ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեր վրա բաբելոնյան կրակ են ուզում թափել, մեզ եղբայրասպան են ուզում դարձնեն». Պավլիկ Մանուկյան 04/20/2022 17:23 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում այսօր կա մեկ, ընդ որում, համահայկական պահանջ՝ միասնության, սակայն, դա պետք է տեղի ունենա այնպիսի մարդկանց շուրջ, ովքեր արատավորված չեն, պիղծ չեն, ովքեր հավատ են ներշնչում, ովքեր անցյալ ու կենսագրություն ունեն, ովքեր թաթախված չեն հարազատ ժողովրդի արյան մեջ և նրանց չեն կեղեքել։ Այս համոզմամբ է վերջին օրերին Ազատության հրապարակ գալիս ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանն, այս կերպ միանալով տեղում բողոքի ակցիա իրականացնող իր մարտական և գաղափարակից ընկերների նախաձեռնությանը։
«Մեզ առաջիկայում շատ ավելի լուրջ և վտանգավոր զարգացումներ են սպասվում։ Երեկ հայտարարեցին, որ ցանկանում են ընդունել զենքի օրինականացված վաճառքի մասին օրենքը։ Եթե սա տեղի ունենա, կնշանակի բացառապես և միայն մեկ բան՝ մեր վրա բաբելոնյան կրակ են ուզում թափեն, մեզ եղբայրասպան են ուզում դարձնեն։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի այդ պարագայում այստեղ՝ մեր երկրում կամ այս հրապարակում… Հասկանո՞ւմ եք, օրենքն արդեն քննարկման է դրվել, իսկ սա աղի և աղամանի պատմություն չէ, սա անհամեմատ վտանգավոր ու լուրջ բան է։ Մինչդեռ մեր զինվորների պահեստատուփերը դատարկ և կապարակնքված են, իսկ սահմանամերձ գյուղերին, որոնց պետք էր առաջնահերթ կերպով զենք, զինամթերքով ապահովել, չի արվում»,- «Փասինֆոյին» ասել է այս պահին Ազատության հրապարակում գտնվող ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ Մոսկվա կատարած պետական այցին ու դրանից սպասվող ակնկալիքներին, Պավլիկ Մանուկյանը նկատում է՝ ինչ էլ այդ մարդն անի Մոսկվայում՝ քամին տանելու է.«Ինչպես հասկացա, նա այնտեղ որևէ անդառնալի փաստաթուղթ, գոնե այս այցի ընթացքում, չի ստորագրել։ Թեև, ինչ էլ որ նա արել է մինչ այս և դեռ՝ ինչ էլ կհասցնի անել, այդ ամենն ի չիք են դառնալու՝ ազգային և պետական շահ հետապնդող ու դրանց համար պայքարող մարդկանց համատեղ ուժերով։ Այնքա՜ն ստորագրություններ են առ ոչինչ դարձել, այնքան ավելի կարևոր ստորագրություններ են օդից կախված մնացել, սրա պարագան ևս բացառություն չի լինելու»։
Ազատամարտիկը նկատում է՝ ոչ մի պահ չի մոռանում, թե ում դեմ է պայքարի դուրս եկել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը և ի՞նչ վտանգներ են իրենցից ներկայացնում մեր թշնամիներ՝ Թուրքիան և Ադրբեջանը. «Ես զինվորական գործիչ եմ և շրջահայացորեն նայում եմ ու հետևում մեր երկրի սահմաններին կատարվող զարգացումներին։ Հիմա մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ բոլոր կողմերից՝ ներսից թե դրսից, աղաղակում են՝ շուտ արեք, արագացրեք, անենք, գործն ավարտվի գնա, հանենք Նիկոլին։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն է հոխորտում, թե արագացրեք սեղմ ժամկետների մեջ ստորագրեք, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիր կոչվածը։ Իսկ ես ձեզ ասում եմ՝ մի՛ շտապեք, այս շտապողականությունը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու։ Իհարկե և՛ նախկինում, և՛ առավել ևս հիմա, ես ասում էի՝ Նիկոլին պետք է աղբամանը նետել։ Կրկնում եմ՝ հիմա էլ նույնն եմ ասում, բայց դա պետք է անել առանց շտապելու, մտածված և ճիշտ հաշվարկված քայլերով, որպեսզի ավելի չբարդացնենք մեր, առանց այն էլ՝ բարդ իրավիճակը, որը բազմաթիվ վտանգավոր ծուղակներով է լի»,- ասում է ազատամարտիկն ու հավելում՝ իրենց այնքան էլ չի մտահոգում ամեն գնով՝ արագ իշխանափոխություն կատարելու գաղափարը։ Առաջինն, ինչի մասին հիմա մտածում են ինքն ու իր մարտական և գաղափարակից, համախոհ ընկերները՝ միասնականություն ապահովելն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ