Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/27/2024   18:47 Թիվ 130 դպրոցի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենն ազատվել է պաշտոնից 03/27/2024   15:03 Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

«Փառուխի և Քարագլխի դեպքերը բեմականացում են՝ ապահովելու փաշինյանական փրկչի կերպարը՝ վավերացնելու խաղաղության պայմանագիրը».քաղաքագետ 03/30/2022   12:55  |  ԼՐԱՀՈՍ

«Եթե վերլուծենք, թե ի՞նչ է տեղի ունենում Փառուխի և Քարագլխի պարագայում, ապա պետք է հետ գնանք՝ սրանից մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած դեպքերին, երբ Ադրբեջանը հանդես եկավ հինգը կետից բաղկացած խաղաղության հայտնի նախապայմանների թեմային,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Նրա դիտարկմամբ՝ այսպես կոչված, Խաղաղության հինգը կետանոց հայտարարության արձագանքը Օվերտոնի պատուհանով, այստեղ՝ Հայաստանում, բացեց Արարատ Միրզոյանը. «Նա հնչեցրեց, թե այդ կետերում իրենց համար (իրենցը շեշտեմ, որովհետև հայկական պետական շահի հետ դա որևէ կապ չունի) որևէ անընդունելի բան չկա և Ադրբեջանի առաջարկած հինգը կետերը կարող են լինել բանակցային օրակարգում։ Այստեղ առնվազն պետք է հասկանալ, որ նախորդ մեկ տարում այդ հինգը կետերը մանրամասն քննարկվել են և սա, արդեն, գոյություն ունեցող պայմանագիր է՝ իր հավելվածներով, հինգը կետերն էլ՝ պայմանագրի հիմնադրույթներն են, որոնք, իրականում, մեծ և վտանգավոր բացվածքներ ունեն»։

Քաղաքագետն ընդգծում է՝ Ադրբեջանը, դեռևս 2018 թվականից է ի վեր, շատ խելացի քաղաքականություն է վարում.«Ինչ վերաբերում է Արցախում՝ Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ապա սա իր մեջ մի քանի մակարդակ է պարունակում։ Նախ, ակնհայտ է, որ հայկական և ադրբեջանական կողմերն իրենց քայլերը միմյանց հետ ճշգրտում են։ Ռուսերենում մի բառ կա, կոչվում է «сверка». Այս տերմինն այստեղ շատ տեղին է ասված, հատկապես՝ ռազմական և ռազմատեխնիկական, միգուցե նաև՝ միջնաժամկետ ռազմավարության առումով։ Փառուխ գյուղը գտնվում է Քարագլուխ գնացող ճանապարհի վրա։ Հետևաբար, ով վերահսկում է այդ գյուղը, վերահսկում է նաև դեպի Քարագլուխ գնացող ճանապարհը։ Քարագլուխ բարձունքը, ռեգիոնալ տեսանկյունից, բավական մեծ ազդեցություն և ռազմավարական նշանակություն ունի։ Հետևաբար, ով վերահսկում է բարձունքը, նա կարողանում է խոցելի դարձնել Ասկերանն՝ ամբողջությամբ, Նախիջևանիկը և կարողանում է բավական մեծ մասշտաբով վերահսկելիության պայմաններ ապահովել, նույնիսկ, Ստեփանակերտի վրա։ Ադրբեջանցիները սա բավական լավ են հասկանում և իրենց առջև, առնվազն, խնդիր ունեն՝ հասնել այդպիսի կարճաժամկետ, բայց շատ կարևոր նպատակի»։

Անդրադառնալով խնդրի առնչությամբ հայկական իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ քաղաքագետը նկատում է՝ առաջին դեպքը չի, երբ վախի թեման վաճառելով հասարակության վրա, հայկական կողմը՝ ի դեմս անձամբ գործող վարչապետի, փորձում է զիջումների գնալ կամ այդ ճանապարհով լեգիտիմացնել իր նախապես պայմանավորված զիջումները.«Մենք, առնվազն, այդպիսի տարբեր դեպքեր ենք ունեցել, ընդ որում, ոչ միայն այս վարչապետի, այլև նրան ծառայող չինովնիկների կողմից։ Մենք ականատես ենք եղել մանիպուլյատիվ և լիովին կեղծ ձևակերպումների, ուղղված՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի արդարացման և լեգիտիմացման ուղղությամբ։ Մասնավորապես, գործող վարչապետի բերանով հնչել է, թե, իբր, դրանով ինքը 30 – 40 հազար մարդկանց կյանք է փրկել, մինչդեռ, կարծում եմ, իրականում, հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, երբ հայկական կողմը դավադիր ճանապարհով և կանխամտածված քայլերի միջոցով սեփական բանակի 5000-ից ավել զոհերի գնով՝ փորձել է Արցախը հանձնել Ադրբեջանին, իսկ մեր նահատակները եղել են լեգիտիմացման գործոնը, որպեսզի այդ թեզն այս վարչապետը կարողանա վաճառել հասարակության վրա։ Հասկանում եմ՝ ծանր է այս ամենի հետ հաշտվել, բայց սա է իրականությունը, որը, գուցե, ականջահաճո չէ»,- ասում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։


Վերջինս հավելում է՝ ճիշտ նույն մոտեցմամբ, հիմա, երբ պետք է լեգիտիմացնել պարտվողական և նվաստացուցիչ հաշտության պայմանագրի նկատմամբ սեփական մոտեցումը, անհրաժեշտ է փրկչի կարգավիճակի դիրքերից հանդես գալ և, ահա, բեմադրվում է Փառուխի և Քարագլխի միջոցառումը.«Հնչեցված թեզի տեսանկյունից շուտով կհայտարարվի, որ մենք չունենք մարտունակ բանակ, որն ի զորու կլինի պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Հետևաբար, համընդհանուր աղետից ազգը փրկելու համար, ըստ գործող վարչապետի, անհրաժեշտ կլինի վավերացնել հինգը կետից բաղկացած, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիրը, որ մեզ է դեմ տվել Ադրբեջանը։ Ընդ որում, նկատենք, որ 2020 թվականից ի վեր, բանակի մարտունակության ավելացման ուղղությամբ որևէ քայլ չի արվել, եթե չասենք հակառակը։ Այս ամենն արվել է հենց այն նպատակով, որպեսզի հետագայում ապահովվի՝ մենք բանակ չունենք և ստիպված պետք է գնանք զիջումների տխրահռչակ թեզը»,- ասում է քաղաքագետը։

Փառուխի և Քարագլխի դրվագով հաջորդ մակարդակն, ըստ Ալեն Ղևոնդյանի, ռեգիոնալ է։ Այստեղ, ըստ վերջինիս դիտարկման, ռուսական խաղաղապահների դերակատարումն առանցքային նշանակություն ունի։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանի Հանրապետությունն, իրենց մեջքին զգալով Թուրքիայի և Արևմուտքի աջակցությունը, նպատակ ունեն հեղինակազրկել ռուս խաղաղապահներին. «Հայկական մեդիա և փորձագիտական իրականության մեջ խաղաղապահ ձևակերպումը միշտ չէ, որ ճիշտ է ընկալվում։ Միշտ չէ, որ հասկանում են թե իրականում խաղաղապահներն ի՞նչ մանդատով են օժտված, ի՞նչ լիազորություններ և պատասխանատվություն ունեն։ Հայկական իրականության մեջ մենք սովոր ենք մեր չարածի դիմաց մեղադրել անխտիր ում պատահի, բայց ոչ, երբեք, ինքներս մեզ։ Փաստորեն, մեր երկրի անվտանգությունը պատշաճ կերպով չպաշտպանելու հարցում, մենք արդեն տևական ժամանակ մեղադրում ենք ռուս խաղաղապահներին, գործընկերներին, դաշնակիցներին և այլն։ Եթե հետահայաց դիտարկում անենք, ապա կնկատենք, որ նախորդ մեկ տարվա մեջ, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Ադրբեջանը, երբեմն նաև հայկական պրովոկացիաների արդյունքում, այսինքն՝ հայկական կողմի հետ փոխհամաձայնեցված քաղաքականությամբ, սրել է իրավիճակը՝ հեղինակազրկելու համար ռուս խաղաղապահների իրականացրած ծառայությունը։ Ընդ որում, այս նպատակի համար շատ լավ աշխատող մի բանաձև կա՝ կողմերն իրար հետ փոխհամաձայնեցված պայմանավորվում են սրել իրավիճակը, որի արդյունքում, երբ խաղաղապահը կանգնում է այս կամ այն ուժի կողքին, և սկսում է սպասարկել նրա շահերը, հակառակ կողմը նույն այդ խաղաղապահներին սկսում է մեղադրել կողմնակալության մեջ։ Հետևաբար, բարձրաձայնվում են այնպիսի բովանդակության մեղադրանքներ, թե, իբր, խաղաղապահներն իրենց մանդատի առաքելությանը չեն ծառայում, այլ հանդես են գալիս որպես կոնֆլիկտի կողմ։ Այսքանից հետո, խաղաղապահը, որպես այդպիսին, վերանում է և նրա նշանակությունն ու դերակատարումը դառնում է առ ոչինչ»։

Այսօրինակ մանիպուլյացիաների նպատակը, ըստ քաղաքագետի, երկու կողմերի ցանկությունն է՝ դուրս բերել ռուս խաղաղապահներին այս տարածաշրջանից.«Որքան էլ անընդունելի լինի՝ այստեղ խոսքը Հայաստանում գործող պետական քաղաքականության մեջ գործող բարձրագույն էլիտայի մոտեցումների և շահերի մասին է։ Խաղաղապահները, իսկ մեծ իմաստով հենց Ռուսաստանի Դաշնությունը խանգարեց, որպեսզի Արցախը, իմիտացիոն պատերազմի արդյունքում, լիովին հանձնվի ադրբեջանական կողմին։ Հիշեցնեմ, որ պատերազմական գործողությունների դադարը ՌԴ-ի կողմից երկու կողմերին էլ պարտադրվել է։ Պարտադրվել բառը ենթադրում է, որ այդ թվում պարտվող և կորուստներ գրանցող կողմը (այս պարագայում՝ Հայաստանը) նպատակ չի ունեցել դադարեցնելու պատերազմը։ Այստեղ հարց է առաջանում ՝ իսկ այս պարագայում, ի՞նչ նպատակ էր հետապնդում հայկական կողմը՝ արյունալի պատերազմի ֆոնին։ Այստեղ չմոռանանք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, պատերազմի ընթացքում շատ մեծ շտապողականությամբ մոբիլիզացնում էր Ստեփանակերտի բնակչությանը՝ պատրաստելով էվակուացիայի, որովհետև դատարկ քաղաք հանձնելը շատ ավելի դյուրն է, քան, երբ այնտեղ հազարավոր բնակիչներ կան։ Հետևաբար, գործ ենք ունեցել բացահայտ հանձնման գործողության հետ։ Երբ ռուսական կողմը հասկացավ, որ սա փոխադարձ պայմանավորվածության արդյունք է, հավանաբար, բավական կոշտ կերպով կողմերին հրադադար պարտադրեց՝ այսպիսով, պահպանելով Արցախից մնացած այն հատվածը, որ հիմա հայկական վերահսկողության տակ է։ Հակառակ պարագայում, Արցախն ամբողջությամբ, հանձնվելու էր ադրբեջանական կողմին և սա, նորից եմ կրկնում, փոխադարձ պայմանավորվածության արդյունքում։

Ամփոփելով զրույցը՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը նկատում է՝ այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, նույն սցենարի շարունակությունն է. «Հայկական և ադրբեջանական կողմերը նախնական պայմանավորվածության են եկել՝ հանձնելու Արցախից մնացած հատվածը, այսպիսով՝ դուրս հանել այնտեղից ռուս խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամիավորմանը։ Եթե Արցախի հանձնման համար առաջին անգամ բեմադրվեց պատերազմի իմիտացիան, ապա հիմա բեմադրվում է Փառուխի և Քարագլխի դեպքերը՝ վավերացնելու, այսպես կոչված, Խաղաղության դարաշրջանի բացումը։ Եթե բեմականացումը չհաջողի, այսինքն՝ չծառայի նպատակին, ապա չի բացառվում, որ Արցախում և Հայաստանի սահմանային մի շարք վայրերում ռազմական բախումներ կսկսվեն՝ պատերազմական գործողությունների միջոցով հասնելու վերջանական նպատակին։ Ի՞նչ կանի Ռուսաստանի Դաշնությունը դժվար է ասել, որովհետև այդ գործողությունները միշտ չէ, որ ֆեյսբուքյան ստատուսային քննարկման մակարդակով կարող են լինել, սակայն, այն, որ ռուսական կողմը բավական կոշտ մեթոդներ կկիրառի, սրանում կասկած չկա»,- ասել է Ալեն Ղևոնդյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:51 28/03/2022  |  ԼՐԱՀՈՍՌուս ռազմական լրագրողները կադրեր են հրապարակել Փառուխ գյուղից՝ նկարահանված թռչող սարքերի միջոցով (տեսանյութ)
18:18 28/03/2022  |  ՄեկնաբանությունԱդրբեջանը ռուսական կողմին խոստացել է հանել զինված ջոկատները Փարուխից, ապա հերթական անգամ դրժել խոստումը. Հոխիկյան
21:19 27/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիներն ամբողջությամբ հետ չեն քաշել զորքերը. հակասական տեղեկություններ Արցախից
18:46 26/03/2022  |  ԼՐԱՀՈՍԹշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են, իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ
15:24 25/03/2022  |  Քրեական խրոնիկոնԱրցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ հարուցվել է քրեական գործ. ԱՀ դատախազություն
14:58 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը «Բայրաքթար» է կիրառել. հայկական կողմը 2 զոհ ունի
14:45 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ԶՈՒ-ն ճանապարհ է բացում դեպի Քարագլո՞ւխ (տեսանյութ)
12:55 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ԶՈւ-երի կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով հինգ պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊԲ
11:50 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները բարձրացել են Քարագլուխ.ռուսները բանակցում են, բայց բանակցության բան չի, չգիտենք ինչ կլինի. Փառուխի համայնքապետ
11:00 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱկնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի ԶՈՒ-երի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումն ապահովելու համար. ԱԳՆ

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]