ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդենիսը մարտին համայնքապետ կունենա. Ավետյանը վստահ է՝ ընդդիմության թեկնածուն կընտրվի համայնքապետ 02/15/2022 19:58 | ԼՐԱՀՈՍ
Եթե ամեն ինչ հարթ ընթանա, արդեն մարտի սկզբին Վարդենիսը վերջապես համայնքապետ կունենա: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից մինչ օրս Վարդենիսը համայնքապետ չունի:
Վարդենիսի ավագանու դեկտեմբերի 30-ի նիստում ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունները համայնքապետ էին ընտրել Ահարոն Խաչատրյանին, սակայն ՔՊ-ն դիմել էր դատարան՝պահանջելով չեղյալ համարել ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքապետ էր ընտրվել ընդդիմության թեկնածուն: Դատարանը մասնակի բավարարել էր ՔՊ-ի հայցը՝ անվավեր ճանաչելով Վարդենիս համայնքի ղեկավար ընտրելու որոշումը:
«Փաստինֆո»-ին Հակոբ Ավետյանը հայտնեց, որ արդեն մատի 2-ին ուժի մեջ կմտնի դատարանի որոշումը, ընդդիմությունը չի բողոքարկելու դատարանի վճիռը, որպեսզի հնարավոր լինի մարտի սկզբին ավագանու նոր նիստ հրավիրել և համայնքապետ ընտրել:
Հակոբ Ավետյանը վստահ է, ընդդիմության թեկնածուն՝ Ահարոն Խաչատրյանը կընտրվի, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների ձայները գերակշռում են ՔՊ-ին։
«14/ 13 հարաբերակցությամբ մեր ձայները գերակշռում են, բայց մեր կառավարությանը շատ լավ գիտենք, կարող է ապօրինի մեր ավագանուց երկուսին կալանավորեն, որպեսզի անհավասարություն ապահովեն, մեր ավագանին դառնա 12 ու էլի մեր ուզածը չի լինի: Կառավարության, հիմնականում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուզածն այն է, որ այս ընտրությունները չեղյալ համարեն, մի քանի ամիս ձգձգեն, հետո նոր ընտրություններ անցկացնեն, բայց այդպես մեզ պետք չէ: Մեր կառավարությանը շատ լավ գիտենք, որ կարող է ապօրինի մի երկուսին կալանավորեն, մեր ավագանին դառնա 12-ը, այդ մարդիկ չեն ուզում իրենց պարտության հետ հաշտվել»,-ասաց Ավետյանը:
Հիշեցնենք նաև, որ Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանին տևական ժամանակ չէր վերադարձնում համայնքապետարանի բանալին և կնիքը, ինչի հետևանքով համայնքապետը մինչ օրս չի կարողանում անցնել իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, ավագանին չէր կարողանում որևէ գործառույթ կատարել, ողջ Վարդենիսը պարալիզացված էր:
Հակոբ Ավետյանի հաղորդմամբ՝ համայնքապետարանի բանալին և կնիքը վերցրել են նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանի մոտից, սակայն դեռ չեն փոխանցել Ահարոն Խաչատրյանին, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի մոտ է դեռ.
«Ընդունենք, բանալին տվեցին, կնիքը տվեցին, բայց կառավարությունը չի ընդունում մեր համայնքապետին, ինքը չի կարողանալու թուղթ ստորագրի, ոչինչ չի կարողանալու անի, պետք է, որ կառավարությունն ընդունի և ճանաչի նրան որպես համայնքի ղեկավար»,-ասաց նա:
Զրուցակցի հաղորդմամբ՝ Վարդենիսում անորոշ իրավիճակը պահպանվում է.
«Մեր ամբողջ համայնքը պարալիզացված է, շատ վատ վիճակ է, ոչ մի գործարք դեռ չենք կարողանում անել, օրինակ՝ սուբվենցիոն ծրագրերով գործարքներ ենք արել, բայց չենք կարողանում շինարարների գումարները փոխանցել, քանի որ իրավունք չունենք, որոշումներ կայացնել ֆինանսական շարժ ապահովել չեն կարողանում: Այս ամենը շատ վատ հատևանքներ է ունենալու, եթե մենք կարողանանք մարտին համայնքապետ ընտրել, դա կլինի չարյաց փոքրագույնը, իսկ եթե հանկարծ նոր ընտրություններ լինեն, իսկական խառնաշփոթ է դառնալու »,-ասաց Հակոբ Ավետյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից