ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ադրբեջանի հետ շփման գծի ողջ երկայնքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, թշնամին առանց որևէ արգելքի վերցնում է ռազմավարական նշանակության կարևոր դիրքերը». Վան Համբարձումյան 03/24/2022 20:05 | ԼՐԱՀՈՍ

«Արդեն ամիսներ շարունակ ահազանգում եմ, որ Ադրբեջանի հետ շփման գծի ողջ երկայնքով փոփոխություններ են տեղի ունենում։ Թշնամին, առանց որևէ արգելքի, վերցնում է ռազմավարական նշանակության կարևորագույն դիրքերը՝ սկսած Տավուշից, Գեղարքունիքից, Սյունիքից մինչև Երասխ։ Թշնամին առանց որևէ խոչընդոտի առաջ է գալիս», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։
Զրուցակիցը մեկ անգամ ևս ընդգծել է՝ թշնամին վերցնում է այնպիսի դիրքեր, որոնք, անվտանգային տեսակետից, ռազմավարական նշանակության բացառիկ կարևորություն ունեն.«Օրինակ, դրանք այնպիսի բարձունքներ են, որոնք վերահսկության տակ են պահում կարևորագույն ենթակառուցվածքներ սնուցող ճանապարհներ, ինչպիսիք են՝ դիրքերը սնուցող ճանապարհները, գյուղերի հետ կապ ապահովող ճանապարհները և այլն։ Մանրամասնեմ, որպեսզի ունենանք կենսունակություն, այսինքն՝ ինչ – որ դիրքում կանգնած զինծառայողը, ով մարտական հերթապահություն է իրականացնում, պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում կարողանա համապատասխան զենք – զինամթերք, սնունդ կամ դեղորայք ստանալ, այդ ճանապարհները պետք է ոչ միայն մեր լիարժեք վերահսկողության տակ լինեն, այլև չդիտարկվեն հակառակորդի Զինված ուժերի կողմից։ Հակառակ պարագայում, թե՛ այդպիսի դիրքերը, թե՛ գյուղերն, ամբողջությամբ, կարող են շրջափակման մեջ հայտնվել և կտրվել արտաքին աշխարհի հետ որևէ կապից։ Ի՞նչ պետք է անի, օրինակ, այդպիսի իրավիճակում հայտնված զինվորը՝ կամ ինքնասպանություն գործի, կամ գերեվարվի, որովհետև այդպիսի իրավիճակում՝ նահանջելու հնարավորությունից նա, պրակտիկորեն, զրկված է լինելու»։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում, երբ թշնամու ուժերը կրակ բացեն, հայկական առաջապահ դիրքերն ու գյուղերը միանգամից կտրվելու են թիկունքից ու հայտնվեն ոչ միայն նրանց վերահսկողության, այլ նաև՝ ուղիղ նշանառության տակ.«Երբ Նիկոլ Վովայիչն ասում է, թե իրենք առաջարկել են թուրքերին մի քանի դիրք հետ քաշել մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք՝ իրենց տարածքից հետ կքաշենք, սա, ուղղակի, ծիծաղելի է, այն իմաստով, որ թշնամին որևէ սանտիմետր հետ չի քաշվելու իր վերցրած դիրքերից։ Նորից եմ կրկնում՝ սա, ուղղակի, ծիծաղելի է, եթե չասեմ՝ ծուղակ։ Վերցնելուց խոսողը նախ պետք է գոնե խոչընդոտեր, որպեսզի թշնամու ուժերի այսօրինակ առաջխաղացում ՀՀ սուվերեն տարածքում տեղի չունենար, կամ, եթե նա ինչ - որ բան հետ վերցնելու նպատակ ուներ, ապա, դրա համար ամենահարմար ժամանակը ձմեռային եղանակն էր, ինչո՞ւ չօգտվեցին այդ հնարավորությունից՝ դուրս շպրտելու ՀՀ սահմանը հատած թշնամուն մեր երկրից։ Կամ կրակային հակազդեցություն թող իրականացնեին, ՀԱՊԿ-ին թող դիմեին…. Հասկանո՞ւմ եք՝ միջոցներն ու հնարավորությունները շատ են եղել, պարզապես, հավանաբար, նման ցանկություն չի եղել»,- հայտարարել է Վան Համբարձումյանը։
Խոսելով թշնամու անխոչընդոտ առաջխաղացման մասին՝ ռազմական փորձագետն ասել է՝ ուղղակի ապշած է՝ ինչպես կարելի է քայլելով գալ ու վերցնել երկրի համար կարևորագույն նշանակության դիրքեր, բարձունքներ և այլն։
«Հասկանո՞ւմ եք՝ թշնամին առանց որևէ խոչընդոտի, ուղղակի, ոտքով քայլելով գալիս է ու գրավում քո երկրի կարևոր ռազմավարական նշանակության դիրքերը։ Եվ այդ ողջ ճանապարհին նա որևէ խոչընդոտի չի հանդիպում։ Լավ, ինձ մոտ հարց է ծագում՝ դեպի այդ դիրքերը տանող ճանապարհներն ականապատված չե՞ն, թե՞ թշնամուն հայտնի է եղել ականապատ տարածքների տեղանքը և նա, հաջողությամբ շրջանցելով տարածքը, եկել, նստել է դիրքերի վրա։ Հասկանո՞ւմ եք՝ անպատասխան հարցերն այնքան շատ են, որոնք պարզաբանում են պահանջում, իսկ, եթե հաշվի առնենք, որ, ստեղծված իրավիճակում, մեզ առաջիկա մոտ ապագայում ռազմական ակտիվ գործողություններ են սպասվում՝ սահմանի ամբողջ երկայնքով, ապա պատկերն ավելի քան պարզ է դառնում՝ առանց մեկնաբանությունների»- ամփոփելով զրույցն ասել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:47 Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:45 Վոյաժների սեզոնը սկսվում է. «Հրապարակ»
- 08/12/2022 09:42 «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:34 Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:32 Այցելել են Արցախ. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/12/2022 16:24 Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում. Վրթանեսյան
- 08/12/2022 16:15 Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը. Ղազարյան
- 08/12/2022 16:12 Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ՝ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել.Ստեփան Դանիելյան
- 08/12/2022 14:49 Ընդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից.Տարոն Չախոյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը