ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հերքում 03/30/2022 12:23 | ԼՐԱՀՈՍ
Դեռևս 22.03.2021 թվականին՝ ժամը 13։20-ին, www.pastinfo.am կայքում հրապարակվել է «Խաչատուր Սուքիասյանը հանդիպման է կանչել լրագրող Նաիրի Հոխիկյանին ու պահանջել չքննադատել Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ հոդված։
Հրապարակման համար հիմք էր հանդիսացել աղբյուրից ստացված տեղեկությունը, որի գաղտնիության պահպանումը երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ, և այն դեպքում երբ լրատվամիջոցը չի բացահայտում տեղեկատվության աղբյուրը, ապա պատասխանատվությունը կրում է վերջինս։ Հետագայում Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում հաստատել է հանդիպման փաստը, սակայն նշել, որ իր հանդեպ ճնշումներ չեն գործադրվել եւ որեւէ պահանջ չի ներկայացվել։ «Ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենում տարբեր քաղաքական, հասարակական, մշակույթի գործիչների, գործարարների ու պաշտոնյաների հետ, քննարկում եմ ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական հարցեր»,- նշել էր Հոխիկյանը։ Այս գրառումը եւս հրապարակվել է www.pastinfo.am կայքում, ինչը փաստում է, որ «Փաստինֆո»-ն որեւէ մեկին, ինչպես նաեւ Խաչատուր Սուքիասյանին զրպարտելու որեւէ մտադրություն չի ունեցել եւ իր աղբյուրից ստացված տեղեկատվությանը զուգահեռ հրապարակել է նաեւ նյութում շոշափված անձանց տեսակետը նշված հանդիպման վերաբերյալ։
«Փաստինֆո»-ն հանրային անձին զրպարտելու, պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու կանխակալ մտադրություն չի ունեցել և նման գործելաոճն իրեն ընդհանրապես հատուկ չէ։
Ի կատարումն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ հրապարակում ենք Խաչատուր Սուքիասյանի գրասենյակից ստացված հերքումը․
1․ (...) ««Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը շարունակում է ծառայություններ մատուցել իշխանություններին>> տեղեկատվությունը հերքում ենք, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը։
2․ «(...) Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Սուքիասյանը «որս» է սկել հատկապես մեդիադաշտում հայտնի դեմքերի նկատմամբ (...)» տեղեկատվությունը հերքում ենք, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը։
3․ «(...) Սուքիասյանն հանդիպման է կանչել սոցցանցերով իշխանություններին բավական ակտիվ քննադատող լրագրող, թուրքագետ Նաիրի Հոխիկյանին։ Այն կայացել է փակ ֆորմատով։ Սուքիասյանը առաջարկ-պահանջ է ներկայացրել Հոխիկյանին՝ դադարեցնել իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին սուր քննադատություններով հանդես գալը (...)» տեղեկատվությունը հերքում ենք, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը։
4․ «(...) իշխանություններն ու իշխանամերձ օլիգարխները, նրանց թվում «Գռզո» մականունով հայտնի Խաչատուր Սուքիասյանը, լծվել են սոցցանցերում Փաշինյանի ընդդիմախոսներին լռեցնելու գործին։ Մասնավորապես՝ կատարվում է ակտիվ մոնիտորինգ, որի արդյունքում անհատականացվում են ակտիվ քննադատներն ու փորձում արվում «վերբովկա» անել նրանց։ Մեդիադաշտում «աջակիցներ» գտնելու գործիքակազմը տարբեր է՝ մի դեպքում բարեկամական «խնդրանքը», մյուս դեպքում՝ նյութական աջակցությունն ու խոստումները, ինչպես նաեւ շանտաժն ու սպառնալիքները (...)» տեղեկատվությունը հերքում ենք, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ