ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանի իրական ազդեցությունը. Միքայել Համբարձումյան 04/11/2022 17:34 | ԼՐԱՀՈՍ

Փետրվարից սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում, ի աջակցություն մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, Հայաստանում փորձ արվեց ոչ իշխանական ուժերի կողմից (այդ թվում նաև մեր) այս կամ այն կերպ կազմակերպել ու իրականացնել մի քանի հրապարակային միջոցառումներ: Այս մասին գրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանը.
«Ազնիվ լինելու համար պետք է արձանագրել, որ այդ միջոցառումները սակավամարդ էին, անշուք և ոչ ազդեցիկ: Սա կարող է վկայել այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանում հետևողականորեն կորցնում է դիրքերը, մարդիկ հիասթափված են այդ երկրի մեր նկատմամբ վարած արտաքին ու ներքին քաղաքականությունից, դադարել են Ռուսաստանն ընկալել որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի, հզոր մի ուժի, որը կկարողանար կանխել Հայաստանի և Արցախի հնարավոր նվաճումը ադրբեջանաթուրքական ուժերի կողմից:
Շարունակաբար տարածվում է այն ապատեղեկատվությունը, թե իբր 44-օրյա պատերազմը սկսվել է ռուսների գիտությամբ ու համաձայնությամբ, նրանք էականորեն չեն աջակցել մեզ, իսկ միջամտել են միայն վերջին պահին` այն էլ սեփական շահերից դրդված, երբ որոշել են Արցախում զորք տեղակայել: Ներկայումս էլ շահարկվում է, թե իբր Ուկրաինայի հարցում Թուրքիայի լոյալությունն ապահովելու համար, Ռուսաստանը մեր ազգային շահերի և տարածքների հաշվին անվերջ զիջումների է գնում, նույն այդ նպատակով հովանավորում է հայաստանյան օրվա իշխանություններին, քանի որ պաշտոնները պահելու մոլուցքով տարված` վերջիններս կատարում են ի վնաս մեզ տրված բոլոր հանձնարարությունները:
Ռուսաստանի ազդեցության էական անկման մասին են վկայում նաև տարաբնույթ սոցհարցումները, որոնք ճշգրիտ արտացոլում են այդ երկրի նկատմամբ մարդկանց բացասական տրամադրվածությունը: Այլ կերպ ասած` հայ մարդը սկսել է մոռացության մատնել, թե Ռուսաստանը վերջին շուրջ 300 տարվա ընթացքում ինչ ահռելի դերակատարություն է ունեցել մեր հայրենիքի, ժողովրդի փրկության, զարգացման հարցերում և ինչ կլիներ, եթե այդ աջակցությունը չլիներ, իսկ ռուսներն անտեսում են, որ այդ նույն ժամանակահատվածում տարածաշրջանային իրենց միակ ու հուսալի դաշնակիցը եղել է հայ ժողովուրդը:
Հարկ է նշել, որ Հայաստանում տարբեր կազմակերպություններ և անհատներ, այդ թվում նաև մենք, այնուամենայնիվ փորձել ենք կանխել Ռուսաստանի վարկանիշի անկումը, ինչը սակայն հաջողությամբ չի պսակվել, քանի որ գործող իշխանություններն այդ գործընթացում չեն ներգրավվում, իսկ նրանց սատելիտ քաղաքական գործիչներն ու ուժերը բացահայտ պրոթուրքական քարոզչություն են իրականացնում:
Մեր երկրների, ժողովուրդների միջև առկա դաշնակցային կապերի թուլացմանը նպաստել է նաև Հայաստանում ներկայացված ռուս պաշտոնյաների ակնհայտ պասիվ, ավելի շատ իմիտացիոն, իներտ, ոչ ճիշտ ուղղվածության գործունեությունը:
Այսպիսով` Ռուսաստանը, եթե ուզում է շարունակել ներկայացված մնալ տարածաշրջանում և հատկապես Հայաստանում, ստեղծված իրավիճակից պետք է լրջագույն հետևություններ անի և շուտափույթ միջոցներ ձեռնարկի հայ ժողովրդի մոտ որպես ռազմավարական դաշնակցի իր վաղեմի հեղինակությունը վերականգնելու և վստահությունը բարձրացնելու համար, այլապես ևս մեկ-երկու տարի, և ռուսները դուրս կմնան Հայաստանից ու Արցախից:
Միամիտ է կարծել, որ ռուսներն այս ամենը չեն տեսնում և չեն հասկանում, այլ հարց է, թե արդյո՞ք կարողանում են կանխատեսել Ռուսաստանի ապագան մեր տարածաշրջանում իրենց դիրքերը վերջնականապես կորցնելուց հետո»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:47 Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:45 Վոյաժների սեզոնը սկսվում է. «Հրապարակ»
- 08/12/2022 09:42 «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:34 Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:32 Այցելել են Արցախ. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/12/2022 16:24 Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում. Վրթանեսյան
- 08/12/2022 16:15 Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը. Ղազարյան
- 08/12/2022 16:12 Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ՝ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել.Ստեփան Դանիելյան
- 08/12/2022 14:49 Ընդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից.Տարոն Չախոյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը