ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դե-մարազմատիզացիա . Վահե Հովհաննիսյան 03/25/2022 15:22 | Վերլուծություններ
Երբ մի օր Հայաստանում սկսվի պետության վերականգնման «սպեցօպերացիան», այն վստահաբար կարող է կոչվել Դե-մարազմատիզացիա։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Սա չի սահմանափակվում միայն գործող իշխանություններով կամ որևէ կոնկրետ սոցիալական շերտով։ Հիմքում լուրջ պրոբլեմ է՝ պետական մտածողության բացակայությունը կամ աղավաղված ընկալումը։ Երկիրը համատարած մարազմի մեջ է։ Պետություն, որը կանգնած է լինել-չլինելու սահմանին, ժողովուրդ, որը չի հասկանում սա և իր դռանը կանգնած մյուս մահացու ռիսկերը, և քրոմոսոմային մակարդակով հանրային անտարբերություն՝ սեփական անվտանգության և արցախահայության ճակատագրի հանդեպ։
Գործող իշխանության որակը՝ դիսկոտեկից մինչև Կրեմլ մեկ քայլով հասածների հանրույթը, փաթեթավորված գավառական կոսմոպոլիտիզմով, հանգեցրեց ազգային աղետի։
1-2 օր առաջ Աժ-ում Արցախի հարցով լսումներ էին՝ առանց իշխանության ներկայացուցիչների։ Ընդամենը մի քանի լուրջ ելույթ, իսկ ընդհանուր՝ ծայրահեղ տխուր, վախեցնող պատկեր։ Հավաքված էր հակաիշխանական արեալը՝ այն, ինչը հասարակության համար պետք է դառնար իշխանության այլընտրանքը։
Բայց պատկերը Չպետությունն էր. տպավորություն էր, որ այդ դահլիճում 90-ականներն էին։ Քաղաքական մտածողության որակը 90-ականների էր, կարծես թե չի եղել դրանից հետո պետության 25 տարվա ընթացք, 25 տարվա բանակցային պրոցես, չի եղել Քի Վեսթ, Մադրիդ, Կազան, չէր եղել Մինսկի խումբ, չի եղել պատերազմ ու չկան այսօրվա իրողությունները։ Մնում էր վերջում բոլորով հայրենասիրական երգեր երգեին։
Հաջորդ օրը ԱԺ-ում նույն թեմայով նիստ էր՝ քննարկումներ, իրար «ներկա և նախկին դավաճաններ» ասելու ներկայացում։ Պե՞տք էր դա, ստեղծված վիճակում կա՞ր դրա կարիքը։ Լավ, խոսեցիք, լայքեր ապահովեցիք, բա հետո՞։ ԱԺ դահլիճից դուրս կա իրական կյանք, իրական թշնամի, իրական դաշնակից, իրական վտանգներ։ Այս բոլորը հաշվի առնվո՞ւմ է։ Եվ ընդհանրապես, զգայուն թեմայով փակ նիստերի բովանդակությունը մի ժամ հետո հայտնվում է մամուլում. այդ լրջությա՞մբ ենք մենք վերաբերվում մեր ամենակարևոր հարցերին։
Սա խոսում է պետականության խոր և դինամիկ դեգրադացիայի մասին։ Մեր պետությունը կորցնում է բովանդակությունը։
Կիրառական տեսակետից ոչիշխանական արեալը իր չասելիքով երբեմն լեգիտիմացնում է գործող իշխանությանը, և դա աշխատում է թե´ ներսի իներտ զանգվածի հետ, թե´ արտաքին խաղացողների։
Ոչիշխանությունը մոտ 1 միլիոն մարդու բան չի ասում, և Նիկոլի ու Արարատ Միրզոյանի ասածները ավելի «շահեկան» են դառնում։ Եվ, մեծապես, գուցե հենց սա´ է համաժողովրդական պասիվության և անտարբերության հիմքում։
Այս պահին Հայաստանում չկա որևէ քաղաքական ինստիտուտ, որը հետևում է մեր վտանգներին, մեր ռիսկերին։ Ի դեպ, հակառակորդը օպերատիվ փոխում է իր խնդիրները, դրանց առաջնահերթությունները՝ կախված ուկրաինական պատերազմի ընթացքից։ Օրինակ՝ Սյունիքի միջանցքից սահուն անցում կատարեց «Արցախի խժռմանը», որովհետև ֆիքսեց, որ միջազգային կոնյունկտուրան այս պահին դրա համար ավելի նպաստավոր է։ Իսկ Հայաստանում չկա նույնիսկ այդ պատերազմի ինստիտուցիոնալ ընկալումը։
Կառավարության դահլիճից երեկ և վաղուց հուսահատ անօգնականություն էր հորդում։ Ժամեր անց ադրբեջանական բանակը սկսեց գործողություններ Արցախում։
Իշխանության բարձրաստիճան պաշտոնյան ասում է. «մենք պետք է սովորենք գազատարը փակ վիճակում նաև ապրել» ու հիշեցնում, որ 90-ականներին էլ է այդպես եղել։ Այո, եղել է, ուրեմն մոռանա՞նք, որ դրանից հետո 25 տարի եղել են գազով, լույսով ապահով, անվտանգ Արցախ ու Հայաստան։
Ժամանակ չկա, բայց մենք դանդաղում ենք
Իշխանությունը ասելիքը չունի։ Խոր հուսահատության մեջ է, դա անզեն աչքով երևում է. իշխանության հաջորդ օրվա ասելիքը և ինտոնացիան արմատապես տարբերվում են նախորդ օրվա ասածից կամ լռությունից։ Նման վիճակը սովորաբար բերում է նոր կորուստների։
Իսկ ի՞նչ կա դիմացը. ոչիշխանական համակարգերում կան լուրջ անհատներ, ովքեր ամեն ինչ հասկանում են, իրավիճակը պատկերացնում են խորությամբ, բայց ընդհանուր համակարգը կազմաքանդված է։ Սա խնդիր է, որը պետք է լուծել։ Քաղաքացին զանգվածաբար օտարանում է պետությունից, իշխանությունը պետությունն ընկալում է որպես իշխանություն պահելու միջոց միայն։ Այս պայմաններում ոչիշխանական նոր ձևաչափերի ստեղծումը և ձևակերպված գրագետ բովանդակությունը դառնում է ծայրահեղ առաջնահերթություն։ Բայց ժամանակը քիչ է, իսկ մենք դանդաղում ենք։ Ժամանակն է, որ ոչիշխանական համակարգերի լուրջ անհատներն անկեղծ հարցադրումներ անեն՝ ինչո՞ւ ենք դանդաղում, ո՞վ կամ ի՞նչն է արգելակում՝ վերակազմավորվելու և գրագետ բովանդակությամբ միավոր դառնալու համար։ Չէ՞ որ մենք բոլորս հասկանում ենք, որ այսօրվա ընդդիմադիր ձևաչափերը չեն կարողանում անհրաժեշտ կոնսոլիդացիա ապահովել։
Եթե շարունակենք դանդաղել, ապա հաջորդ փուլում մեզ ասելու են՝ «Մենք պետք է սովորենք առանց Արցախ ապրելու», իսկ կարճ ժամանակ հետո՝ «Մենք պետք է սովորենք ապրել առանց պետություն»։ Ու էլի կլինի ինչ-որ իշխանություն, ինչ-որ ընդդիմություն, ինչ-որ դաշինքներ ու լսումներ։ Սա՞ է մեր ուզածը։
Ակնհայտ է, որ փակ սենյակներում, այդ թվում՝ դրսի հետ աշխատող կաբինետներում, կայացվում են որոշումներ, որոնց որակը և հետևանքներն ազդելու են բոլորիս վրա, և որոնց վրա որևէ մեկս ազդեցություն չունի։
Իրավիճակը ծայրահեղ բարդ է։ Ոչ մի հեշտ լուծում չկա։ Միակ ռեսուրսը հայկական է։ Ուրեմն պետք է գնալ դրա արագ կազմակերպման ճանապարհով։
Միկրոմակարդակում քաղաքացին է մտահոգ է, բայց դա չի վերածվում մտահոգ հանրության։ Համատարած մարազմը պետք է կանգնեցնել, որ հետո հասկանանք անելիքը։
Հայաստանի Դե-մարազմատիզացիայի պրոցեսը պետք է սկսվի հանրության 2 տոկոսի կազմակերպմամբ, որը կակտիվացնի 200 հազար մարդու։ Մնացածը դիտորդի կարգավիճակ է՝ Արցախի կորստի և պետության փլուզման»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել