ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՎԴ-ի կամ ՍԴ-ն որոշման արդյունքում անգամ չի կարող մեղադրանքը վերաորակվել. Հետադարձ ուժ ունենալ չի կարող. Միհրան Պողոսյան 04/01/2022 17:59 | ԼՐԱՀՈՍ
Ինչ որոշում էլ կայացնի Վճռաբեկ դատարանը, հետագայում՝ ՍԴ-ն, օրենքը, դրա մեկնաբանությունը, օրենքի բացը, լրացված օրենքը չի կարող տարածվել Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա։ Վատթարացնող նորմը հետադարձ ուժ ունենալ չի կարող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ շուրջ մեկ տարի առաջ՝ 2021թ. մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։ Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, ինչը վիճարկվել է Վճռաբեկ դատարանում։ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, որով դատախազը պահանջում է բեկանել ստորադաս ատյանի դատարանների որոշումները և գործն ուղարկել նոր քննության, ինչպես նաև՝ դատախազը միջնորդել է դիմել ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների սահմանադրականության հարցով։
Փաստաբան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ՍԴ հայտնի որոշման հրապարակումից հետո որևէ մեկը, այդ թվում՝ դատախազության ներկայացուցիչները չէին վիճարկում որոշման օրինականությունը, հիմնավորվածությունը և բոլորը, այդ թվում՝ դատախազությունն իր դիրքորոշումներում պնդում էին, որ նման օրենսդրական կարգավորումների պարագայում ՍԴ նման որոշման կայացումից հետո միակ օրինական գործողությունը քրեական գործով վարույթի կարճումը և մեղադրանքից հրաժարումն է։ Այդ պահից սկսած դատախազությունը վիճարկում էր այլ հնարավորությունների, այդ թվում՝ վերաորակման նախատեսված չլինելը օրենքում, ինչը, ըստ դատախազության՝ օրենսդրական բաց է։ Դատախազությունը, չվիճարկելով, որ իրենց պարտականությունն է քրեական հետապնդումից հրաժարվելը, պնդում էին, որ քրեական գործի վարույթը պետք է կասեցվի, քանի որ գտնում էին, որ միակ հնարավորության առկայությունը հակասահմանադրական է և, որ պետք է այլ հնարավորություններ ևս լինեն։ Առաջին ատյանի դատարանում ներկայացված միջնորդությամբ դատախազությունը պնդում էր այդ դիրքորոշումը, հետո՝ Վերաքննիչ դատարանում, իսկ այժմ՝ վճռաբեկ բողոքով են պահանջում նույնը։ Այլ խոսքով՝ դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջում է գործը բեկանել ոչ թե 300.1-րդ հոդվածով նոր քննության, այլ՝ այդ միջնորդությունը քննության առարկա դարձնելու համար։
Փաստաբան Միհրան Պողոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինչ որոշում էլ կայացնի Վճռաբեկ դատարանը, հետագայում՝ ՍԴ-ն, միեւնույն է, չի կարող տարածվել Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա,եթե անգամ արձանագրվի, որ կա օրենքի բաց։
«Ցանկացած լուծում, որը պետք է տրվի հետագայում, փաստացի ստացվում է, որ հետադարձ ուժի հիմքով է կիրառվելու Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ, որովհետև ՍԴ որոշումը կայացնելու պահին, երբ առկա չի եղել այլ կարգավորում, հետագայում հետադարձով գնալ և ստեղծել այդ կարգավորումը, նոր ստեղծված կարգավորումը փորձել կիրառել նախկինում եղած գործի վրա, դա վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառում է, որը չի կարող լինել։ Այսինքն՝ առարկայական առումով ես անիմաստ եմ համարում այս գործողությունների կատարումը»,- նշեց Պողոսյանը։
Հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազը չի՞ գիտակցում, որ հետադարձ ուժով դա կիրառել, միևնույն է, չի կարող, որն է այս դեպքում շարժառիթը նման գործողությունների կատարման՝ փաստաբանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, թե ում մտքով ինչ է անցնում, ինչ են կռահում, բայց վատն էլ հենց դա է, որ մեր երկրում նպատակահարմարությունից ելնելով իրավական հարցեր են լուծվում, ինչը շատ վատ և վտանգավոր է, վերջին ժամանակներում դա հաճախ հանդիպող թեմա է։ Նրա խոսքով՝ բոլոր պաշտոնատար անձինք՝ դատավորները, քննիչները, դատախազները, պետք է միշտ կատարեն միայն այն գործողությունները, որոնց համար լիազորված են օրենքով, ոչ թե՝ նպատակահարմարությամբ։
«Կարող է գիտակցում են՝ կատարում են, չեն գիտակցում՝ կատարում են, ես դա ասել չեմ կարող, բայց, եթե դա իրականացվում է նպատակահարմարությունից ելնելով, որոշ տեղեր, որոշ հասարակության խմբերի ինչ-որ գործողություններ ցույց տալու մղումից ելնելով, դա իրավաբանություն դուրս չի գալիս, դա դատախազությանը վայել չէ։ Պետք է հասկանան, որ այդ մարտավարական, իրավական սխալը թույլ են տվել 2019թ ապրիլ ամսին, երբ քրեական գործի մեղադրական եզրակացությունը, այս հանգամանքներն ունենալով, այսինքն՝ ՍԴ դիմելու միջնորդություն կար, հաշվի չեն առել, իրավական առումով պարտություն են կրել»,- նշեց Միհրան Պողոսյանը՝ արձանագրելով, որ այդ պարտությունը պետք է ընդունել հմուտ իրավաբանի նման և հաջորդ գործերում առաջնորդվել միայն օրենքով։
Հակառակ դեպքում վաղը, ինչպես նշեց փաստաբանը, կարող են նաեւ վաղեմության, համաներման հիմքով կարճված քրեական գործերով ասել, թե սխալ է եղել համաներման կիրառումը, վաղեմության հիմքով գործի կարճումը, պետք է վերսկսել, նոր մեղադրանք առաջադրել։ «Այդ ամբողջը կբերի իրավական անորոշության և իրավական անվտանգային համակարգի հենասյուներից մեկի սասանմանը։ Մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում, պետք է պատկերացնեն, որ սա կոնկրետ տվյալ գործով չէ, այլ՝ իրավական համակարգը սասանելու կամ չսասանելու հարց է քննարկվում»,- ընդգծեց Միհրան Պողոսյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ