ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է 04/04/2022 14:13 | Քրեական խրոնիկոն
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, կարճ ժամանակ ՔԿՀ-ում մնալուց հետո ազատ է արձակվել և այժմ շարունակում է մնալ ազատության մեջ։ Նախաքննական մարմինը գտել է, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվողի նկատմամբ բավարար է որպես խափանման միջոց կիրառել միայն չհեռանալու մասին ստորագրությունը ու սա այն դեպքում, երբ նա ամիսներ շարունակ հետախուզման մեջ էր գտնվում ու իրավապահները նրան գտնել չէին կարողանում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կարեն Պողոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի հրազեն պահելու հատկանիշներով։
2021թ նոյեմբեր ամսին դատարանը մերժել էր Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, ինչը ևս մերժվել էր։ Արդյունքում՝ Պողոսյանն ազատության մեջ է։
ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նախաքննությունը դեռ շարունակվում է ու 2022թ հունվարի 7-ին մեղադրյալ Կարեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ ՔԿ-ից հայտնում են, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, քրեական գործով վկայի կարգավիճակ ունի, երկու անձ՝ Մելիք Բարսեղյանը և Հարութ Վարդանյանը տուժող են ճանաչվել։ Ի դեպ, դեռևս ամիսներ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտնել էր, որ տուժողներից մեկը, ով ստացել էր հրազենային վիրավորում, գտնվում է կոմայի մեջ։
«Տուժողներ Մելիք Բարսեղյանի և Հարութ Վարդանյանի առողջական վիճակը նրանց թույլ է տալիս մասնակցել քննչական և դատավարական գործողություններին։ Կոմայի մեջ գտնվող անձինք չկան»,- հայտնել են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ 2021թ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Կարեն Պողոսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/17/2023 11:17
Ադրբեջանում քաղաքացիական բողոք է հասունանում
Տեսադարան
Մամուլ
- 09/28/2023 08:23 Ովքեր են մնացել Արցախում․ «Հրապարակ»
- 09/28/2023 08:19 Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ ԱԳՆ-ն՝ Ռուբեն Վարդանյանի հարցով․«Հրապարակ»
- 09/28/2023 08:15 ՌԴ-ն որոշել է պատասխանել ՀՀ իշխանություններին․ «Հրապարակ»
- 09/28/2023 08:12 Ինչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից. «Ժողովուրդ»
- 09/28/2023 08:07 Ինչ կարգավիճակով են արցախցիներն ապրելու Ստեփանակերտում․ «Հրապարակ»
- 09/28/2023 08:04 «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»
- 09/28/2023 07:59 Հռոմի ստատուտի վերաբերյալ միանձնյա որոշում կա․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/27/2023 17:54 Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին՝ ԼՂ-ում կատարվողը լուսաբանելու համար
- 09/27/2023 16:27 Ոնց կարա՞ գիտակցություն ունեցող մարդը, ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից. ադրբեջանագետ
- 09/27/2023 16:13 Յուրաքանչյուր հայի ձերբակալությունը Բաքվի ռեժիմի կողմից մեր բոլորի ամոթն ու խարանն է. Սոս Հակոբյան
- 09/27/2023 15:38 Ռուբեն Վարդանյանը ՀՀ անձնագրով քաղբանտարկյալ է, Հայաստանը պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով. Իոաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/28/2023 11:50 Շուշի-Բերձոր ճանապարհին վթարվել է խաղաղապահների բենզատարը. երկու արցախցու մարդատար մեքենա այրվել է
- 09/27/2023 18:52 Վայոց ձորում տրակտորը մոտ 70 մ գլորվել է ձորը. վարորդը վիրավոր է
- 09/27/2023 10:26 Հրդեհ Սպիտակ քաղաքում
- 09/26/2023 23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)
