ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Գևորգյանը դատական նիստից ուշացել է՝ ԱԺ-ում քառօրյա նիստին մասնակցելու պատճառով. դատարանը համարեց այն ոչ հարգելի 03/01/2022 15:09 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ոչ հարգելի է համարել ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի՝ դատական նիստից մեկ ժամ ուշացումը, թեև Գևորգյանի ուշացման պատճառը եղել է ԱԺ քառօրյա նիստին մասնակցությունը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, որի մեկնարկին նախագահողը պետք է հրապարակեր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու միջնորդության վերաբերյալ որոշումը, սակայն դատարանը վերսկսել է միջնորդության քննությունը, քանի որ Արմեն Գևորգյանի կողմից միջնորդություն է ներկայացվել՝ խնդրելով իրեն թույլ տալ հատել ՀՀ սահմանը՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար։ Դատարան ներկայացված դիմումով Գևորգյանը տեղեկացրել է, որ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Գևորգյանը խնդրել է դատավորին, հերթական դատական նիստը նշանակելիս, հաշվի առնել որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։
Դատական նիստին Արմեն Գևորգյանը ներկայացել է մեկ ժամ ընդմիջումից հետո, քանի որ մասնակցում էր ԱԺ քառօրյա նիստերին, սակայն դատարանը վերջինիս ուշացումը համարեց ոչ հարգելի։ Արմեն Գևորգյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ինքը ներկայացել է ԱԺ նիստին, ինչը ոչ միայն իր աշխատանքային, այլև՝ սահմանադրական պարտականությունն է։
Ինչ վերաբերում է միջնորդության քննությանը, նախագահող դատավորը նկատեց՝ ներկայացված չէ գործուղման փաստաթուղթ, ինչին ի պատասխան Արմեն Գևորգյանը պարզաբանեց, որ, հաշվի առնելով, որ նախորդ երկու անգամները դատարանը հիմք չի ընդունել կարգադրությունը, այս անգամ ԱԺ ղեկավարությունը որոշել է առաջնորդվել այլ կարգով՝ երբ կլինի դատարանի թույլտվությունը, կարգադրությունը կլինի։
Դատարանը որոշեց մինչև ժամը 17.00-ն ընդմիջել դատական նիստը, որպեսզի Արմեն Գևորգյանը ներկայացնի անհրաժեշտ տեղեկությունը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
- 04/23/2024 00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
- 04/22/2024 23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ