Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

«Ուզես, չուզես՝ կկալանավորես» գաղտնալսմամբ հայտնի դարձած դատավորը հայտարարում է՝ թե իր նկատմամբ որևէ ճնշում չի կիրառվել 02/24/2022   13:39  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, որն առավել հայտնի է դարձել գաղտնալսմամբ՝ օգոստոսի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքի քննության ընթացքում հայտարարեց, թե իր նկատմամբ որևէ ճնշում ինչպես այս, այնպես էլ՝ այլ գործով չի կիրառվել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օգոստոսի 24-ին ԱԺ-ում միջադեպ-ծեծկռտուք է տեղի ունեցել։

Իշխանական պատգամավորները հարձակվել էին ընդդիմադիրների վրա, առաջացել էր քաշքշուկ։ Տեղահանվել էին անգամ ԱԺ պատգամավորական աթոռները։

Ներս հրավիրված անվտանգության աշխատակիցները հրմշտելով ու բռնի ուժ կիրառելով Ալեն Սիմոնյանի հրահանգով նիստերի դահլիճից դուրս են հանել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ պատճառելով նրան մարմնական վնասվածքներ, ինչն էլ ավելի է զայրացրել ընդդիմադիրներին ու քաշքշուկ էր սկսվել անգամ պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի վերնաշապիկն ամբողջությամբ պատռվել էր։

Միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվել, որոնց հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել, ինչի դեմ բողոք է ներկայացվել դատախազություն, որը մերժվել է։ Քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու որոշման և այդ որոշումն անփոփոխ թողնելու մասին դատախազի որոշման դեմ Աննա Մկրտչյանի և Արծվիկ Մինասյանի կողմից բողոք է ներկայացվել դատարան։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստին բողոքի քննությունն ավարտվել է. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր ։ Նիստին չեն ներկայացել քննիչը և դատախազը, որոնք նախորդ դատական նիստին ներկայացրել են բողոքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ չառարկելով, որ դատական նիստն այսօր շարունակվի իրենց բացակայությամբ։ Դատարան չի եկել նաև բողոքաբեր Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև՝ որպես վկա հրավիրված Ալեն Սիմոնյանը և ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որոնք ծանուցվել էին։

Դատարանը հետազոտեց գործում առկա տեսանյութերը՝ ԱԺ միջադեպի վերաբերյալ, որտեղ արտացոլված են ծեծկռտուքի կադրերը։ Հետազոտման ընթացքում Արծվիկ Մինասյանի ներկայացուցիչ Արթուր Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ տեսագրությունում երևում են անձինք, որոնք նյութերի նախապատրաստման ընթացքում չեն հրավիրվել նախաքննական մարմին՝ բացատրություն տալու։ Փաստաբանը գտնում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը եղել է քաղաքական։ Նա նաև ընդգծեց, որ չի հիշում նախկինում դեպք, որ ՊՊԾ աշխատակիցները ծեծեն ընդդիմադիրներին, ինչին արձագանքելով նախագահող դատավոր Վաչե Մարգարյանը հետաքրքրվեց՝ »Դուք գտնու՞մ եք՝ ծեծել են», ապա՝ ավելացրեց, թե «ՊՊԾ աշխատակիցները ձեռքերով փակել են, որ բաժանեն»։ Փաստաբանն էլ, նկատելով, որ տեսանյութով ծեծելը չի հերքվում, միևնույն ժամանակ՝ իրենք չեն պնդում, որ անդադար ծեծի են ենթարկել, եղել են հարվածներ, մեջբերեց նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացության հատված՝ Աննա Մկրտչյանի ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ։

Տեսանյութերի հետազոտումից հետո բողոքաբեր կողմի ներկայացուցիչը պնդեց բողոքը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ կայացվել է ոչ թե օբյեկտիվ, հիմնավորված, իրավական որոշում, այլ՝ բացառապես քաղաքական, որն ապօրինի է ոչ միայն այն առումով, որ դատավարական խախտումներ են տեղի ունեցել, ապացույցները սխալ են գնահատվել, այլև՝ գործադիրն է միջամտել որոշման կայացմանը և գործադիր իշխանության միջամտությամբ կայացված որոշմամբ խախտվել են Աննա Մկրտչյանի և Արծվիկ Մինասյանի իրավունքները։ Համադրելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դրանից բխող գործընթացները՝ փաստաբանն արձանագրեց, որ ընդդիմադիր պատգամավորին ծեծելով, քաշքշելով դահլիճից հանելը խրախուսվել է ամենաբարձր մակարդակով։ Արթուր Մանուկյանը չբացառեց նաև, որ գործադիր իշխանության նկատմամբ դատական համակարգի նկատմամբ այս գործով էլ կարող են ճնշումներ լինել, հատկապես՝ հաշվի առնելով վերջին շրջանում դատական համակարգի նկատմամբ ճնշումների մեծացումը, դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող աննախադեպ հետապնդումը, մեղմ ասած՝ անհասկանալի քրեական գործով, ընդ որում, այն դեպքում, որ կայացված որոշումը չի բողոքարկվել։ Նախագահող դատավորն ընդհատեց՝ փաստաբանին՝ արձանագրելով, որ դատարանի նկատմամբ որևէ մեկի կողմից որևէ ճնշում ինչպես մնացյալ, այնպես էլ՝ այս գործերով չի կիրառվել, դատարանը որոշումը կայացնելու է բացառապես փաստական տվյալների համադրմամբ, օրինական քննության արդյունքում։ 

Հատկանշական է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի անունը հանրության համար հայտնի դարձավ, երբ առաջին անգամ՝ դեռևս 2018թ հուլիսի 27-ին կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեծ աղմուկ բարձրացվեց հատկապես այն ժամանակ, երբ նույն թվականի սեպտեմբեր ամսին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը, որի ընթացքում նշվում էր մի դատավորի մասին, որը, ըստ ամենայնի, պետք է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացներ՝ անկախ հիմքերից։

Ավելին՝ դատավորին ասել են՝ ուզես, թե չուզես՝ պետք է տաս կալանավորում։

Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման հաջորդ օրը դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ անձամբ չի ճանաչում, նրան չի զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային զրույց չի ունեցել։ Գաղտնալսման առնչությամբ ԱԺ-ում ձևավորվել էր քննիչ հանձնաժողով, որի շրջանակներում դատավորը հայտարարել էր, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:53 22/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցին անհայրենիք նիկոլի շնորհիվ Երևանում իրեն այնքան ապահով է զգում, որ լկտիությունը բավականացնում է հերքել Արցախի գոյությունը. Աննա Մկրտչյան
19:03 09/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը դարձավ ՀՀ-ում իշխանությունը զավթողներին օժանդակողը ու հետո փախավ իշխանազավթողներից. Ով ում գցեց. Պատգամավորի հարցին կառավարությունը չպատասխանեց (տեսանյութ)
10:28 09/02/2022  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն կկարողանա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել 5 անդամի որոշմամբ.ըստ Արծվիկ Մինասյանի՝ նախագծով օրինականացվում է դատական համակարգի նվաճման ապօրինի գործընթացը
17:45 08/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀարգելի հայրենակիցներ, ձեզ օգտագործելով որպես շղարշ, Հայաստանում զավթվեց իշխանությունը. Մկրտչյան
15:25 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀերթական դավադրությունն է. Աննա Մկրտչյանը՝ իշխանության թեկնածուին կողմ քվեարկելու առաջարկի մասին
14:47 29/01/2022  |  ՄեկնաբանությունԵԽԽՎ հաջորդ նստաշրջանին կարելի է նիկոլական ֆեյքերի մասին գոհունակության բանաձև ընդունել. Մկրտչյան
11:26 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍՁեզ մանդատ են տվել Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու.Աննա Մկրտչյանը՝ ՄԻՊ թեկնածուին
18:27 19/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածքից դուրսբերման ուղղությամբ գործադրվել են ՀԱՊԿ և երկկողմ այլ մեխանիզմներ. ԱԳ նախարար
17:30 19/01/2022  |  ԼՐԱՀՈՍՎատագույնը «Օմեգա»-ին ամբիոնի մոտ ուղարկելն էր. Աննա Մկրտչյան
16:53 18/01/2022  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունը զավթածները ջանասիրաբար փորձում են մոռացության տալ Արցախը, խեղաթյուրել բանակցային գործընթացը.Աննա Մկրտչյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]