետապնդումն այդպիսի մեղադրանքի հիման վրա շարունակելը կբերի Ռ․ Քոչարյանի անմեղության կանխավարկածի և արդար դատաքննության իրավունքի խախտման։
Դատարանն այս միջնորդությունը ևս թողեց առանց քննության՝ արձանագրելով, որ տվյալ փուլում չի կարող անդրադառնալ մեղադրանքի ձևակերպմանը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/29/2023 08:25 Ինչո՞ւ և ինչպե՞ս Էդգար Ղազարյանը․ «Հրապարակ»
- 03/29/2023 08:20 Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա․ «Հրապարակ»
- 03/29/2023 08:17 Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի. «Ժողովուրդ»
- 03/29/2023 08:13 Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության. «Ժողովուրդ»
- 03/29/2023 08:10 Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի․ «Հրապարակ»
- 03/29/2023 08:06 Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել բիզնեսը․«Հրապարակ»
- 03/29/2023 08:02 Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/29/2023 11:48 Բոլորը զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը պատուհան է բացում Սյունիքի անվտանգության ապահովման համար․ չնայած՝ ու՞մ եմ ասում. Միջազգայնագետ
- 03/29/2023 11:40 Առաջիկայում արտահերթ նիստ կգումարվի՝ քննարկելու ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը․ Թագուհի Թովմասյան
- 03/29/2023 10:41 Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Աբրահամյան
- 03/29/2023 10:21 Ընդդիմադիր հանրային գործիչների նկատմամբ գործող «չգրված օրենքներից» մեկը որևէ նիկոլականի հրապարակավ գովաբանելու արգելքն է. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2023 21:22 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ 24-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2023 19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր
- 03/27/2023 20:29 Մեքենան գլորվել է ձորը. 36-ամյա վարորդը մահացել է
- 03/27/2023 13:50 Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ավագ պարեկը, ով 1 օր առաջ նշանադրվել էր, հանկարծամահ է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ