Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/20/2024   00:00 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Հայկական օրակարգ. Ինչպես Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար. Վահե Հովհաննիսյան 04/11/2022   12:04  |  Վերլուծություններ

Պետության և հայկական աշխարհի սրընթաց դեգրադացիան մեզ չի հաջողվում կասեցնել։ Սա այն խնդիրն էր, որը պետք է լուծեինք պատերազմից հետո։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

«Խզված սոցիալական կապերի և ընդհանուր ազգային նպատակների փլուզումը հանգեցնում է պետականության կորստի իրական ռիսկին։

Ինչպե՞ս կասեցնել պետության դեգրադացիան, ինչպե՞ս կասեցնել պետականության փլուզումը։ Ինչպե՞ս դուրս գալ այս մղձավանջից։ Ինչպե՞ս Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար։

Քայլ առաջին.

Հանրությանը ներկայացնել պետության հետպատերազմյան տեսլականը՝ զարգացման ծրագիր։

Քայլ երկրորդ.

Ձևավորել ճիշտ, էֆեկտիվ ձևաչափ՝ այդ ծրագիրը հասարակությանը ներկայացնելու և ծրագրի շուրջ լայն կոնսոլիդացիա գեներացնելու համար։

Քայլ երրորդ.

Գնալ ներքին, ներհասարակական բարիկադներն ու թշնամանքը մեղմելու ճանապարհով, հրաժարվել քաղաքական սուր առճակատումից՝ արյան ու վրեժի կոչերից, չխորացնել ներհասարակական պառակտվածությունը, գնալ երկրի խնդիրները ֆիքսելու և լուծելու ճանապարհով։ Նոր, սոլիդ  Իշխանության ձևավորումը դարձնել առողջացման և զարգացման օրակարգի հիմք, ոչ թե՝ վրեժի։

Ծրագրի հիմնական սկզբունքները պետք է լինեն.

1.     Ազգային արժանապատվության վերականգնում

2.     Անվտանգության ապահովում /նոր երաշխքիներ, նոր մեխանիզմներ/,

3.     Արցախի անվտանգություն,

4.     «Խաղաղ Արցախ»՝ խաղաղ կյանքի էական ակտիվացում Արցախում (համալիր ծրագիր),

5.     Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նոր բովանդակություն, ստրատեգիական ծրագրեր,

6.     Իրանի, Վրաստանի հետ նոր օրակարգ, հեռանկարային ծրագրեր,

7.     Թուրքիայի հետ պրագմատիկ երկխոսություն՝ հարաբերությունների աստիճանական կարգավորման միտումով,

8.     Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերականգնում՝ երկարաժամկետ խաղաղության միտումով,

9.     ԵՄ, ԱՄՆ և արաբական աշխարհի հետ նոր որակի աշխատանքային հարաբերությունների հաստատում՝ համագործակցության լայն  օրակարգով,

10.  Հայաստանում տնտեսական ճիշտ քաղաքականություն, բիզնեսի ազատ գործունեության նոր երաշխիքներ, քաղաքացիների բարեկեցության բարձրացում,

11. Համահայկական նոր օրակարգ, հայկական աշխարհի վերականգնում, հայկական աշխարհի նոր բովանդակություն և  աշխատանքի նոր գործիքակազմ։

Հայաստանը պետք է սկսի հետպատերազմյան վերելքը, որը ժողովրդի համար, միջազգային հանրության և հարևանների համար հասկանալի օրակարգ է։

Կա մեկ նախապայման. այս իշխանության հեռացում և նոր, սոլիդ իշխանության ձևավորում, որը կապահովի ներքին համերաշխություն։

Այս նպատակին հասնելու համար ժողովրդին և միջազգային հանրությանը պետք է ներկայացվի Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ամբողջական փաթեթը։ Այդ փաթեթի մշակումը և իրականացումը ենթադրում են հանրային լայն մասնակցելիություն։ Պետք է ստեղծել հնարավորություն, որ նոր շերտեր, նոր շրջանակներ մտնեն պրոցեսի մեջ, և փոփոխությունները կընթանան շատ արագ և սահուն կերպով։

Չի կարելի անընդհատ կրկնել նույն սխալները և չի կարելի մնալ այդքան անհաղորդ հանրային տրամադրություններին և ընդհանրապես իրականությանը։ Սա վերաբերում է ընդդիմադիր առկա ձևաչափերին։

«Ժողովուրդը հիասթափված է», «ոչ մեկին չի ուզում», «ոչ մի բան չի հետաքրքրում», «թքած ունի պետության վրա» և այլ՝ հայտնի ու գրեթե իրական թվացող որակումները իրականում կարևոր չարված քայլերի հետևանքն են, և դրանք ճիշտ բովանդակությամբ ու ճիշտ աշխատանքով կարելի է սեղմ ժամկետում փոխել։ Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ ժողովուրդն իր պետությունից սպասելիք չունի։ Սա է նրա համատարած անտարբերության և պետությունից օտարացման հոգեվիճակի հիմքում։

Հայաստանի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Պետք է ձևավորվեն մեխանիզմներ, որոնք կգործեն նաև այս իշխանության հեռացումից հետո, որպեսզի հաջորդ իշխանությունը չդառնա նոր փորձանք, և պետությունը վերջապես գնա առողջացման և զարգացման ճանապարհով։

Հասարակության, ժողովրդի համար պետք է ձևակերպել առաջիկայի, ապագայի հասկանալի տեսլականը, որը նա ընդունի, որին հավատա։ Մարդկանց պետք է պարզ ցույց տալ, թե ո´ր ապագայի համար ենք կոչ անում պայքարի։

Հենց դա արեցինք, հրապարակներն ու փողոցները լցված են լինելու փոփոխություններ պահանջող հարյուր հազարավոր մարդկանցով։

Ու այլևս չի լինելու նախորդ դարից մնացած հարցադրումը, թե ով որ գյուղից կամ քաղաքից որքան մարդ կբերի միտինգին։ Սա անցած փուլ է։ Մարդիկ այսօր դուրս չեն գալիս փողոց, որովհետև չեն հասկանում, թե իրենց և իրենց ընտանիքներին ի´նչ է առաջարկվում։

Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ամբողջական փաթեթը ամենակարճ ճանապարհն է՝ միջընտրազանգվածային երկխոսության և փոփոխությունների համար անհրաժեշտ լայն կոնսոլիդացիայի հասնելու համար։  Սա թերևս միակ տարբերակն է՝ ոչիշխանական համակարգերի համար սեփական օրակարգ ձևավորելու և անխուսափելի հաջողության համար։ Հակառակ դեպքում պետությունը շարունակելու է դեգրադացվել։

Այս համատեքստում՝ հանրահավաքի մասին

Մեր այսօրվա վիճակում հանրահավաք պետք է կազմակերպել ոչ թե ժողովրդի հե´տ խոսելու համար, այլ՝ ժողովրդի անունից՝ որպես հասցեատեր դիտելով ՌԴ, միջազգային հանրությանը, անմիջական հարևաններին, հակառակորդներին, նաև՝ իշխանությանը։

Ժողովրդի հետ պետք է խոսել նախքա´ն հանրահավաքը՝ բացատրելով առկա վտանգները, հնարավոր զարգացումները և, գլխավորը, սեփական տեսլականը/առաջարկները, որոնք պետք է իրական այլընտրանք լինեն իշխանության տեսլականին։ Այդ դեպքում նա´խ ավելի մեծ թվով քաղաքացիներ կգնան հրապարակ, և հետո՝ հրապարակի մանդատը կիրացվի, քանի որ մարդիկ հրապարակում հավաքվում են՝ երկրի ճակատագրի վրա ազդելո´ւ համար, և ոչ՝ խրոխտ ելույթների։ Այլապես, առանց այլընտրանքային առաջարկների, տնից հանրահավաքին հետևողը  չի իջնում հրապարակ,  իսկ հրապարակի մարդկանց անհատական և հավաքական ձայնը որևէ ուժ չի ունենում։ Ներքին սպառման որևէ պրոցես՝ ընտրություն և այլն, այսօր չկա, հետևաբար՝ մարդկանց հետ նման պսևդոնախընտրական հավաքներն անիմաստ են։

Այսօրվա աշխարհքաղաքական պայմաններում հանրահավաքը պետք է՝ հրապարակում հավաքված և պոտենցիալ հավաքվող ժողովրդի անունից։

Եթե այս տրամաբանությունը գործի հանրահավաքի հարցում, ապա միանգամից մի քանի խնդիր ճիշտ կլուծվի։ Այդ թվում՝ ասելիքի և ասելիքը հնչեցնողների։

Բայց ամենակարևորը՝ դա կլուծի շարունակության խնդիրը։ Հաջորդող անելիքը կտեղավորվի ընդհանուր տրամաբանության մեջ։

Ակնհայտ նկատվում է մի ծուղակ, որի մեջ ինքն իրեն դնում է ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ լայք, շեյր,  ՖԲ-յան ցուցանիշների հետևից ընկնելը։

Սա մեկ էտապ հնության գործիքակազմ է։ Պայմանական «Գայան տոտան» այլևս գործոն չէ, նա չի լուծելու Հայաստանի լինել-չլինելու խնդիրը։ Իսկ մենք հիմա լուծում ենք հենց ա´յդ խնդիրը։

Հիմա երևանյան և մարզային ակտիվ շրջանակներին մեկ բովանդակային փաստաթղթի շուրջ  կոնսոլիդացնելու փուլն է , և դրա միջոցով շուրջ 200 հազար մտահոգ-գիտակից հանրության ակտիվացումը։

Նախահանրահավաքային գրագետ գործունեությունը և ամեն յուրաքանչյուր հանրահավաք պետք է ուղղված լինի միասնության սոցիալական կապիտալի մեծացմանը. մեծ տեմպերով, որովհետև ժամանակը քիչ է»։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:01 02/04/2022  |  ՎերլուծություններՀայկական օրակարգ. Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ․ Վահե Հովհաննիսյան
15:22 25/03/2022  |  ՎերլուծություններԴե-մարազմատիզացիա . Վահե Հովհաննիսյան
12:09 18/03/2022  |  ՎերլուծություններՀայկական օրակարգ. Հանրային վերնախավի անելիքը «խաղաղության դարաշրջանում». Վահե Հովհաննիսյան
12:06 16/03/2022  |  ՎերլուծություններԸնդդիմության արձագանքը «խաղաղության և պատերազմի» վտանգին. Վահե Հովհաննիսյան
11:39 15/03/2022  |  ՎերլուծություններԽաղաղություն՝ պատերազմի ժամանակ. Հայկական օրակարգ
20:40 11/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀայկական աշխարհի ձայնը՝ ընդդեմ ադրբեջանական բարձրախոսի․ Վահե Հովհաննիսյան
12:12 09/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀայկական օրակարգ. Պետություն՝ զրոյից. Վահե Հովհաննիսյան
14:48 27/02/2022  |  ԼՐԱՀՈՍԻնչ կարող էր անել և չի անում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան
12:33 25/02/2022  |  ՎերլուծություններՊատմական խելագարության ճամփաբաժանն ու հնարավոր ելքերը. Վահե Հովհաննիսյան
11:16 21/02/2022  |  ՎերլուծություններՍպասվող ամենավտանգավոր բաժանումները. Վահե Հովհաննիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]