ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ- որ մեկը կարո՞ղ է պատասխանել՝ դատական համակարգում ո՞վ ի՞նչ է արել, որ մտնում է այդ 40 դատավորների մեջ. Ռշտունի 02/28/2022 19:07 | ԼՐԱՀՈՍ

ԲԴԽ-ն կպահանջի ՀՀ արդարադատության նախարարությունից՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հիմքում դրված զեկուցագրի համար հիմք հանդիսացող ուսումնասիրությունները։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է՝ սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։ Նկատենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավոր Վազգեն Ռշտունու վարույթում գտնվող գործերից 10-ին, որոնք վերամակագրվել են։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր ԲԴԽ-ում շարունակվել է դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։ Դատավորը և նրա ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն արդեն ներկայացրել են պատասխանը՝ միջնորդության վերաբերյալ։ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հարցերին դատավոր Վազգեն Ռշտունին հրաժարվեց պատասխանել։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հարցադրմանը, թե ինչու է դատավորը գտնում, որ իր նկատմամբ նախարարը հատուկ հետապնդման գործողություններ իրականացներ՝ Վազգեն Ռշտունին կրկնեց նախկինում իր կողմից հայտնած դիրքորոշումը, որով, դատավորը հիշեցրել էր նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությունները՝ կաշառակեր, կոռումպացված դատավորների վերաբերյալ, դատավորների կաստայի վերաբերյալ, ընդ որում՝ հիշատակվում է 40 դատավորի անուն։ Դատավորը գտնում է, որ ըստ նախարարի՝ ինքը մտնում է այդ 40 դատավորների մեջ, որոնք, ըստ նախարարի, վեթթինգի ենթակա են։
Բեքմեզյանի հարցին՝ ինչ է արել կամ ինչ չի արել, որ մտնում է այդ դատավորների մեջ, Ռշտունին արձագանքեց. «Ես չեմ կարող ասել, բայց ինչ-որ մեկը կարո՞ղ է պատասխանել՝ դատական համակարգում ով ինչ է արել, որ մտնում է այդ 40 դատավորների մեջ»։ Բեքմեզյանը նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք փորձել են որևէ կերպ ազդել դատավորի կողմից դատական ակտ կայացնելու վրա, ճնշելու փորձ արվել է, թե ոչ, ինչին հակառակվել է դատավորը և հիմա փորձում են նման գործողություններ իրականացնել, ինչին ի պատասխան դատավորը նշեց, որ քննադատական հայտարարություններ եղել են, բացի այդ, վարույթ է ընթացել, տեղի են ունեցել գաղտնալսումներ, որի հետ ինքն ընդհանրապես կապ չի ունեցել, որոշ ժամանակ անց դատավորներին տուժող են ճանաչել, Վազգեն Ռշտունուն ևս պետք է տուժող ճանաչվի։ Ընդ որում, դատավորն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գործը հարուցվել է դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա, մինչդեռ քննությունը տարվել է դատավորների ուղղությամբ՝ գաղտնալսումներ են իրականացվել և այլն, ինչը ողջամտորեն հետևության է բերում, որ առկա է հետապնդման տարրեր։
Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ նշեց, որ փաստերը հետևյալն են՝ առանց որևէ բողոքի դատավորի նկատմամբ կազմվել է մի զեկուցագիր, որը կազմվել է մեկ անձի վերաբերյալ։ Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ վարույթն ունի թիրախավորված բնույթ և իր համար տարակուսելի է, որ ԲԴԽ-ն փորձում է հասկանալ՝ արձակուրդի հրամանի իրավաչափության վերաբերյալ, բայց նույն ջանասիրությունը ուսումնասիրությունների վերաբերյալ չի ցուցաբերել, ինչը կասկածի տակ է դնում Խորհրդի անդամի անաչառությունը։
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները միջնորդություն ներկայացրին՝ պահանջելով, որ դատական դեպարտամենտը տրամադրի 2021-ին Վերաքննիչ դատարանի դատավորների՝ գործերի վերամակագրման վերաբերյալ տեղեկատվություն:
«Դուք ասում եք, որ արձակուրդի հիմքով գործերի վերամակագրումը ընդունված պրակտիկա է, իսկ մեր տվյալներն էլ հակառակն են ցույց տալիս: Օբյեկտիվ պատկերը ստանալու համար դատական դեպարտամենտը կարող է ամբողջական տվյալներ տրամադրել»,- նշեց ՀՀ ԱՆ փոխնախարար Երանուհի Թումանյանցը։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց միջնորդությունը։ Դատավորի ներկայացուցիչներն էլ միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացնի կարգապահական վարույթի հիմք հանդիսացող զեկուցագրի հիմքում դրված ուսումնասիրությունները տրամադրելու վերաբերյալ, ինչը ևս բավարարվեց։
Նիստը հետաձգվեց մինչև մարտի 7-ը, ժամը՝ 12.00-ն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/23/2023 09:12 Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:10 Սպասում են ներվելու մասին խոստումի․ «Փաստ»
- 09/23/2023 09:08 Ինչու են ՔՊ-ական պատգամավորներն արտոնյալ դարձել. բուռն քննարկումներ են. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:05 Կարմիր բերետավորների հոգսը․ «Հրապարակ»
- 09/23/2023 09:00 Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
- 09/23/2023 08:56 Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․«Հրապարակ»
- 09/23/2023 08:53 Ինչո՞ւ են ոստիկաններն այսքան վայրագ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/23/2023 22:19 Որևէ ցուցարար այդ օրը Կառավարության շենք չի ներխուժել, առավել ևս՝ այնտեղ որևէ ամերիկացի դեսանային չի եղել. Արայիկ Հարությունյան
- 09/23/2023 21:31 Ամեն բան հուշում է, որ Թուրքիան անցել է Սյունիքով միջանցք ստանալու ավելի վճռական փուլին. Վարուժան Գեղամյան
- 09/22/2023 17:32 Ադրբեջանն այլևս չի կարող հեռարձակել Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները
- 09/22/2023 14:51 Արցախում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ զոհվածների հուղարկավորության հարցերով զբաղվելու համար
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/23/2023 14:41 Շինաշխատանքների ժամանակ 30-ամյա տղամարդը նորակառույցի 16-րդ հարկից ընկել է ու մահացել. shamshyan.com
- 09/23/2023 12:18 Երևանի շինհրապարակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, 39-ամյա տղամարդը բեկորային վնասվածքներով՝ հոսպիտալացվել. shamshyan.com
- 09/21/2023 15:12 Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարներ են բախվել. կա տուժած
- 09/18/2023 23:33 Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)