ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան 04/01/2022 17:17 | Հարցազրույց

Հայաստանի տեղեկատվական քաղաքականության, ադրբեջանական քարոզչությանն ուղղված հակաքայլերի ու խաղաղապահի՝ ճիշտ չընկալված դերակատարության շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ։
-Ադրբեջանական լրատվադաշտում սկսել է ակտիվորեն շրջանառվել «ղարաբաղյան տնտեսական գոտի» ձեւակերպումը։ Դրա տակ Ադրբեջանը նկատի ունի Արցախի բռնազավթա՞ծ հատվածը, թե՞ ամբողջ Արցախը։
-Նման վարչատնտեսական ներքին սահմանում իրենք միշտ են ունեցել։ Հիմա դրա շեշտադրումը քաղաքական պատճառ ունի․ իրենք հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, այլևս չկա նման հարց, և ամեն կերպ փորձում են քարոզչական, այդ թվում և` ձևակերպումների մակարդակով դա ցույց տալ։ Դրա համար էլ ասում են` «Լեռնային Ղարաբաղ չկա»։ Կապիտուլյացիայի փաստաթղթում էլ հստակ գրված է Լեռնային Ղարաբաղ, ավելին՝ ամբողջ բանակցային գործընթացում է դա կիրառվել, և Ադրբեջանը դրա տակ ստորագրել է, այսինքն՝ դրան համաձայն է եղել։ Իսկ հիմա փոխվել են պայմանները, քաղաքականությունը և ըստ այդմ՝ նաև քարոզչությունը։
-Հայկական լրատվադաշտի հակաքայլն այս դեպքում ո՞րը պետք է լինի։
-Այստեղ պետք է նկատի ունենալ, որ մենք գործ ունենք մի դեպքում պետական մեքենայի հետ, մյուս դեպքում՝ մասնավոր հատվածի։ Մի քանի մասնավոր լրատվամիջոցներով, որոնք ունեն տարբեր սեփականատերեր, տարբեր խմբագրական քաղաքականություն, տեղեկատվական պատերազմում ադրբեջանական պետական հովանավորչությամբ և ուղղորդմամբ աշխատող հսկա մեդիակայսրության նկատմամբ հաջողության հասնելու շանս չունեն։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե պետական քարոզչությունն ինչպես պետք է հակազդի ադրբեջանական քարոզչությանը, տեսականորեն շատ բան կարող եմ թվարկել, բայց ակնհայտ է, որ այս իշխանությունները, որոնք համագործակցում են Հայաստանի թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և չեն պաշտպանում մեր ազգային շահերը, այդ ամենը չեն անելու։
- Հատկապես ներկա դրությամբ որո՞նք են տեղեկատվական դաշտի կարմիր գծերը։
-Շատ են կարմիր գծերը։ Նախևառաջ, ներազգային թշնամանք չքարոզելը, Արցախի՝ Ադրբեջանից անկախ լինելու իրավունքը կասկածի տակ չդնելը, օկուպացված տարածքները ադրբեջանական չհամարելը և այլն։
-Տեղեկատվական դաշտում մենք մի՞շտ ենք զիջել մեր դիրքերը՝ ի տարբերություն ռազմականի եւ դիվանագիտականի։ Հիմա ի՞նչ ուղենիշով պետք է առաջնորդվ ենք տեղեկատվական պատերազմում։
-Ո՛չ։ Իրականում եղել է այնպես, ինչպես՝ ռազմադաշտում։ Օրինակ՝ ապրիլյան պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտում ևս մենք հաղթել ենք։ Բայց 2020 թ․-ից սկսած տոտալ ջախջախում է․ այսօր այլևս հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականություն չկա, զրո է։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա այստեղ կարևոր է հասկանալ, թե որն է լսարանդ։ Դա հասկանալու համար էլ, նախ և առաջ, նպատակդ պետք է հասկանաս։ Բնականաբար, այն քո պետության շահերի պաշտպանությունն է։ Հետո պետք է հասկանաս՝ քո շահն ում շահերի հետ է համընկնում։ Այս դեպքում ակնհայտ է՝ Ռուսաստանի, Իրանի և այն երկրների հետ, որոնք քիչ թե շատ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ։ Հայկական տեղեկատվական քաղաքականությունը միշտ ուղղված է եղել արևմտյան լսարանին։ Ցույց էինք տալիս, որ Ադրբեջանում կա հայատյացություն՝ դրանով նաև փաստում, որ նման պետության կազմում Արցախը չի կարող լինել։ Կոնկրետ այս պահին պետք է հասկանալ՝ արևմտյան լսարանի հետ, առհասարակ, խոսելու բան կա՞, թե՞ չէ։ Այսօրվա աշխարհում, որը հստակ բևեռացված է, տեսնում ենք, որ, ինչպես 19-րդ դարավերջին էր, արժեքներն ու սկզբունքները ոչ մի նշանակություն չունեն․ գոյություն ունի միայն շահ, և Արևմուտքի շահը համընկնում է, օրինակ, Ուկրաինայի շահի հետ։ Հայկական շահի հետ Արևմուտքի շահը չի համընկնում։ Այսօր Արևմուտքի հետ խոսելն անիմաստ է։ Արևմուտքի շահն այս տարածաշրջանում Ռուսաստանի հակաշահն է ու Թուրքիայի շահը։ Հետևաբար, եթե խոսել արտաքին լսարանի հետ, միգուցե՝ ռուսական, իրանական և այլն…
-Փառուխ-Քարագլխի հետ կապված վերջին իրադարձություններն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության արդյունավետության հանդեպ որոշակի թերահավատություն են առաջացրել։ Ի՞նչ վտանգ է դա պարունակում, եւ, մյուս կողմից, արդյո՞ք կարող է դա նաեւ սթափեցնող ազդեցություն ունենալ ու դրդել մեզ ինքնակազմակերպվել։
-Խնդիրը մեր ընկալումների մեջ էր․ սխալ ենք ընկալել խաղաղապահների դերակատարությունը։ Մենք պիտի հասկանայինք, որ խաղաղապահները լայնածավալ գործողությունների վերսկսում՝ գոնե հիմա, կարող են թույլ չտալ ու թույլ չեն էլ տա, քանի որ դա նաև իրենց շահերից է բխում։ Բայց այն, ինչն այդքան էլ ծանր գին չունի իրենց համար, իրենք պատրաստ են հանդուրժել։ Oրինակ` Փառուխից ադրբեջանցիներին հանեցին, որովհետև Փառուխը նաև իրենց վարկանիշին էր վնասում։ Եթե չհանեին, կստացվեր, որ իրենց Արցախ գալուց հետո էլի հայկական գյուղ է հայաթափվել, էթնիկ զտման ենթարկվել։ Նախ՝ իրենց ուժն Ադրբեջանին ցույց տվեցին, հասկացրին, որ ինչ ուզեն, չեն կարող անել, և երկրորդ՝ այդպես պահեցին իրենց հեղինակությունը։ Բայց արդեն բարձունքը՝ չէ․ բարձունքը պահելը մեր խնդիրն էր և հիմա էլ մեր խնդիրն է։ Սա, իհարկե, լավ դրվագ է՝ հասկանալու համար, որ ամեն դեպքում հույսներս մեզ վրա պետք է դնենք, բայց դա էլի հանգում է այն մեծ քաղաքական խնդրին, որն ունենք՝ այսօրվա քաղաքական իշխանություններին։
-Ի՞նչն է խանգարում, որ երկրի ներկա վիճակով իրոք մտահոգ, անվտանգային սպառնալիքները տեսնող մարդիկ, նախաձեռնությունները միավորվեն ու ավելի արդյունավետ գործեն։ Պակասում է առաջնո՞րդը, գաղափարախոսությո՞ւնը, թե՞․․․
- Խնդիրն էլիտաների մեջ է։ Գաղափարախոսությունն էլ է առաջնորդն ապահովում։ Օրինակ` եթե ուզենք հասկանալ, թե Ալեքսանդր Մակեդոնացու օրոք ինչու այսինչ բանը տեղի ունեցավ, մենք վերլուծելու ենք Մակեդոնացու և նրա մերձավոր շրջապատի կայացրած որոշումներն ու արած քայլերը, ոչ թե Ասորիքի գյուղերից մեկի բնակչի քայլերը։ Խնդիրը ժողովրդի մեջ չէ։ Խնդիրը միշտ պատմությունը կերտող էլիտաներն են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/28/2022 09:33 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17․ Ժողովուրդ
- 05/28/2022 08:29 Իշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:24 Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց․«Հրապարակ»
- 05/28/2022 08:21 Դեսպանները մրցում են միմյանց հետ․ «Հրապարակ»
- 05/28/2022 08:15 Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. որն է պատճառը․«Հրապարակ»
- 05/28/2022 08:11 Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:06 Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
Մեկնաբանություն
- 05/28/2022 16:47 Նիկոլ մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա․ այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները․ Բաբայան
- 05/28/2022 16:34 Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երեւանում եւ կշարունակի պայքարը. Սոս Հակոբյան
- 05/27/2022 17:54 «Բայց ժամանակը շատ քիչ է...». Կարեն Վրթանեսյան
- 05/27/2022 16:08 «Հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև.պատգամավոր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/28/2022 15:49 Փրկարարները հայտնաբերել են սահնօձ
- 05/28/2022 14:59 Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքում փլուզվել է միջսենյակային պատը.կան տուժածներ
- 05/27/2022 18:48 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից 10 մ սահել և ընկել է ձորը
- 05/26/2022 19:49 Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը