ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայրենիքն ու մայրաքաղաքը սիրելը սկսվում է հենց չաղտոտելուց». Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիներին 03/08/2022 17:14 | ԼՐԱՀՈՍ

Ամեն օր քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիների համար Կանանց միջազգային օրն այս տարի առանձնահատուկ նշանակություն ունեցավ: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կազմակերպված միջոցառումը գնահատանքի յուրօրինակ դրսևորում էր՝ նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար: Շուրջ 230 աշխատակիցներին շնորհավորել ու շնորհակալագրեր է հանձնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Այս մասին հայտնում եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
«Հայրենիքն ու մայրաքաղաքը սիրելը սկսվում է հենց չաղտոտելուց: Երբ ես շնորհակալագրեր էի հանձնում մեր աշխատակիցներին և սեղմում էի նրանց ձեռքը, զգում էի, թե որքան է կոշտացած. դրանք ամենօրյա աշխատողի ձեռքեր էին, և մենք բոլորս պետք է գնահատենք նրանց աշխատանքն ու չաղտոտենք Երևանը: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Նրանք մեր ընտանիքի ջերմությունն են: Ամենօրյա աշխատանքից հետո մենք վերադառնում ենք տուն, ստանում այդ ջերմությունն ու նոր էներգիայով գալիս աշխատանքի: Մենք պետք է փայփայենք այդ ջերմությունը, որպեսզի կարողանանք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է քաղաքապետը:
Մինչև լուսաբաց ձգվող աշխատանքը բարդություններ ունի, և տոնը հնարավորություն էր մի փոքր կտրվելու աշխատանքային առօրյայից:
«Ի սկզբանե իմ նպատակն է եղել գնահատել մաքրուհիներին, և փորձեցի օրվա առիթով միջոցառում կազմակերպել: Հույսով եմ՝ վաղվանից նրանք ավելի լավ ու ոգևորված կաշխատեն: Առիթից օգտվելով՝ ուզում եմ կոչ անել մեր համաքաղաքացիներին՝ ավելի մաքուր պահեն Երևանն ու հարգեն մեր աշխատակիցներին: Պետք է ամեն մեկս հիշենք՝ աղբի տեղն աղբամանում է»,- նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մանուկյանը:
Համայնքային հիմնարկի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մի շարք փոփոխություններ կլինեն՝ կառավարման նոր մոտեցումներ ու աշխատակիցների պայմանների բարելավում:
«Դեռևս 2021թ. նախատեսել էինք հիմնանորոգում, պայմանների բարելավում. մրցույթն արդեն կայացել է և այս տարի արդեն ամբողջությամբ կվերանորոգենք: Կառուցվածքային որոշ փոփոխություններ ևս պետք է արվեն, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգ պետք է ներդնենք, որպեսզի ավտոմեքենաների կառավարումն արդյունավետ դառնա»,- ընդգծել է քաղաքապետը:
Սանիտարական մաքրման առումով Երևանում դեռևս խնդիրներ կան, որոնք լուծելու համար քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/02/2023 09:01 Չալաբյանին կրկի՞ն կկալանավորեն․ «Հրապարակ»
- 12/02/2023 08:57 Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. Իշխանությունն ամանորին է պատրաստվում․«Հրապարակ»
- 12/02/2023 08:53 Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»
- 12/02/2023 08:51 Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը․«Հրապարակ»
- 12/02/2023 08:47 «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
- 12/02/2023 08:44 Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․«Հրապարակ»
- 12/02/2023 08:40 Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/02/2023 19:46 Օրվա իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ․ Սաղաթելյան
- 12/02/2023 11:32 Փաշինյանին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական քննությունը գտնվում է ավարտական փուլում
- 12/02/2023 11:22 Տհաճ է հետևել, թե ինչպես է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խոսում մարդասիրության, կյանքի իրավունքի և խաղաղության մասին․ Աբրահամյան
- 12/01/2023 18:52 Սյունիքի երկինքը. Գագիկ Սուրենյանը արտասովոր գեղեցիկ ամպերով լուսանկար է հրապարակել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/02/2023 16:12 Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընկել ձորը
- 12/02/2023 14:54 Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
- 12/02/2023 12:24 Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը
- 12/02/2023 10:17 Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/01/2023 23:35 Սեքսապաթոլոգը պատմել է տղամարդու և կնոջ օրգազմի տարբերության մասին
- 12/01/2023 17:16 Կառլ 3-րդ թագավորը՝ «թաքնված ռասսիստ»
- 11/30/2023 23:48 Կինը հասարակաց տնից պահանջել է վերադարձնել ամուսնու ծախսած գումարները
- 11/30/2023 20:35 Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7 տոկոսով. հետազոտություն
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը