ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուշիի հռչակագրից՝ հայկական մանիֆեստ . Գևորգյան 02/23/2022 13:23 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հրապարակել է իր ելույթը, որը նախատեսված էր ունենալ խորհրդարանի այսօրվա չկայացած արտահերթ նիստի ընթացքում։
«Այս ելույթը նախատեսել էի ունենալ այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում, սակայն քանի որ իշխանությունը տապալեց նիստի անցկացումը, կարևոր եմ համարում այն գրավոր կերպով ներկայացնել հանրության ուշադրությանը։
Մենք այսօր քննարկում ենք այսպես կոչվող «Շուշիի Հռչակագիրը» մի իրավիճակում, երբ Եվրոպան գտնվում է առավելագույն լարվածության գագաթնակետում և կանգնած է հնարավոր նոր պատերազմի շեմին։ Դրանից խուսափելու նպատակով՝ բազմաթիվ երկրներ փորձում են Եվրոպայում անվտանգային նոր կարգի և ռազմավարական կայունության վերաբերյալ գլոբալ երկխոսություն ծավալել։ Դեռևս անհասկանալի է, թե խոսքը ինչ ձևաչափի և Եվրոպայի ինչ սահմանների մասին է լինելու, սակայն ակնհայտ է, որ դրանք ազդելու են Խորհրդային Միության նախկին հանրապետությունների վրա։ Բնականաբար այն առնչվելու է նաև Հայաստանին։ Դա նշանակում է, որ մենք նույնպես պետք է պատրաստ լինենք առաջիկա գլոբալ քննարկումներին, հստակ հասկանանք, թե այդ նոր կարգում մենք ինչպիսի տեղ կարող ենք զբաղեցնել և պետք է ունենանք։ Պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր ազգային շահերը։ Իսկ դրա համար պետք է լինենք ավելի խորաթափանց և պրագմատիկ։
Բացի այն ամենից, ինչն արդեն ասվել է Հայաստանի և Արցախի համար «Շուշիի հռչակագրի» բացառապես բացասական նշանակության մասին, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն կանխորոշում է մեր տարածաշրջանում հարաբերությունների նոր կարգ հաստատելու՝ թյուրքական պետությունների ձգտումը։ Հռչակագիրը ստորագրած երկու երկրները, Եվրոպայում անվտանգային նոր կարգի և ռազմավարական կայունության վերաբերյալ երկխոսությանը, ներկայանում են արդեն իսկ սեփական պատկերացումներով առ այն, թե Հարավային Կովկասում այն ինչպիսին պետք է լինի։ Նրանք ոչ թե իրենց համար կարմիր գծեր, այլ ռազմավարական հեռանկարներ են սահմանել։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը անորոշության և լարվածության հենց այս ժամանակահատվածում են որոշել խորհրդարանների մակարդակով վավերացնել հռչակագիրը՝ դրան հաղորդելով իրենց երկրների համար միջազգայնորեն պարտավորեցնող փաստաթղթի կարգավիճակ։ Ի դեպ, զուգադիպություն է, թե ոչ, սակայն դա տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների հունվարյան առաջին հանդիպումից հետո և փետրվարին սպասվող երկրորդ այդպիսի հանդիպումից առաջ։
Հռչակագիրը, բացի իր օրակարգի երկու հիմնական կետերից՝ հակահայկական քաղաքականություն և հարաբերությունների նոր ձևաչափ Հարավային Կովկասում, նախանշեց նաև մեկ այլ ծավալուն խնդիր. այն է՝ թյուրքական աշխարհի հետագա համախմբումը և դրա ծավալումը ոչ միայն դեպի արևելք, այլ նաև դեպի արևմուտք։ Հենց արևմուտքում է, ուր թյուրքական պետությունների հետ բավականին ինտենսիվ սիրախաղի մեջ է գտնվում Հունգարիան, թյուրքական գործոնը նկատելի է դառնում Մոլդովայում, Ղրիմի թաթարների «հետապնդման» թեման դառնում է բոլոր համաեվրոպական կազմակերպությունների քննարկումների մշտական առարկա, նոր թուրքական համայնքներն այլևս հնարավոր չէ անտեսել՝ հաշվի առնելով վերջիններիս քանակն ու համախմբվածությունը։ Այսինքն Եվրոպայի վերաբերյալ նոր գլոբալ երկխոսության շրջանակներում թյուրքական գործոնը նույնպես դառնում է կարևոր բաղադրիչ։ «Շուշիի հռչակագիրն» իր հերթին ամրագրել է, որ այդ գործընթացի հիմնական շարժիչները լինելու են Թուրքիան ու Ադրբեջանը։
Իսկ մենք ինչո՞վ ենք ներկայանում այդ քննարկումներին։
Նախ, արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ «Շուշիի հռչակագիրը» կանխորոշում է հայկական անկախ պետության գոյության հիմնական սպառնալիքը՝ ի դեմս տարածաշրջանի քաղաքական քարտեզը վերանայելու և հայկական հարցը ամբողջությամբ չեզոքացնելու՝ թյուրքական աշխարհի ձգտմանը։ Նման երկարաժամկետ ռազմավարության հիմքում ընկած է տարածաշրջանում հայերի բնակության պատմական արեալը հետևողականորեն նեղացնելու և վերջիններիս թիվը նվազեցնելու խնդիրը։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ թյուրքական համախմբման հեռանկարային խնդիրն է Սյունիքի անեքսիան և Ադրբեջանի տարբեր հատվածների ֆիզիկական միավորումը, ինչպես նաև Արցախի հայաթափումը (Նախիջևանի օրինակով), Հայաստանի ազգային անվտանգության համակարգի խոցելիության ավելացումն ու արտաքին գործոններից վերջինիս կախվածության մեծացումը։
Թյուրքական կոալիցիան իր նպատակներին հասնելու երկու ճանապարհ է ունենալու՝ կա՛մ ռազմական գործողությունների, կա՛մ երկարաժամկետ տնտեսական էքսպանսիայի միջոցով: Որոշ ուժային կենտրոններ խրախուսելու են նման ծրագրերը, մյուսները խոչընդոտելու են դրանց։ Սակայն այդ կենտրոնների միջև գլոբալ փոխզիջման արդյունքը կարող է դառնալ Հայաստանի պետական ինքնիշխանությունը։
Երկրորդ, «Շուշիի Հռչակագիրը» պետք է մեզ բերի այն գիտակցմանը, որ սեփական ուժերով և ռեսուրսներով երկրի ինքնիշխանությունն ու պետական սահմանները պաշտպանելու անկարողությունը՝ նշանակում է լինել խոցելի պետություն, լինել, թեկուզ բարեկամական, բայց արտաքին գործընկերներից ուղղակի կախվածության իրավիճակում։ Մենք միաժամանակ պետք է գիտակցենք և հետևաբար նաև գնահատենք «Շուշիի հռչակագրի» դրույթները՝ որպես դրա մասնակիցների բացահայտ ձգտում․
· սահմանափակելու Հարավային Կովկասում մեր հիմնական դաշնակից Ռուսաստանի ազդեցությունը և նրան աստիճանաբար ամբողջությամբ դուրս մղելու,
· Իրանի նկատմամբ ազդեցության նոր լծակներ ստեղծելու և վերջինիս տարածաշրջանային հավակնությունները սահմանափակելու,
· Ապահովելու Թուրքիայի դիրքավորումը որպես մահմեդական աշխարհի անվիճելի առաջնորդ և պաշտպան, ստեղծելու պայմաններ վերջինիս կողմից հիմնական տրանսպորտային կոմունիկացիաները և բնական ռեսուրսների բաշխման գործընթացը վերահսկելու, Ռուսաստանի և Չինաստանի որոշ տարածքներում սեփական ազդեցությունը տարածելու համար։
Եվ երրորդ, պետք է լինի գիտակցում, որ «Շուշիի հռչակագիրը» միտված է հայկական աշխարհի պառակտմանը։ Դրա համար մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ գլոբալիզացիայի և աշխարհաքաղաքական նոր իրողությունների ժամանակակից պայմաններում Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել պետություն միայն այն հայերի համար, ովքեր մշտապես բնակվում են այնտեղ։ Հայաստանը բոլոր հայերի պետությունն է և կոչված է պաշտպանելու է ամբողջ աշխարհի հայության շահերը: Իսկ ողջ աշխարհի հայերը պետք է պաշտպանեն և առաջ տանեն իրենց ազգային պետության շահերը։ Ընդ որում, հարկավոր է հստակեցնել և ի լուր աշխարհի վերստին հայտարարել, որ պատմականորեն գոյություն ունեն մի քանի համազգային առաջնահերթություններ․
- Անկախ ազգային պետության ամրապնդումն ու հզորացումը
- Արցախի հիմնախնդրի արդար և վերջնական լուծումը
- Ամբողջ աշխարհում 1915թ-ի Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը
- Աշխարհով մեկ հայկական ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը, պայքարը ուծացման դեմ։
Մենք պետք է նոր «հայկական մանիֆեստ» ընդունենք այն մասին, որ չնայած բոլոր դժվարություններին, սպառնալիքներին և մարտահրավերներին՝ միևնույնն է, 21-րդ դարը հայերինն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ