Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

ՀՀ սահմաններին և Արցախում նոր ռազմական բախումը գրեթե անխուսափելի է. Անդրանիկ Հովհաննիսյան 03/17/2022   16:36  |  Հարցազրույց

Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած վերջին այցից հետո, ներքաղաքական կյանքում լարվածությունը չի թուլանում։ Միաժամանակ Արցախի սահմաններին ժամ առ ժամ ավելի է սաստկանում թշնամու հրահրած սադրանքների հետևանքով նոր  պատերազմի բռնկման վտանգը։

Թեմայի  շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի նախկին աշխատակից Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։

- Պարոն Հովհաննիսյան, հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, որքանո՞վ եք հավանական համարում ռազմական գործողությունների վերսկսումը՝ ՀՀ-ի և Արցախի սահմաններին։

 - 2020 թվականի 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած հրադադարի մասին հռչակագրի ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվեցին Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի կարգավիճակից՝ փոխանցելով այդ լիազորությունները Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին։ Ինչպես տեսնում եք, այս տարվա փետրվարի վերջից ռուսական զորքերը ներգրավված են ռազմական գործողության մեջ Ուկրաինայում, ինչը նշանակում է, որ Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը կախված է նրանից, թե ինչպես կավարտվեն ուկրաինական իրադարձությունները։ Եթե Ռուսաստանը պարտվի, ապա Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ կմեծանա, այսինքն՝ Ադրբեջանը կփորձի ավարտին հասցնել 2020 թվականի սեպտեմբերին սկսված գործընթացը՝ Արցախում էթնիկ զտումներ իրականացնել՝ հետագա օկուպացիայի նպատակով։ Դրանով է պայմանավորված Ուկրաինայի և Դոնբասի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Արցախի իշխանությունների հստակ դիրքորոշումը՝ ի աջակցություն Ռուսաստանի։

 - Արդյո՞ք ՀՀ պետական սահմանները նույնպե՞ս կառնչվեն ռազմական գործողություններին՝ հաշվի առնելով հայկական կողմին ներկայացված Ադրբեջանի խաղաղության դարաշրջանի բացման  հինգը կետերը։

 - Եթե մինչ 2020 թվականի պատերազմը՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչները թաքուն էին առաջ տանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջարկված հակահայկական օրակարգը, ապա պատերազմից հետո այդ գործընթացը դարձավ բաց ու թափանցիկ, որովհետև նախապես պայմանավորված պատերազմից և Արցախի փաստացի հրաժարվելուց հետո, դավաճաններին ոչ միայն հաջողվեց ֆիզիկապես գոյատևել, այլև պահպանել իշխանությունը։ Մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, քանի դեռ Հայաստանում իշխանությունը զավթված է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից, հայ ազգն ունենալու է ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային նոր կորուստներ: Ցավոք, սա է իրականությունը։

 - Ինչպես իրեն կդրսևորի Թուրքիան առաջիկա ռազմական գործողությունների ընթացքում, հնարավո՞ր է արդյոք թուրքական կանոնավոր բանակի ներգրավումը ռազմական գործողությունների մեջ, հաշվի առնելով Շուշիի հռչակագրի կետերը։

-Օկուպացված Շուշիում ստորագրված հակահայկական հռչակագիրը ամրապնդեց թուրք-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները, որոնք կարգավորվում են տասնյակ երկկողմ համաձայնագրերով, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Ինչպես 2020-ին, այնպես էլ Արցախի և Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի ժամանակ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին ոչ միայն խոսքով, այլև կոնկրետ գործողություններով։ Սա չհասկանալու համար մարդ պետք է միամիտ կամ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչ լինի։

- Ովքե՞ր կլինեն մեր ռազմավարական դաշնակիցները և ի՞նչ սպասենք նրանցից առաջիկա հավանական ռազմական բախումների համատեքստում։

-Հայկական պետության գլխավոր դաշնակիցը հայկական բանակն է։ Սակայն, եթե խոսում ենք արտաքին ուժերի աշխարհաքաղաքական շահերի մասին, ապա տարածաշրջանում՝ անվտանգության ապահովման տեսանկյունից մեր շահերը հիմնականում համընկնում են Ռուսաստանի և Իրանի հետ։ Օրինակ, Թեհրանը վերջին մի քանի տարիների ընթացքում բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա տարածքային փոփոխություններ տարածաշրջանում, ինչն ուղղված էր Թուրքիային և Ադրբեջանին, որոնք, Արցախում ժամանակավոր հաջողությունների հասնելով, սկսեցին տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Մոսկվայի պարագայում մենք ունենք փոխադարձ պարտավորություններ, որոնք կարգավորվում են դաշնակցային հարաբերություններով թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Մեր հայրենակիցների մոտ կարող է արդարացի հարց առաջանալ՝ ինչո՞ւ է Ռուսաստանը և ՀԱՊԿ երկրները մեզ ռազմական օգնություն չեն ցուցաբերում՝ թշնամու կողմից Սյունիքում ու Գեղարքունիքում օկուպացված Հայաստանի տարածքները ազատագրելու և պաշտպանելու նպատակով։ Այդ հարցի պատասխանը մի քանի ամիս առաջ տվել են իշխող ռեժիմի ներկայացուցիչներ՝ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը՝ հաստատելով, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանից կամ ՀԱՊԿ այլ երկրներից պաշտոնապես օգնություն խնդրելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Միթե՞ սա հերթական դավաճանություն չէ։

- Ի՞նչ կտա մեզ և ի՞նչ կվերցնի մեզանից հավանական նոր ռազմական բախումը Արցախում և ՀՀ սահմաններին։

-ՀՀ սահմաններին և Արցախում նոր ռազմական բախումը գրեթե անխուսափելի է։ Եթե այն տեղի ունենա ՀՀ ներկայիս ռեժիմի ժամանակ, ապա մենք կունենանք նոր մարդկային ու տարածքային կորուստներ։ Առաջիկայում անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել Հայաստանում իշխանափոխության համար։ Երկրի ղեկավարության մեջ անգրագետ պաշտոնյաների և բացահայտ դավաճանների առկայությունը հայկական պետության անվտանգության ու գոյության հիմնական ռիսկերից է։

- Ի՞նչ սպասենք Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած վերջին այցից, այդ թվում նաև՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության հետ կապված խնդիրը։

-Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչները մտադիր են հնարավորինս ամեն ինչ անել՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, այդ թվում՝ ի վնաս Հայաստանի շահերի։ Եթե նկատել եք, վերջին տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը փաստացի դուրս է մնացել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից։ Բացի այդ, Փաշինյանի «ուսապարկերը» ուղղակի անտեսում են Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ հարցերը։ Հնարավո՞ր է դադարեցնել այս դավաճանական գործընթացը։ Այո՛։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի առնվազն 80-100 հազար քաղաքացիներ դուրս գան Երևանի փողոցներ ու հրապարակներ և մերժեն դավաճանական ռեժիմին։ Եթե մեր հայրենակիցները սպասում է, որ իրենց փոխարեն դա կանեն ընդդիմությունը կամ արտաքին ուժերը, օրինակ՝ Ռուսաստանը, ապա ուղղակի ժամանակ են վատնում, որն այսօր Հայաստանի և Արցախի դեմ աշխատում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:59 13/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը պաշտոնապես կհրավիրվի ԵԱՏՄ՝ որպես դիտորդ երկիր․ Հայաստանի իշխանությունները առարկություններ չեն հայտնել․ Անդրանիկ Հովհաննիսյան
22:46 13/12/2021  |  ՄեկնաբանությունԹուրքիան եւ Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերի համար․ Չավուշօղլու
21:52 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչն է խանգարում Հայաստանի իշխանություններին Ռուսաստանի Դաշնությանը եւ ՀԱՊԿ-ին պաշտոնական դիմում գրել․ Հովհաննիսյան
20:12 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետության օդային տարածքի վրայով ադրբեջանական ինքնաթիռ է թռել Սիրիայից
19:46 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱյս պահի դրությամբ ադրբեջանական կողմն ունի 14 զոհ, 37 վիրավոր և 5 անհետ կորած․ Անդրանիկ Հովհաննիսյան
16:17 25/10/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանի կողմից հետախուզվող չեչենն այս պահին գտնվում է Հայաստանում ու փորձում ստանալ փախստական կարգավիճակ
20:00 26/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստան-Իրան բեռնափոխադրումները ընդհատվել են. միջազգայնագետ
10:29 21/08/2021  |  ՄեկնաբանությունՀՀ-ում ավտորիտարիզմը փոխակերպվում է փափուկ տոտալիտարիզմի. Անդրանիկ Հովհաննիսյան
20:33 24/05/2021  |  ԼՐԱՀՈՍԵրիտասարդն ապամոնտաժել է Ստեփանակերտում տեղադրված «Արցախի բանալի» հուշարձանը
21:37 20/05/2021  |  ՄեկնաբանությունԴուրս եկեք փողոց, սա այլևս քաղաքականություն չի. Անդրանիկ Հովհաննիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]