ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ 02/22/2022 14:58 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազները հրապարակել են գործով մեղադրական եզրակացությունը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, որ մեղադրանքը պարզ, հասկանալի չէ և խնդրել են պարզաբանել այն, սակայն պարզաբանում չի տրվել։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին՝ կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ։
Միջնորդության առարկան օրենսդրական բացն է, մասնավորապես, Հայկ Ալումյանն արձանագրեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով, միաժամանակ նման պարտավորություն չի դնում մեղադրողի վրա։ Ըստ Ալումյանի՝ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետին և 63-րդ հոդվածի 1-ին մասին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ մեղադրանքի պարզաբանման հարցը շատ հեշտ կարելի էր լուծել նախորդ դատական նիստին։ Նրա խոսքով՝ մեղադրանքի վերաբերյալ իրենք ունեին 10 հարց, և եթե դատախազները պատասխանեցին դրանց, ոչ ոք չէր ասի, որ նրանք դուրս են եկել իրենց լիազորություններից։ Ռոբերտ Քոչարյանը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ իր համար այդ ձևակերպումներն անհասկանալի էին հենց մեղադրանք առաջադրելու պահին, իսկ երբ քննիչին ասել է այդ մասին, վերջինս պատասխանել է, որ պարզաբանելու պարտավորություն չունի։ Նա հայտնեց, որ փաստաբաններին խնդրել է պարզաբանել, թե ինչում են իրեն մեղադրում, մեղադրանքն անհասկանալի է, քանի որ որևէ գործողություն նկարագրված չէ, սակայն փաստաբաններն ասել են՝ իրենք էլ չեն հասկանում։
«Պատկերացրեք՝ փաստաբանները չեն հասկանում, չգիտեն՝ ինչպես ինձ պաշտպանել։ Քննիչը համարել է, որ այն պարզաբանելու պարտավորություն չունի։ Դուք ինձ հարցնում եք՝ հասկանալի է, թե ոչ։լ Եթե Դուք պարզաբանելու պարտավորություն չունեք. Ինչու եք ինձ այդ հարցը տալիս։ Կամ եթե այս դահլիճում ոչ ոք նման պարտականություն չունի, ինչու եք այդ հարցը ինձ տալիս։ Ձևական ինչ-որ մի բա՞ն է։ Ենթադրում եմ, որ օրենքի պահանջ է։ Ուրեմն կա օրենսդրական բաց»,- նշեց Քոչարյանը։
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ևս միացավ միջնորդությանը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ միջնորդությունը բացարձակ հիմնավորված չէ ու ենթակա է մերժման։
Բաղդասարյանը պարզաբանեց, թե ինչի համար է մեղադրվում Քոչարյանը. «Մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու մեջ. մանրամասն նկարագրվել է, թե ով ում հաշվին ինչի համար ինչքան գումար է փոխանցել»։
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 1-ին՝ ժամը 13.00-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/16/2025 08:37 Ագրարային համալսարանի գույքահարկի գծով պարտքը հասել է 547 միլիոն դրամի․«Հրապարակ»
- 01/16/2025 08:31 Լավ պահերը մի քանի անգամ է կրկնում․ «Հրապարակ»
- 01/16/2025 08:28 Նոր ֆորմատի փնտրտուքներով․ «Հրապարակ»
- 01/16/2025 08:26 Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
- 01/16/2025 08:23 Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է․ «Հրապարակ»
- 01/16/2025 08:20 Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ»
- 01/16/2025 08:17 ԵՄ-ի հարցով չեն շտապում․ անհանգստություններ իշխող թիմում․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/16/2025 12:31 Երբեք չի կարելի թույլ տալ, որ աշխարհի ուժեղների աշխարհաքաղաքական բաժանումները դառնան ներհայկական պառակտման առիթ. Սուրենյանց
- 01/15/2025 17:24 Վաշինգտոնում ստորագրված Կանոնադրությունն ավելի շուտ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատական է. Օսկանյան
- 01/15/2025 17:13 Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Զաքարյան
- 01/15/2025 16:23 Գլենդելի քաղաքային խորհրդի նիստը չեղարկվել է. քաղաքապետը ներկայացրել է պատճառը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/16/2025 12:08 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը
- 01/16/2025 10:25 Ավտոպահեստամասերի խանութն ու կից կայանած «Kia» մակնիշի ավտոմեքենան այրվել են
- 01/16/2025 10:22 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել օգնություն
- 01/16/2025 10:20 Հրդեհ՝ Վշտունի փողոցում. երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/14/2025 20:52 Սննդաբանը բացահայտել է ձմռանը քաշի արագ ավելացման պատճառը
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
Հետաքրքիր է իմանալ
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը