ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի նորանշանակ մարզպետը Ներքին Հանդ չի մեկնել ու տեղում չի ծանոթացել իրավիճակին, բայց պնդում է, թե հակառակորդն առաջխաղացում չի ունեցել 03/15/2022 20:21 | ԼՐԱՀՈՍ

Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը այսօր չի այցելել Ներքին Հանդ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, բայց վստահեցնում է, որ հակառակորդի առաջխաղացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ ավելի վաղ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ահազանգել էր, որ ադրբեջանցիները գյուղի ուղղությամբ մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել, 5 վրան տեղադրել ու իրենց հսկողության տակ վերցրել ջրի ակունքը, նշանառության տակ պահում գերեզմանոցը։
Այս առիթով «Փաստինֆո»-ն կապ հաստատեց Սյունիքի մարզպետի հետ՝ գյուղում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար:
Սյունիքի մարզպետն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս չի այցելել Ներքին Հանդ, վաղն է այցելելու գյուղ, բայց վստահեցրեց, որ կապի մեջ է տեղի բնակիչների հետ.
«Ֆիզիկապես չեմ եղել Ներքին Հանդում, բայց եթե լինել էի, չէի կարող այդ պահին նկատել այդ ամենը: Ես վաղն եմ մեկնում Ներքին Հանդ, կհանդիպեմ բնակիչների հետ՝ տեղում իրավիճակին հասկանալու համար: Ինձ հասած տեղեկություններով՝ գյուղապետն ինչ-որ անհատի տված տեղեկատվության հիման վրա է նման հայտարարություն արել, վաղը կգնամ, կխոսեմ իր հետ, բնակիչների հետ, կհասկանամ՝ որտեղից է եկել այս ամեն ինչը»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը:
Սյունիքի մարզպետը թեև չի եղել Ներքին Հանդում, բայց վստահեցնում է, որ հակառակորդի առաջխաղացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
«Ես առաջնորդվում եմ միայն ՊՆ հաղորդագրությամբ, կապվել եմ սահմանապահ զորքերի և ՊՆ հատուկ բանակային կորպուսի հրամանատարի հետ և արդեն համոզվել եմ, որ այդ ամենն ապատեղեկատվություն է»- ասաց Ռոբերտ Ղուկասյանը:
Ի դեպ, նշենք, որ ՀՀ ՊՆ-ն իրականում չի հերքել, որ ադրբեջանցիները նշված տեղանքում դիրքավորվել են, այլ պնդում է, թե դա առաջխաղացում չէ, քանի որ ավելի վաղ այն արդեն անցել էր նրանց հսկողության տակ, ուղղակի չէինք դիրքավորվել։ «Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»,- ասվում է ՊՆ-ի հայտարարության մեջ։
Բացի այդ, այսօր տեղեկություններ կան, որ հակառակորդը նաև թեթև զինտեխնիկա է կուտակել Ներքին Հանդի հատվածում, Սյունիքի մարզպետ ասաց.
«Այդպիսի ինֆորմացիա ես չունեմ, ընդհանրապես նման տեղեկատվություն չկա, չեմ կարող ասել՝ կուտակում կա, թե չկա, բայց ավելի շուտ՝ չկա, եթե լիներ մենք դրա մասին կիմանայինք»:
Մեզ հետ զրույցում Սյունիքի համայնքապետը արձագանքեց նաև ահազանգերին, որ Կապան-Մեղրի նորակառույց ճանապարհը նույնպես հայտնվում է թշնամու վերահսկողության տակ.
«Ես չեմ կարող մեկնաբանել նման խոսակցությունները:
Ենթադրաբար խոսքը Շվանիձոր անցնող ճանապարհի մասին է,եթե չեմ սխալվում, այդպես էր ինչ-որ մեկի ֆանտազիան հերիքում, որ պետք է հակառակորդն այդքան առաջ գար, սա էլ ամբողջովին ապատեղեկատվություն է»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/02/2023 09:01 Չալաբյանին կրկի՞ն կկալանավորեն․ «Հրապարակ»
- 12/02/2023 08:57 Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. Իշխանությունն ամանորին է պատրաստվում․«Հրապարակ»
- 12/02/2023 08:53 Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»
- 12/02/2023 08:51 Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը․«Հրապարակ»
- 12/02/2023 08:47 «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
- 12/02/2023 08:44 Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․«Հրապարակ»
- 12/02/2023 08:40 Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/03/2023 20:51 Թավրիզում Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա են արել, որի ընթացքում օգտագործել են նաև Ալիևի ծաղրանկարները. իրանագետ
- 12/03/2023 13:54 Այսուհետ միայն ուժեղ Նանարին կտեսնեք, թույլ չեմ տա որեւէ մեկը ուրախանա իմ անզորությունով. Նանար Պողոսյան
- 12/03/2023 12:06 «Երկրիս ցավը տանեմ, բայց որ ես փող չունենամ, հաստատ երկիրը ինձ չի պահելու, ես որ հավայի էշ նահատակ դառնամ». էս խոսակցության շարունակությունը հրապարակելու չի
- 12/03/2023 10:18 Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ և նյութապաշտ, բայց եկել է զտման ժամը. Շարմազանով
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը