Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 04/25/2024   11:11 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

Գործող իշխանությունները հովանավորում են 44-օրյա պատերազմում 18 զինծառայողի մահվան գործով ամբաստանյալ Վերանյանին. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ 04/26/2022   22:38  |  ԼՐԱՀՈՍ

Գործող իշխանությունները հովանավորում են Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում 18 զինծառայողի մահվան գործով ամբաստանյալին՝ փոխգնդապետ՝ Անդրանիկ Վերանյանին, որի սխալ հրամանի հետևանքով է թշնամական ԱԹՍ-ը հարվածել զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ին՝ հանգեցնելով 18 զինծառայողի մահվան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, նախօրեին կայացել է Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Գործը գտնվում է ապացույցների հետազոտման, մասնավորապես՝ վկաների հարցաքննության փուլում։ Դատարանում հարցաքննվել է մեկ վկա՝ ոստիկանության ծառայող, որը, ըստ Արսեն Մկրտչյանի՝ ճշմարտացի ցուցմունքներ է տալիս։ Ժամանակի սղության, գործի՝ բազմահատոր լինելու և այլ հանգամանքներով պայմանավորված դատարանում հարցաքննվել է միայն մեկը, առաջիկա նիստերին պետք է լսի դեռևս 4-5 վկայի։

«Գուցե սուբյեկտիվ եմ, որովհետև մեղադրանքի կողմում եմ հանդես գալիս, բայց ինձ մոտ տպավորություն է, որ մեղադրանքը հիմնավոր է և որքան գնում է. այդքան՝ ավելի շատ ենք համոզվում դրանում։ Մասնավորապես, վկաները տալիս են այն ցուցմունքները, որոնք տվել նախաքննության ընթացքում»,- նշեց Մկրտչյանը։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը այս գործում, ինչպես և նմանատիպ շատ գործերում՝ տեսնում է գործադիր իշխանության որոշակի ազդեցություն։ Մասնավորապես, Վերանյանի՝ խափանման միջոցը փոխելուց հետո դատախազությունը, փատաբանի գնահատմամբ, անհասկանալի պատճառներով վճռաբեկ բողոք չի տարել։

«Դա հասկանալի է, իշխող կլանի որոշակի ազդեցությունն է՝ այդ հոդվածներով մեղադրվող բարձրաստիճան սպայական կազմին հովանավորչություն դրսևորել, որպեսզի հետագայում հեշտ լինի պահել իշխանությունը»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ քրեական հետապնդման ներքո գտնվելու ընթացքում Վերանյանը ստացել է պարգևներ, ունեցել պաշտոնի բարձրացում. «Փոխարենը օբյեկտիվ մոտեցում դրսևորվեր, որոշակի քայլեր է արվում և՛ պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից, թե՛ Վերանյանի՝ խափանման միջոցի փոփոխման դեմ անհասկանալիորեն դատախազի կողմից բողոք չտանելը, ինչը բերում է նրան, որ, այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն գործի ելքի վրա փաստացի կա»։ Այլ խոսքով՝ քրեական գործով պայմանավորված՝ Վերանյանի լիազորությունները նույնիսկ չեն կասեցվել, ավելին, ունեցել է պաշտոնի բարձրացում, հովանավորչություն՝ իր ղեկավարության և անհասկանալիորեն լոյալ մոտեցում գլխավոր դատախազության

կողմից, մինչդեռ, փաստաբանի դիտարկմամբ, ցանկացած խուլիգանության գործով գլխավոր դատախազի ստորագրությամբ վճռաբեկ բողոքներ են տարվում։

«Համընդհանուր մոտեցումն այն անձանց, որոնք այս կամ այն կերպ մեղադրվում են շարքային անձնակազմին մահ պատճառելու կամ շատ մեղմ ասած անփութության մեջ, իշխող կլանի հովանավորչությունից են օգտվում»,- ասաց փաստաբանը։

Միևնույն ժամանակ, փաստաբանը նշեց, գործով կոնկրետ դատավորի անձը բյուրեղյա է, այսինքն, որևէ մեկը չի կարող ասել, որ կոնկրետ այդ դատավորի վրա հնարավոր է ճնշումներ կամ այդ ճնշումների արդյունքում նա կարող է որոշում կայացնել։

«Այստեղ, ինչպես ասում են, բախտներս բերել է։ Ակնկալում ենք, որ օբյեկտիվ դատական ակտ կլինի, բայց այն, որ բացահայտ ուղղորդվող կողմնակալություն կա գործով՝ փաստ է»,- նշեց Արսեն Մկրտչյանը։

Փաստաբանի խոսքով՝ իշխանությունները, որը մեծ հաշվով խտացված «Անդրանիկ Վերանյան» է, այսինքն՝ Վերանյանի մեղադրանքի՝ առավել ծանր, խտացված մեղադրանքի տերը, կրողը, իրեն բնորոշ տեսակին՝ իր «զորքին», որ վաղը «պարտականություն են ունենալու այս իշխանության համար դոշ տալու, պահելու», վերցրել են իր հովանու ներքո։

Հիշեցնենք, որ զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ Հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանի Տիլի գյուղ տեղափոխել։

Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին՝ Իշխանաձորում, Անդրանիկ Վերանյանը նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել հրամանատարին, հրամանատարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել եւ ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։ Քրեական գործի նյութերով՝ Անդրանիկ Վերանյանն անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան ու շարժվել, 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 18 զինծառայող զոհվել են, մեկը՝ մարմնական վնասված ստացել։

Զոհված զինծառայողների հարազատները պնդում են, որ զինվորների մահվան պատճառը Վերանյանի սխալ հրամանն է եղել։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ սեփական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ինչը հետագայում փոխվել է։ Այժմ Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:31 22/04/2022  |  ԼՐԱՀՈՍԹիվ մեկ մեղավորը Փաշինյանն է, թող ձերբակալեն , հասկանանք՝ ի՞նչ է լինում. պատերազմում զոհված հերոսների ծնողները պահանջում են պատժել Փաշինյանին (տեսանյութ)
16:58 12/04/2022  |  ԼՐԱՀՈՍԶոհված զինծառայողների եղբայրները և որդիները կազատվեն պարտադիր զինծառայությունից.ԱԺ-ն ընդունեց Հայկ Սարգսյանի նախագիծը
22:49 25/01/2022  |  ԼՐԱՀՈՍԹողարկվել է զոհված զինծառայողներին, նրանց ընտանիքների կյանքը ներկայացնող «Իմ հերոս» կայքը
15:06 18/01/2022  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Արթուր Միշայի Մկրտչյանը հրաժարվել է բավարարել պատերազմում զոհված Վրեժ Պողոսյանի երեխայի հայրության ճանաչման պահանջով հայցադիմումը. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
15:00 29/12/2021  |  ԼՐԱՀՈՍԹուրքերը երեխեքի դիերը հավաքել են, որ հերոսներ չունենանք. Սիսիանցի Լևոնը Ցորի տղաների հետ անձնուրաց կռվել է. Հարազատները հույս ունեն՝ մեղավորները կպատժվեն (տեսանյութ)
18:54 29/11/2021  |  ԼՐԱՀՈՍ11 զինծառայողների աճյունների վերադարձի համար ծնողներն աշխատել են ԱԱԾ-ի, ռուս խաղաղապահների, ԱՀ ԱԻՊԾ-ի հետ
17:52 19/11/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել նոյեմբերի 16-ին զոհված երեք զինծառայողի աճյուն
13:43 19/11/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Սյունիքում զոհված 23-ամյա Արթուրը 44-օրյա պատերազմի մասնակից էր. Մտադրվել էր մյուս տարի ամուսնանալ
10:30 19/11/2021  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 6 զոհ. ՊՆ
18:04 16/11/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ունենք 15 զոհ. Աղաջանյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]