ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը պահանջում է, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, որտեղ ժամանակին բնակվել են, կամ էլ Հայաստանը փոխհատուցի նրանց գույքային վնասը.պաշտոնական Երեւանը լռում է Բաքվի, Սումգայիթի ջարդերի մասին 04/04/2022 20:10 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը նախատեսում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան բոլոր այն բնակավայրերը, օրինակ՝ Արարատ, Սյունիք, Գեղարքունիք, Երևան, որտեղ Սովետական միության ժամանակ բնակվել են։ Այսինքն՝ կա՛մ նրանք պետք է կարողանան վերադառնալ այդտեղ, կա՛մ էլ այդ բնակարանների, հողատարածքների կամ այգիների համար, որոնք ժամանակին պատկանել են ադրբեջանցիներին, պետական մակարադակով պետք է փոխհատուցում տրվի, այսինքն՝ շուկայական գինը հաշվարկվի և անհատ անձանց գումարներ փոխանցվի Հայաստանի անունից։ Սա աբսուրդ է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ նախապայմաններից մեկը ենթադրում է ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադառնալու հնարավորության քննարկում կամ նրանց նյութական վնասի փոխհատուցում։
Փորձագետի արձանագրմամբ՝ Ադրբեջանի այս պահանջը լուրջ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար: Ըստ նրա՝ այս դրույթի ներարկմամբ Ադրբեջանը փորձում է մարդկանց գույքի ապօրինի բռնագանձման մասով միջազգային քարոզ իրականացնել՝ հիմնավորելով, թե Սովետական միության փլուզման հետևանքով ադրբեջանցիները քշվել են իրենց տներից.
«Աբսուրդը նրանում է, որ մենք խոսում ենք փախստականների միակողմանի վերադարձի մասին,բայց անգամ մեկ բառ չկա այն մասին, որ Բաքվում, Սումգայիթում և տարբեր բնակավայրերում հայերը կոտորվել և քշվել են իրենց տներից, բայց սա ինձ համար արդեն զարմանալի չէ, քանի որ վաղուց պարզ է՝ այս իշխանությունը մտադիր չէ հայ ժողովրդի բարեկեցության և ապագայի մասով հստակ և գործուն քայլեր իրականացնել »,-ասաց Գառնիկ Դավթյանը:
Փորձագետը միևնույն ժամանակ այս լարված իրավիճակում հավանական չի համարում, որ մեծ թվով ադրբեջանցիներ գան Հայաստանում ապրելու.
«Ես չեմ պատկերացնում, որ օրինակ 10.000 հազար ադրբեջանցի պատրաստ կլինի գալ ու Հայաստանում ապրել, չնայած՝ այս իշխանությունն ավելի շատ ադրբեջանցիների իրավունքները կպաշտպանի, քան մեր քաղաքացիների, բայց ամեն դեպքում, հաշվի առնելով Ադրբեջանի՝ հայերին որպես բարբարոս ներկայացնելու քարոզչությունը, ես չեմ եմ հավատում, որ ադրբեջանցիների մեծ հոսք լինի Հայաստան:
Կարող է որոշ թվով ադրբեջանցիներ տուրիստական այցեր անեն, կամ շատ քիչ թվով ադրբեջանցիներ գան, բնակվեն, բայց մեծ առումով հավանական չեմ համարում, որ դեմոգրաֆիկական խնդիր կառաջանա »,-ասաց Դավթյանը:
Ինչ վերաբերում է իբրև նյութական վնասի փոխհատուցում տրամադրելու Ադրբեջանի պահանջին՝Գառնիկ Դավթյանը ընդգծեց, որ նախ պետք է հասկանալ, այդ մարդիկ ինչու՞ են բռնի տեղահանվել, ինչն է դրդել նրանց այդ քայլին.
«Եթե մարդիկ իրենք են որոշում լքել երկիրը, սա այլ խնդիր է, պետք է լուրջ հստակեցվի՝ մեր իշխանությունն ընդունում է, որ ժամանակին ադրբեջանցիները բռնի են տեղահանվել, թե՞ ադրբեջանցիներն իրենց կամքով են լքել, մեր ղեկավարությունը նախ պետք է ընդունի, որ նման բան կա, հետո շուկայական գնով հաշվարկի ու փոխհատուցումը տրամադրի ադրբեջանցիներին »,-ասաց ադրբեջանագետը:
Իսկ թե որքա՞նով է սա հավանական համարում, զրուցակիցը պատասխանեց.
«Այս իշխանությունները արել են այն ինչ հավանական չէինք համարում, կարծում էինք, թե ունեն կարմիր գծեր, Արցախը իրենց համար Հայաստանի գոյության կարևոր գրավականն է , բայց փաստացի ստացանք լրիվ հակառակը և ավելի վատթար վիճակ ունեցանք, հիմա չենք կարող սպասել, ու այս իշխանությունները չեն գնա ադրբեջանական քարոզչության հետևից և չեն փորձի այդ օրակարգը սպասարկել»,-ասաց Դավթյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել