ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական բախումն անխուսափելի է. Այն կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի և Արցախի տարածքում». ազատամարտիկ 04/21/2022 21:12 | ԼՐԱՀՈՍ

Հայաստանը ռեալ վտանգի առաջ է հայտնվել, որովհետև մեր երկիրը կանգնած է, բառացիորեն՝ լինել, չլինելու հարցի առաջ։ «Փաստինֆո» -ի հետ զրույցում ահազանգ է հնչեցնում ազատամարտիկ, 44 օրյա պատերազմի մասնակից Հովհաննես Մուրադյանը և հավելում՝ փաստացի, պատերազմող երկրում վարչապետ աշխատող անձը Պաշտպանության նախարար է նշանակում պատմության ինչ -որ ուսուցչուհու (ինչպես, արդարացիորեն, որակում են մարդիկ՝ խոսելով Պապիկյանի նախարարական որակների մասին) այսինքն, այդ անձն, այսպես ասած՝ որձ տղերքի հրամանատարն է։
«Նա պատերազմների միջով անցած գեներալների հետ խորհրդակցությունների է նստում, նրանց հրահանգներ է տալիս… Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի իրավիճակում է հայտնվել մեր բանակը», - ասում է ազատամարտիկը։ Ըստ վերջինիս բնորոշման, սա այլ բան չէ, քան թուրքական երազանք, որի մասին մեկ անգամ չէ, որ բառացիորեն լսել ենք թշնամի երկրի ղեկավարի՝ Ալիևի բերանից, այն է՝ Հայաստանը չպետք է ունենա բանակ, Զինված ուժեր։ Փաստացի՝ Հայաստանի վարչապետը հետևողական քայլերով գնում է թուրքական երազանքի իրականացման ճանապարհով, ինչի արդյունքը, ըստ ազատամարտիկի, երկրի այսօրվա վիճակն է։
«Փաշինյանը ոչ միայն հայկական Զինված Ուժերն է գլխատել, նա գլխատել է նաև Ազգային Անվտանգության Ծառայությունը, Ոստիկանությունը, Արցախի Պաշտպանության բանակը և մեր տնտեսությունն՝ ամբողջությամբ։ Այլ կերպ ասած՝ գլխատված վիճակում է գտնվում Հայաստանի և Արցախի ողջ անվտանգային համակարգը։ Այսպես` գլխատված կանգնել ենք նոր մարտահրավերի, այսինքն՝ նոր և առավել վտանգավոր պատերազմի շեմին, որն այս անգամ ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքն է ընդգրկելու։ Ես ուզում եմ մարդիկ հասկանան, որ Հարավային Կովկասում իրավիճակը խիստ պայթյունավտանգ է։ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հետ ռազմական բախումն, այլևս, անխուսափելի է։ Ռուս – թուրքական նոր պատերազմը կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքում»,- ասել է ազատամարտիկը։
Բանախոսը նկատում է՝ անխուսափելի պատերազմի տանող ակնհայտ գործողություններից մեկն էլ, այսպես կոչված, Խաղաղության դարաշրջանի բացումն է, որին այդքան համառորեն և անհամբերությամբ փորձում են հասնել Թուրքիան և Ադրբեջանը. «Պատահական չէ, որ արդեն որերորդ անգամ Ալիևը՝ մատ թափ տալով, խոսում է այն մասին, որ, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիրը պետք է արագ և սեղմ ժամկետներում ստորագրել։ Այստեղ էներգետիկ լուրջ շահերի սպասարկման խնդիր կա։ Ադրբեջանական գազամուղները Սյունիքով պետք է հասցնել Թուրքիա, որտեղից էլ այն կարտահանվի մրսած եվրոպացիներին»։
Հովհաննես Մուրադյանը վերլուծում է՝ Ուկրաինական ռազմական գործողությունները էներգետիկ լուրջ խնդիրների առաջ են կանգնեցրել Եվրոպային։ Ժամանակն, իսկապես սուղ է։ Մինչև աշուն դեպի Եվրոպա գնացող այլընտրանքային գազամուղն արդեն պետք է գործի, հակառակ պարագայում, Եվրոպայում ապրող մարդիկ չեն կարող հանդուրժել ցուրտ ձմեռ, այնտեղ ապրող հասարակությունը սովոր չէ զրկանքներին, նրանք չունեն այն իմունիտետը, որն ունենք մենք, կամ ասենք, սլավոնական երկրների քաղաքացիները։
«Ռուսը կսառի, սոված կմնա, բայց երբեք դուրս չի գա իր պետության և ղեկավարի դեմ, եթե նա պատերազմի մեջ է՝ հանուն իր երկրի ու պետականության շահերի, ինչն էլ, վերջին երկու ամիսների ընթացքում, ակնհայտ կերպով դրսևորվում է ռուս ժողովրդի մոտ։ Նրանք մեկ մարդու նման կանգնել են իրենց ղեկավարի՝ Պուտինի թիկունքում և սատարում են նրան՝ հանուն միասնական հաղթանակի։ Նույնիսկ, խիստ արմատական ընդդիմադիր հայացքներով հայտնի ռուս քաղաքական ֆիգուրներն են լուռ, որովհետև բոլորը հասկանում են՝ Ռուսաստանը դուրս է եկել կենաց-մահու պայքարի՝ ողջ հավաքական Արևմուտքի դեմ և այս պայքարում նա, գրեթե, միայնակ է։ Պատմությունն արդեն ցույց է տվել, որ մենք, նույնպես, անցել ենք մութ ու ցուրտ տարիների միջով և հաղթահարել ենք դա։ Եվրոպացին ոչ միայն չի հաղթահարի այդ զրկանքները, այլև չի հանդուրժի այնպիսի ղեկավարների, որոնք իրենց կդնեն այդպիսի դժվար կենցաղային կացության մեջ։ Դրա ապացույցներն, արդեն իսկ, աստիճանաբար զգացնել են տալիս իրենց։ Եվրոպական շատ երկրներում, արդեն իսկ, բողոքի ալիքներ են բարձրանում՝ ինչպես պարենի, այնպես նաև՝ բենզինի գների թանկացման առիթով։ Առանց գազ մնալու պարագայում, այդ երկրները կարող են ներսից պայթել, ինչին էլ, ի դեպ, հիմա ձգտում է հասնել Ռուսաստանի Դաշնությունը՝ ձգձգելով ուկրաինական ռազմական բախումների ժամանակացույցը, ինչի առիթով, շատերը մակերեսային վերլուծություններ անելով, որակում են՝ որպես ռուսական կողմի պարտության նշան։ Իրականում, Ռուսաստանը հայրական ապտակ է հասցնում եղբայրական Ուկրաինային։ Նա, ինչպես որ հայտարարել է, ոչ թե պատերազմում է այդ երկրի դեմ, այլ ռազմական թիրախային գործողություններ է իրականացնում այդ պետության ներում։ Ռուսաստանի Դաշնությունը պատերազմի կանոններով չի կռվում Ուկրաինայում։ Իրականում, ուկրաինական ռազմական բախումների հետևում, ավելի խորը գնացող պլաններ կան, ինչպիսին օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության ձգտումն է՝ տնտեսական անհաղթահարելի խնդիրներ ստեղծելով, ներսից քանդել Եվրոպան»։
Անդրադառնալով հայկական իրականությանը, Հովհաննես Մուրադյանը նկատում է՝ պատերազմն, իհարկե, թանկ հաճույք է, անգամ թուրքերի համար, հետևաբար, խաղաղության պայմանագրի և սահմանների բացման տեսքով, նրանք հայերին խաղաղ պատերազմի մեջ են ներքաշում.«Բոլոր նորմալ մարդկանց մոտ, առնվազն, հարցեր պետք է առաջանային՝ ինչո՞ւ է Թուրքիայի քաղաքական վերնախավը հորդորում հայ իշխանություններին՝ ավելի համարձակ լինել։ Ինչո՞ւմ պետք է ըստ թուրքական կողմի, ավելի համարձակ լինի հայկական իշխանությունը՝ իհարկե էժան պատերազմի։ Ո՞րն է էժան պատերազմը, որով Թուրքիան և Ադրբեջանը փորձում են վերջնականապես լուծել հայերի և Հայաստանի հարցը՝ դա սահմանների բացումն է։ Պատկերացրեք, ի՞նչ կարող է կատարվել այդ պարագայում։ Թուրքերը տասնյակներով տներ և հողատարածքներ կգնեն Հայաստանում և, սեփականության իրավունքի ուժով, կդառնանա իմ ու քո դրկից հարևանը։ Նրանք կունենան նույն հավասար իրավունքը, ինչ դու, որ նստած ես քո տան մեջ, որովհետև նա էլ իր տան մեջ է նստած լինելու՝ քո հարևանությամբ»։
Ազատամարտիկն առաջարկում է լուրջ տնտեսական կամ քաղաքական վերլուծությունների ճանապարհով չգնալ, այլ կենցաղային մակարդակով խոսել, որպեսզի իրավիճակն ավելի պարզ ու հասանելի լինի շարքային ընթերցողների համար. «Քո նոր դրկից և հարևան թուրքն առավոտյան ժամը հինգին բարձր ձայնով նամազ է կարդալու քո կողքին։ Կրոնի և դավանանքի ազատության մասին օրենքով, դու պետք է հանդուրժես դա։ Նա, ինչպես օրինավոր սեփականատեր, որպեսզի օրենքի հետ խնդիր չունենա, չի խախտի ՀՀ օրենքները, և մինչև, ասենք, երեկոյան 11-ը, ոչ ուշ մուղամ է լսելու քո կողքին։ Նա թուրքական վարքուբարք և կենցաղ է վարելու՝ քո երկրում, քո տան կողքին, քո կնոջ և երեխաների հարևանությամբ։ Ի՞նչ է անելու նորմալ հայ մարդը, եթե այդ ամենը թուրքն անում է օրենքի ուժով, որովհետև նա քո երկրում սեփականության տեր է, որովհետև քո երկրի սահմանները բաց են, դուք հարևաններ եք։ Նորմալ հայը վաճառելու է իր տունն ու փախչի Հայաստանից։ Ամենավերջին հայն, արդեն տունը չի վաճառի, ուղղակի, խելագարությունից փրկվելու համար, այն հապշտապ կնվիրի առաջին պատահած թուրքին ու վազելով կփախչի Հայաստանից։ Կկրկնվի ճիշտ և ճիշտ Բաթումիի ճակատագիրը, որով ռուսական կողմն իր ազդեցությունն, արդեն իսպառ, կկորցնի իր դերն ու նշանակությունը Հարավային Կովկասում։ Ահա Չավուշօղլու մոտիվացիաները, երբ նա հրապարակային կերպով հորդորում է ՀՀ իշխանություններին՝ ավելի համարձակ գործել և ահա այն հեռանկարը, որ սպասվում է հայերին, եթե նրանք արագ կերպով իշխանությունից չհեռացնեն այն իշխանություններին, որոնք լսելով թուրքական կոլեգաների հորդորները, որոշում են ավելի համարձակ լինել…»,- ասում է ազատամարտիկը։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ չհայտնվելու համար այն իրավիճակում, որին ձգտում է թուրք- ադրբեջանական տանդեմը՝ հայկական իշխանության հետ միասին։ Ըստ ազատամարտիկ Հովհաննես Մուրադյանի՝ Հայաստանի պետք է անհապաղ և արագ կերպով իշխանափոխություն իրականացնի, երկրի ղեկին բերելով այնպիսի առաջնորդի, ով արագ և ճիշտ կկողմնորոշվի, թե բարիկադի ո՞ր կողմում է պատերազմելու Հայաստանը՝ առաջիկա պատերազմի ընթացքում. «Ինչպես արդեն ասացի, Հարավային Կովկասում պատերազմն անխուսափելի է և դա լինելու է ռուս- թուրքական երրորդ պատերազմը։ Չեմ ուզում վախի մթնոլորտ սերմանեմ կամ տագնապներ արթնացնեմ, առանց այն էլ՝ դրանք կան, առկա են։ Պարզապես, ստեղծված իրավիճակում մենք որևէ այլընտրանք, քան սթափ և իրատես հայացքով իրականությանը նայելն է, չունենք։ Եթե մենք ուզում ենք շարունակել ապրել մեր երկրում և չկրկնել 1915 թվականի ճակատագիրը, որովհետև Ցեղասպանությունն այլ բան չէր, քան պայքարի բացակայություն, ապա պետք է պատրաստվել նոր պատերազմի։ Դա պետք է անել այնպիսի ղեկավարի առաջնորդությամբ, ով ճիշտ և անսխալական կկողմնորոշվի՝ Հայաստանը բարիկադի ո՞ր կողմից է պայքարելու թուրքի դեմ։ Այս տարածաշրջանում մենք չունենք այլընտրանք, քան ռուսական շահն է, հետևաբար, պետք է միանալ Ռուսաստանի Դաշնության սկսած պայքարին, որովհետև նոր պատերազմը մեր երկրում՝ բարդ ու դաժան է լինելու։ Այն իրավիճակում, ինչպիսին այսօր գտնվում է Հայաստանն ու Արցախը՝ գլխատված բանակով և անվտանգային համակարգով, մենք, պարզապես, կկոտորվենք։ Ռուսական զենքով հաղթելու հեռանկարը իրատեսական է։ Ես չեմ ասում և չեմ էլ մտածում, թե Ռուսաստանը մեզ շատ սիրելով կամ խղճալով զենք կտրամադրի, որպեսզի մենք կարողանանք ինքնապաշտպանություն իրականացնենք։ Նա դա կանի միայն և միայն սեփական շահի հեռանկարով՝ տարածաշրջանն իր ազդեցության գոտուց բաց չթողնելու համար։
Ասեմ ավելին, Ռուսաստանի Դաշնությունը միշտ և մշտապես առաջնորդվել է միայն և բացառապես սեփական շահով և դրա շնորհիվ է եղել և համարվել որպես կայսրություն։ Հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Պարզապես, մենք պետք է շրջահայաց գտնվենք ու հասկանանք մի պարզ ճշմարտություն՝ ԱՄՆ-ն և Եվրոպան մեզ զենք չեն տալու, ինչպես չեն տալիս իրենց դաշնակից համարվող Ուկրաինային։ Որովհետև այն, ինչ նրանք տալիս են Ուկրաինային և անունը դնում՝ ռազմական օգնություն, ուղղակի ոչինչ է՝ ռուսական զենքի դիմաց։ Առաջիկա պատերազմը մենք կարող ենք հաղթահարել միայն ռուսական զենքի շնորհիվ, որոնք մենք կստանանք, անգամ անսահմանափակ քանակությամբ՝ պահպանելու համար մեր պետությունն ու դրանով իսկ ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ռուսաստանը երբեք չի հանդուրժի, որպեսզի ադրբեջանական գազամուղն այլընտրանք դառնա Եվրոպայի համար և դա տեղի չի ունենալու, ճիշտ այնպես, ինչպես որ Ռուսաստանը չի պարտվելու Ուկրաինայում, ինչպես որ այդ մասին հայտարարում են ԱՄՆ-ն և Եվրոպան՝ ռազմական գործողությունների մեկնարկի պահից ի վեր։ Ռուսաստանը չի պարտվելու նաև Թուրքիային, որովհետև և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում նա գործելու է պատերազմի բոլոր օրենքներով, բայց առայժմ դեպքերից շատ առաջ չանցնենք…»- ամփոփելով զրույցն ասում է ազատամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հովհաննես Մուրադյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/08/2023 10:13 Հանրային վայրերի օգտագործման կանոնները խախտելը՝ տուգանք. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:10 Դեսպանատներում օր վերցնելը՝ շահութաբեր առևտուր. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:08 Հրահանգվել է չշարունակել խայտառակությունը. Նիստը շարունակել փակ ռեժիմով. «Հրապարակ»
- 02/08/2023 10:07 ԱԱԾ-ում նոր ատեստացիա կանցնեն. «Հրապարակ»
- 02/08/2023 10:05 Պատգամավորների մասով այս շաբաթ որոշում կլինի. ովքեր են խախտել պահանջը. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:02 ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում. «Ժողովուրդ»
- 02/08/2023 09:59 Աննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/07/2023 20:04 Բանկերի միությունը հստակ անհամաձայնություն ունի քպականների մշակած նախագծի հետ. Այն էական կազդի ոչ միայն ֆինանսական համակարգի, այլ նաև տնտեսության իրական հատվածի վրա
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
Մեկնաբանություն
- 02/08/2023 11:13 Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելը ՀՀ իշխանությունների և ԹԱՖԿ-ի միջև վասալական հարաբերությունների գործնական ապացույց է. Այվազյան
- 02/08/2023 10:47 Վահե Ղազարյանը Թուրքիա է ճանապարհել հայ փրկարարներին, որոնց թուրքերը տևական ժամանակ է արգելել են որոնողական աշխատանքներ կատարել ռազմի դաշտերում` պատերազմում. Ղազարյան
- 02/08/2023 10:36 Նիստից հետո ՔՊ-ից հնչող հայտարարությունները ցույց տվեցին, որ փակ նիստն իրենց համար զուտ քարոզչական նշանակություն ուներ. Աբրահամյան
- 02/07/2023 17:43 Ռուսները փորձում են հնարավորինս շատ մարտունակ կենդանի ուժ կենտրոնացնել ուկրաինական թատերաբեմում. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/07/2023 23:27 70-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
- 02/07/2023 22:23 ՃՏՊ՝ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
- 02/07/2023 21:26 Եղանակային պայմանների պատճառով քաղաքացուն Ապարան քաղաքի ԲԿ են տեղափոխել փրկարարները
- 02/07/2023 19:48 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը