Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ

Հրազենային վնասվածքներով սպանված երեք զինծառայողների վրա այլ վնասվածքներ են հայտնաբերվել, նրանցից մեկն ունեցել է կողոսկրերի կոտրվածք, արնաքամ եղել. նոր բացահայտումներ 02/19/2022   17:22  |  ԼՐԱՀՈՍ

2021թ օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողները հրազենային վիրավորումից բացի ունեցել են այլ վնասվածքներ ևս. սպանվածներից մեկի կողոսկրերը կոտրված են եղել, վերջինս արնաքամ է եղել։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հերքում է նախաքննական մարմնի այն վարկածը, թե զինծառայողները պարզապես քնած են եղել և իրենց համածառայակիցն ուղղակի հրազենային վիրավորումներով է սպանել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը՝ մանրամասներ ներկայացնելով դատաբժշկական փորձաքննության եզրակացության մասին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։
Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ ՔԿ-ն օգոստոսի 23-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Նախաքննության մոտ կանգնած մեր աղբյուրները դեռևս այդ ժամանակ հայտնել էին, որ սեռական բռնություն գործադրվել է այն զինվորի նկատմամբ, որը կալանավորվել էր երեք համածառայակցի սպանության մեղադրանքով։ Նկատենք, որ սպանության մեջ մեղադրվող զինվորը բանակ էր զորակոչվել անցած տարվա՝ փետրվարին, այսինքն՝ ընդամենը մի քանի ամսվա զինծառայող էր։ Այս պահի դրությամբ մեղադրյալի կարգավիճակում են միայն դիրքի արդեն նախկին ավագը և վերջիններիս համածառայակիցը, որոնք կալանավորված են։

Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է դեռևս փետրվարի 2-ին, սակայն նախաքննական մարմնից փաստաբանը եզրակացությունը ստացել է ուշացումով։ Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Մուրադ Մուրադյանի մահը վրա է հասել տրավմատիկ և հեմոռագիկ շոկից, որն առաջացել է հրազենային վնասվածքի արդյունքում, վերքը՝ կրծքավանդակի հրազենային-գնդակային միջանցիկ, բացի նշված մահացու հրազենային վիրավորումից՝ Մուրադն ունեցել է նաև աջ ծնկահոդի առաջային մակերեսի շրջանի սալջարդ-պատռված վերք, որը ևս, ըստ փորձաքննության, հրազենային վնասվածքի արդյունք է, եղել են նաև քերծվածքներ՝գլխի ճակատային և աջ վերքունքային շրջաններում, այսինքն, ստացվում է, որ բացի հրազենային վնասվածքից՝ Մուրադ Մուրադյանի գլխի հատվածում նաև քերծվածքներ են եղել։

«Այս փաստը խոսում է այն մասին, որ քննչական մարմնի նախնական վարկածը, որը մեծ ոգևորությամբ տարածվում էր, փլվում է։ Ծանրակշիռ փաստեր են ձեռք բերվում այս եզրակացություններով, որ վարկածը, թե իրենք քնած են եղել և իրենց համածառայակիցն ուղղակի հրազենային վիրավորումներով է սպանել նրանց, իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ օրգանիզմներում չեն հայտնաբերվել նաև թմրանյութեր, ալկոհոլի ազդեցությունը եւս բացառվում է։

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ երեք զինծառայողներն էլ մահացել են հրազենային վնասվածք ստանալուց կարճ ժամանակ անց, երեք զինծառայողներն էլ բացի հրազենային վնասվածքներից ունեցել են այլ վնասվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք՝ բութ առարկաներով, դրանք ևս հասցվել են մահվանից կարճ ժամանակ առաջ։ Խնդիրն այն է, որ Մուրադ Մուրադյանը դատաբժշկական կենտրոն փորձաքննության է ներկայացվել՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 12.00-ին, արձանագրվել է, որ մահը վրա է հասել 24 ժամից առաջ, ինչը նորմալ է, սակայն, փաստաբանի դիտարկմամբ, զինծառայողներից Լևոն Հարությունյանի դիակի ԴԲՓ եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել դիակի դատաբժշկական փորձաքննությունը կատարվելուց մոտ 13-15 ժամ առաջ, մինչդեռ, Հարությունյանի փորձաքննությունը սկսվել է 2021թ օգոստոսի 20-ին՝ ժամը 11-ին և հետհաշվարկ կատարելու դեպքում ստացվում է, որ Հարությունյանը մահացել է օգոստոսի 19-ին՝ երեկոյան ժամը 20-22.00-ն ընկած ժամանակահատվածում։

«Գլխավոր դատախազությունն այստեղ անելիք ունի, ընդ որում՝ ոչ միայն դատախազությունը, կարծում եմ՝ և՛ ՊՆ-ն, և՛ ղեկավար մարմիններն անելիք ունեն, որովհետև սա անփութություն վերաբերմունք է, չգիտեմ ինչպես սա անվանել։ Ո՞վ է արձանագրել Լևոն Հարությունյանի մահը, ինչպես կարող էին առավոտյան ժամը 11-ին դիահերձել և պարզել, որ մարդը մահացել է 13-15 ժամ առաջ, այսինքն՝ գրեթե մեկ օր մարդը ողջ է եղել։ Իր մահն արձանագրվել է այն դեպքում, երբ մարդը մահացած չի եղել։ Այսինքն՝ եթե դեպքը տեղի է ունեցել 18-ի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01.30-02.00-ն, անհերքելի փաստ է։ Սևով սպիտակի վրա հստակ նշված է՝ մահը վրա է հասել հրազենային վիրավորումը ստանալուց հետո որոշակի կարճ ժամանակ անց, ինչպես նաև՝ փորձաքննությունը կատարելուց 13-15 ժամ առաջ։ Սա հանցագործություն է»,- նշեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ, ըստ փորձաքննության Լևոն Հարությունյանը մահացել է հեմոռագիկ-տրավմատիկ շոկից, ինչը հրազենային վնասվածքի արդյունք է. Նա ունեցել է որովայնի առաջային պատի հրազենային գնդակային կույր վիրավորում։ Բացի այդ՝ ունեցել է նաև ներքին օրգանների սակավարյունություն, այսինքն՝ արնաքամվել է, ունեցել է նաև հետականջային, պարանոցային, սրբանային շրջանների հրազենային գնդակային շոշափող վիրավորումներ, աջից՝ 2-7-րդ կողոսկրերի կոտրվածքներ, որոնք հասցվել են կենդանության օրոք՝ կոշտ, բութ առարկայով։

«Ուզում եմ հասկանալ, կրկին՝ չի ստացվում։ Այսինքն՝ քնած էին երեք զինծառայողները, համածառայակիցը եկավ և հրազենով նրանց մահ պատճառեց, հետո՝ գտան նրանց դիակները, այն դեպքում, երբ, ըստ դատաբժշկի՝ նրանք միանգամից չեն մահացել, մահը վրա է հասել կարճ ժամանակ անց, բայց ոչ՝ անմիջապես»,- նշեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ Հարությունյանի դեպքում ևս որևէ թմրանյութի, հոգեմեդ դեղերի և ալկոհոլի ազդեցություն չի եղել։
Սպանված մյուս զինծառայող Գոռ Սահակյանի մահը ևս վրա է հասել հեմոռագիկ-տրավմատիկ շոկից, որը գլխի, պարանոցի, կրծքավանդակի, ձախ վերին վերջույթի, կոնքի շրջանների հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ ստանալու արդյունք է եղել և ուղղակի պատճառական կապի մեջ են եղել մահվան հետ։ Ըստ փորձաքննության՝ մահը վրա է հասել փորձաքննությունից շուրջ 24 և ավել ժամ առաջ, փորձաքննությունը սկսվել է օգոստոսի 20-ին՝ ժամը 11.00-ին։ Գոռ Սահակյանի մարմնին ևս առկա են եղել այլ վնասվածքներ ևս։

«Փորձաքննությունների, հետազոտության արդյունքում հետևության եմ հանգել, որ համակարգում ոչինչ փոխել հնարավոր չէ ։ Անփույթ վերաբերմունք է մարդկային կյանքի նկատմամբ։ Մարդկային կյանքը զրոյի է հավասարեցված։ Այսինքն՝ մարդը չի մահացել, բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն տարել են դիահերձարան։ Սա խայտառակություն է»,-ընդգծեց Սարգսյանը։
Իսկ թե արդյո՞ք պատրաստվում է հաղորդում ներկայացնել՝ փաստաբանը նշեց, որ չի հանդիսանում Լևոն Հարությունյանի իրավահաջորդի ներկայացուցիչը, սակայն, հաշվի առնելով, որ ցանկացած դեպքում, երբ անձը տեսնում է, որ հանցագործություն է կատարվել, պետք է հաղորդում ներկայացնի, հետևաբար, ինքը համապատասխան գրություն կհասցեագրի դատախազությանը։

«Գտնում եմ, որ հանցագործություն է տեղի ունեցել։ Եթե դատաբժիշկը նշել է, որ մահը վրա է հասել հրազենային վիրավորումից կարճ ժամանակ անց և նշում է ժամանակահատված՝ փորձաքննությունից 13-15 ժամ առաջ, ես կարո՞ղ եմ ենթադրել, որ ևս մեկ հրազենային վիրավորում է պատճառվել՝ հենց այդ ժամին։ Ընդ որում՝ դիակային բծեր նույնիսկ չի ունեցել։ Ինչ վերաբերում է կարճ ժամանակ անց մահվանը, գուցե պարզաբանում ներկայացնեն՝ ինչպե՞ս է ստացվում, որ զինծառայողը հրազենային վիրավորում ստանալուց հետո ողջ է մնացել, բայց արձանագրվել է մահը»,- նշեց Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ քրեական գործում տվյալներ կան, որ զինծառայողներից մեկը օգնություն էր կանչում, ողջ էր, փաստորեն՝ Լևոն Հարությունյանն էր այդ զինծառայողը, ընդ որում՝ Գոռ Սահակյանը և Մուրադ Մուրադյանը տեղափոխվել են սանիտարական մեքենայով, իսկ Լևոն Հարությունյանին, որը բղավում էր՝ հրամկազմից ինչ-որ մեկի մեքենայով, իսկ թե հետո ինչ է տեղի ունեցել՝ պետք է գլխավոր դատախազությունը հետաքրքրվի։

Իսկ թե արդյո՞ք ստացված վնասվածքները կարող են վկայել վիճաբանության մասին՝ Սարգսյանի գնահատմամբ՝ սպանության մեջ մեղադրվող անձի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ վերջինիս մարմնին որևէ վնասվածք չի եղել, հետևաբար, մեղադրյալի և երեք զինծառայողների միջև որևէ միջադեպ բացառվում է։ Միևնույն ժամանակ դատաբժիշկը նշել է, որ պայքար և ինքնապաշտպանություն հասկացողություններն իրավաբանական են և դրա պարզաբանումը չի մտնում իր գործառույթների մեջ։

Տուժող Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչը եղել է նաև դեպքի վայրում, որտեղ արյան որևէ հետք չի եղել, փաստաբանը չի բացառում, որ զինծառայողներին սպանել են այլ վայրում, ապա՝ տեղափոխել գտնվող վագոն-տնակ։

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ, թեև զինվորական քրեական գործերով սովորաբար նշանակվում է զենքերի դատագենետիկական փորձաքննություններ, քրեական գործով նման փորձաքննություն չի նշանակվել, նշանակվել է՝ դատաձգաբանական փորձաքննություն, ինչը դեռևս չի սկսվել, ուստի փաստաբանը միջնորդել է դատագենետիկական փորձաքննություն նշանակել՝ մինչև դատաձգաբանական փորձաքննության իրականացումը, որպեսզի հետքերը չվերացվեն, սակայն միջնորդությունը մերժվել է. «Թե ինչ շահագրգռվածություն ունի՝ չեմ հասկանում։ ԱԱԾ-ն պետք է հետաքրքրվի դրանով»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:40 03/02/2022  |  Մամուլ44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին համաներելու գործընթացը նորից սկսվել է. «Ժողովուրդ»
11:19 20/01/2022  |  ԼՐԱՀՈՍԶինծառայողների զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում փոխհատուցման շահառու կճանաչվեն նրա հարազատ քույրը կամ եղբայրը.ԱԺ-ն ընդունեց նախագիծը
11:47 05/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը հասցված վնասի հատուցմանը կուղղվի 34.7 մլրդ դրամ
21:24 22/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱրշակ Կարապետյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը
08:41 13/03/2021  |  ՄամուլՁերբակալվել է շուրջ 180 զինծառայող, 12 հրամանատար, երկու բարձրաստիճան սպաներ թիրախում են. «Ժողովուրդ»
21:36 05/03/2021  |  ԼՐԱՀՈՍՎաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին
18:13 23/02/2021  |  ԼՐԱՀՈՍԶինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարում է 1600, իսկ ՌԴ ՊՆ-ն 2392 անհետ կորածի մասին
13:09 15/02/2021  |  ԼՐԱՀՈՍԻնչի՞ չկան մեր անուն-ազգանունները, որտե՞ղ են մեր զինգրքույկները. Մարզից եկած զինծառայողներն ակցիա են իրականացնում
09:34 25/12/2020  |  ՄամուլԶինծառայողներին ու նրանց ընտանիքներին տրվող փոխհատուցումները «կքերեն» ժողովրդից. «Հրապարակ»
16:07 30/07/2020  |  Մեկնաբանություն10 օրում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերված գումարն ավելին է, քան վերջին 3 տարիներին միասին վերցրած. Փաշինյան

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]