ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Իսկանդարյանի լիազորությունները դադարեցնելու որոշումն իրավաչափ չէ, սա չստացված վեթինգ է. փաստաբան 03/14/2022 20:30 | ԼՐԱՀՈՍ
Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը ոչ իրավաչափ է, բայց՝ սպասելի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց դատավորի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ-ն այսօր բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը և կիրառել ամենախիստ պատժատեսակը՝ դադարեցրել դատավորի լիազորությունները՝ էական կարգապահական խախտում կատարելու հիմքով։
Սիմա Իսկանդարյանի նկատմամբ վարույթը հարուցվել էր դատավորի մասնակցությամբ ավտովթարից հետո տեղի ունեցած միջադեպի համար։ Մասնավորապես, ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության, դատավորը վթարի ենթարկվելուց հետո պատշաճ վարքագիծ չի դրսևորել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ, վիրավորել նրանց՝ չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին։ Ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, ինչի ընթացքում Իսկանդարյանը ոստիկանին անվանել է «ոչխար», ապա պարզաբանել՝ «ոչխար ես, որովհետև ցավեցնում ես»։ Դատավոր Իսկանդարյանն ինքը չի ընդունում, որ ավտովթարի ժամանակ եղել է ոչ սթափ վիճակում, ինչի համար էլ կազմվել է արձանագրություն։
Փաստաբան Գուրգեն Թորոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ ակտը դեռևս չեն ստացել, սակայն գործի փաստական հիմքերից ելնելով որոշումը գնահատում է ոչ իրավաչափ, բայց՝ սպասելի, ինչի տպավորությունը ստեղծվել է նիստի ընթացքում։
«Իզուր չէր, որ մենք երկու անգամ Ջհանգիրյանին բացարկ հայտնեցինք և հենց տեսանյութը ներկայացրեցինք, որ Ջհանգիրյանն ամեն ինչ անում էր, որ գործը շուտ փակվեր, որովհետև, ըստ իր միմիկաների, ինքն արդեն որոշել է, թող գնա որոշումը կայացնի, ինչի հետևից եք ընկել։ Այդ նույնն ասում է նախարարության ներկայացուցիչներին։ Մեզ համար սպասելի էր այդ առումով»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ որոշմանը դեռևս ծանոթ չէ, չգիտի, թե ինչն է դրվել հիմքում, որովհետև այն, ինչ կարող էր դրվել՝ դեռևս չհաստատված փաստեր են և վեճի առարկա են այլ դատարանում։
Հատկանշական է, որ դատավորի նկատմամբ կիրառվել է ամենախիստ կարգապահական տույժը, թեև Իսկանդարյանի նկատմամբ հարուցված առաջին կարգապահական վարույթն էր, փաստաբանի փոխանցմամբ՝բողոքներ, դիմումներ այդ հարցով չեն եղել։
«Մեր տպավորությամբ՝ կարծես թե հաշվետվողականության ինչ-որ խնդիր կա ապացուցելու, որ քանակ են ապահովում՝ դատավոր նկատմամբ թե վարույթ հարուցելու, թե հետևանքի առումով։ Սա չստացված վեթինգ է։ Քանի որ վեթինգը չի ստացվում, այլընտրանք տարբերակով փորձում են ցույց տալ, որ գործ են անում»,- ընդգծեց Թորոսյանը։
Իսկ թե ինչ եղանակներ կան ակտը վիճարկելու համար՝ փաստաբանը նշեց, որ դեռևս չի քննարկել տարբերակները, սակայն հիշեցրեց, որ այժմ ՍԴ-ում քննվում է նախարարի կողմից՝ կարգապահական վարույթների հարուցման իրավասության հարցը և ԲԴԽ-ում միջնորդության քննության ընթացքում դատավորի ներկայացուցիչներն արդեն միջնորդություն էին ներկայացրել՝ գործի վարույթը կասեցնելու մասին։ Ավելին՝ այս պարագայում՝ նախարարն իրեն կրկնակի քննության իրավունք էր վերապահել։ Մեկ անգամ արդեն լուծում ստացած հարցով, մասնավորապես, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն արդեն կարճել էր վարույթը՝ գտնելով, որ անձի կողմից առկա չէ խախտում, նախարարն իրեն վերապահել է վերադասի ֆունկցիա՝ արդյունքում կրկին կարգապահական վարույթ հարուցելով և վերանայման գործողություն է իրականացրել հիմնականում այն վարույթը, որն արդեն կարճվել էր։
Բացի այդ՝ փաստաբանը կասկածի տակ է դնում նաև վարույթի հարուցման օրինականությունը, կարգապահական վարույթի հարուցման՝ օրենքով սահմանված առիթներից որևէ մեկն առկա չի եղել։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթի հարուցման հիմքում նշել են այն, որ ինքնուրույն են բացահայտել, մինչդեռ, Թորոսյանի դիտարկմամբ, վերարտադրել են Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը, որը հետագայում կարճվել է, հետևաբար, դա չի կարող համարվել ինքնուրույն հայտնաբերում և վարույթ հարուցվել չէր կարող։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել