ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռշտունու նկատմամբ վարույթի հարուցումը չի կարող ընկալվել որպես իրավիճակը փոխելու իրավաչափ ճանապարհ. Ղամբարյան 02/23/2022 17:57 | Մեկնաբանություն
Դատավոր Վ․ Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթը, ըստ էության, վեճ է՝ «կենդանի» իրավունքի կիրառության մասին, ուստի այն պետք է հանգուցալուծվի առավելապես սոցիոլոգիական իրավաընկալման շրջանակում և extra legem իրավունքի զարգացման դոկտրինի հիման վրա (եթե տևական (երկարաժամկետ) արձակուրդ գնալու հիմքով վերամակագրման մասին օրենսդրական դրույթի բացակայությունը կորակվի որպես՝ օրենսդրական բաց)։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը.
«Դատավոր Ռշտունին, տևական (կարծես՝ երկու ամիս) ժամանակով արձակուրդ գնալու հիմքով վարույթները վերամակագրման հանձնելիս, ըստ էության հիմք է ընդունել Վերաքննիչ դատարանում ձևավորված «կենդանի» իրավունքի նորմը (տևական ժամանակ կայուն պրակտիկայով ձևավորված նորմատիվ կանոնը), ըստ որի՝ վարույթի ողջամիտ տևողության ապահովման նպատակով վարույթը փոխանցվում է այլ դատավորի։
Այս գործով վեճը լուծող իրավաբանական մարմինը, թերևս պետք է հաշվի նստի գերմանացի պետականագետ Գ․ Ելլինեկի հայտնած գաղափարների հետ․
1) ցանկացած ժողովրդի մոտ՝ ի սկզբանե իրավունք է համարվում այն, ինչը փաստացի իրականացվում է որպես այդպիսին։ Տևական իրականացումը համապատասխանում է սահմանված նորմին, և նրանց հետ միասին այդ նորմը վերածվում է հասարակության հրամայականի, այսինքն' ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԻ (Еллинек Г. Право современного государства. Том I: Общее учение о государстве. СПб.: 1903. С. 222)։
2) Այն, ինչ անընդհատ շրջապատում է մարդուն, այն ինչն նա անընդհատ ընկալում և անում է, սկսում է այն դիտել ոչ միայն որպես ՓԱՍՏ, այլ նաև՝ որպես ՆՈՐՄ, որի հիման վրա նա գնահատում է, դատում է այն ամենը, ինչ այդ նորմից շեղվում է (Տե՛ս Еллинек Г. ․․․ էջ 221)։
Եթե Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների՝ տևական ժամանակով արձակուրդ գնալու հիմքով գործերը վերամակագրման հանձնելու փաստն անընդատ շրջապատել է դատավորներին, եթե նրանք անընդհատ դա արել են, ապա այս հիմքով գործերը վերամակագրման հանձնելը իրավաչափորեն ընկալվել է որպես նորմ։
3) Իրավունքի համակարգում ձևավորվում է կանխավարկած այն մասին, որ գոյություն ունեցող սոցիալական փաստը միաժամանակ համարվում է իրավաչափ, իսկ այն ով ցանկանում է փոխել այդ իրավիճակը, պետք է ապացուցի դրա նկատմամբ իր իրավունքը (Տե՛ս Еллинек Г. ․․․ էջ 222)։
Եթե Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների՝ արձակուրդ գնալիս գործերը վերամակագրման հանձնելը տևականորեն գոյություն ունեցող սոցիալական փաստ է, ապա, էքսպլիցիտ ձևակերպված օրենսդրական արգելքի բացակայության դեպքում, այն իրավաչափ է, քանի դեռ պատասխանատու մարմինները չեն ցանկացել այս իրավիճակը փոխել օրենսդրական փոփոխությունների (ուղղակի արգելք սահմանելով) կամ, առնվազն՝ «փափուկ» իրավունքի (տեղեկատվական նամակների) միջոցով։
Տևական ժամանակով արձակուրդ գնալու հիմքով գործերը վերամակագրման հանձնելու Վերաքննիչ քրեական դատարանում ձևավորված համակարգային պրակտիկայի (սոցիալական փաստի) առկայության պայմաններում կոնկրետ դատավորի՝ Ռշտունու նկատմամբ վարույթի հարուցումը չի կարող ընկալվել որպես իրավիճակը փոխելու իրավաչափ ճանապարհ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ