Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակում բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին

Իրավագիտության տարրական սկզբունքները մի կողմն են նետվել, իսկ վնասի հատուցումն ընկալվում է ոչ այլ կերպ, քան պատիժ. Գեւորգ Դանիելյան 02/13/2022   20:30  |  Հարցազրույց

Ծանր վիրավորանքի հիմքով հարուցված մեծաքանակ քրեական գործերը, թերևս, վկայում են, որ օրենսդրական փոփոխությունները ոչ միայն առանձնակի կանխարգելիչ դեր չունեցան, այլև «փչացնելու են» հանցավորության աճի առանց այդ էլ անհանգստացնող ցուցանիշները։ Սոցիալական ցանցերում նաև մտահոգություններ են հնչում՝ կապված բացահայտ խտրական վերաբերմունքի հետ։ Այս և հարակից հարցերի շուրջ «Փաստինֆո» -ն զրուցել է ԵՊՀ ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի հետ։

- Պարոն Դանիելյան, դուք Արդարադատության նախարար էիք, երբ վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացվեց, սակայն այդ նախաձեռնությունը դուք առանձնակի չէիք պաշտպանում։ Ներկայումս դրա մի տեսակը՝ ծանր վիրավորանքը, դարձյալ քրեականացվեց, կան արդեն բազմաթիվ քրեական գործեր, որոնցով տուժողը, հատկապես՝ վարչապետն է. դուք սա ողջունո՞ւմ եք։

- Ինչպես չեմ ողջունել ապաքրեականացումը, նույն կերպ չեմ ողջունում նաև քրեականացումը, և սա պարադոքս չէ։ Ցավում եմ, որ քննարկումները, որպես կանոն, սահմանափակվում են զուտ սիրողական հարթությամբ, ուստի պատահական չէ, որ մակերեսային դատողությունների տիրույթում մենք բացահայտում են իբրև թե իրարարմերժ դիրքորոշումներ։

Խնդիրն այն է, որ մենք կենտրոնանում ենք սոսկ արարքի հանրային վտանգավորության հարցի վրա` անտեսելով մեղադրանքի տեսակը։ Այս բնույթի գործերը վերաբերել են (ներկայումս ավելացվել է նաև հանրային մեղադրանքը), այսպես կոչված, մասնավոր մեղադրանքին, որի դեպքում՝ քրեական գործը հարուցվում էր տուժողի բողոքի հիման վրա և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ հաշտվելու դեպքում գործերը ենթակա էին կարճման։ Արտաքուստ կարող է թվալ, որ ամեն ինչ տրամաբանական և ողջամիտ, մինչդեռ՝ այս ամենը միայն հեռավոր աղերսներ ուներ և մինչ այժմ էի ունի մասնավոր մեղադրանքի հետ, քանի որ սա քողարկված հանրային մեղադրանք է։ Ես առաջարկում էի, և առավել ևս հիմա եմ պնդում, որ հարկ է ներդնել իրական մասնավոր մեղադրանք, որը կբացառի դատախազի որևէ միջամտություն, իսկ ողջ ծավալով վարույթ իրականացնելու իրավասությամբ կօժտվի փաստաբանը։

Այլ կերպ ասած խնդրի լուծումը ոչ թե արարքն ապաքրեականացնելու, այլ իրական մասնավոր մեղադրանք ներդնելու ճանապարհն էր, որպեսզի բացառվեն քաղաքական հետապնդումների հնարավորությունները։   

- Իսկ ինչո՞ւ եք ձեր առաջարկությունը առավել հրատապ համարում ներկայիս զարգացումների համատեքստում, ինչը՞ նկատի ունեք։

- Վիրավորանքը և զրպարտությունը ապաքրեականացնելու նախաձեռնությունը տեղի էր ունենում այն շրջանում, երբ այդ ժամանակ տարեկան ընդամենը մեկ֊երկու դեպք էր արձանագրվում, այդ նախաձեռնությունը զուրկ էր որևէ հանրային պահանջից, և այն կյանքի կոչվեց միայն եվրոպական կառույցների անհարկի միջամտությամբ։ Երբ այդ օրերին տարածվեց նշված նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ եվրոպական երկրների բոլոր դեսպանների համատեղ հայտարարությունը, ինքս հանդես եկա հակընդդեմ հայտարարությամբ և ընդգծեցի, որ այդ արարքները քրեական հանցագործություն են ճանաչված հենց իրենց երկրների քրեական օրենսդրությամբ, ընդ որում, ավելի լայն կիրառում ունեն, քան Հայաստանում, ուստի այդ կտրվածքով հետապնդումների մասին խոսելու հիմքեր ուղղակի չկան։ 

Մյուս կողմից առանձնակի մտահոգված չէի, քանզի սահմանվեցին պատճառված վնասի փոխհատուցման համեմատաբար ողջամիտ առավելագույն չափեր, իսկ չարաշահումներ հնարավոր էին երկու դեպքում էլ։ Ցավալի է, որ այդ չափերը մեր օրերում զգալիորեն բարձրացվեցին հենց խոսքի արտահայտության ազատության երբեմնի ջատագովների ջանքերով։ Ավելին, առանց անդրադառնալու քրեական հետապնդումների բացահայտ անընդունելի իրավական հիմքերին, երբ մասնավոր մեղադրանքի պատրվակով իրականացվում է հանրային մեղադրանք, հատուցման չափերն ավելացնելուն զուգահեռ ներդրվեց քրեական հետապնդման երկու տեսակներն էլ՝ և հանրային և մասնավոր։ Իրավագիտության տարրական սկզբունքները մի կողմն են նետվել, իսկ վնասի հատուցումն ընկալվում է ոչ այլ կերպ, քան պատիժ։

- Իսկ ինչպե՞ս արձագանքեցին դեսպանները ձեր դիրքորոշմանը, երբ բացահայտ ընդգծում էիք, որ անտեսել են իրենց սեփական օրենսդրությունը, բայց մեկ այլ երկրից բոլորովին այլ զարգացում են ակնկալում։

- Մի մասի հետ անձնական հանդիպումների շրջանակում, ուղղակի պարզվեց, որ հայտարարությունը ստորագրել են, առանց իրավական նրբությունների մեջ խորանալու, քանզի իրենց համար առավել արդիական է եղել հնարավոր հետապնդումները կանխարգելելու խնդիրը։ Մի մասը լռեց, ինչպես և հիմա են հետևողականորեն լռում ու ընտրանքային սկզբունքով անտեսում։

Առավել գործնական ու համարժեք գտնվեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, որն Ադրբեջանի ջանքերով այլևս չի գործում Հայաստանում։ Վերջինս աջակցում էր խնդրի լուծման առավել արդյունավետ իրավական համակարգ մշակելու և ներդնելու հարցում։ Աշխատանքը հայտնի պատճառներով, չկարողացանք ավարտին հասցնել։

- Ոմանք ակնարկում են, որ ծանր վիրավորանքի հիմքով քրեական գործերի հարուցումը խտրական վերաբերմունքի բացահայտ դսևորում է, քանզի իրավասու մարմինները բարեխղճորեն նկատում են միայն վարչապետին ուղղված ծանր վիրավորանքի արտահայտությունները, աչք փակելով մյուս համանման դեպքերի վրա։ Բայց չէ որ այ դեպքում արարքը կատարվում է վերջինիս հանրային գործունեությամբ պայմանավորված, ուստի այն չի կարող տարածվել մասնավոր անձանց վրա։

 «Հանրային գործունեություն» եզրույթը բնավ չի սահմանափակվում միայն հանրային ծառայության կամ պաշտոն զբաղեցնելու հետ։ Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1. հոդվածի ծանուցման հատվածում ամրագրված է, որ հանրային գործունեություն է համարվում նաև անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։ Եթե մասնավոր անձին իր հրապարակախոսական գործունեության համար տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիա օգտագործելով կամ որևէ այլ հրապարակային եղանակով, այսինքն՝ հանրամատչելի միջոցներով ծանր վիրավորանք է հասցվում, ապա այդ փաստն ինքնին բավարար է քրեական գործ հարուցելու համար, ասել կուզի՝ վերջինս պարտավոր չէ ներկայացնել բողոք կամ հաղորդում։

Մեկ անգամ ևս ընդգծեմ, որ ինքս այս հոդվածը ներդնելու նախաձեռնությանը սկզբունքորեն դեմ եմ եղել, դեմ եմ եղել նաև սահմանադրական որոշակիության և համաչափության հետ աղերսներ ունեցող նորմերին, պարզապես այս պահին հարկադրված եմ վերլուծել այն, ինչ ունենք։

֊ Վերջին հարցը՝ ինչո՞ւ Հայաստանից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացին ծանր վիրավորանք հասցնելու համար ենթակա չէ քրեական պատասխանատվության։

Դա բխում է գործող քրեական օրենսգրքի կանոնակարգումներից, մասնավորապես, 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Հայաստանի տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև մեր Երկրում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են պատասխանատվության հայրենական օրենսգրքով, եթե նրանց արարքը հանցագործություն է ճանաչված տվյալ պետության օրենսդրությամբ։ Դե ավելորդ է անգամ ընդգծելը, որ մենք այս պահին խոսում ենք մի այնպիսի վիճահարույց հանցագործության մասին, որը այդպիսին ճանաչված չէ այլ պետությունների օրենսդրությամբ։ Իհարկե, կան բացառություններ անկախ այդ արարքների ճանաչված լինելու հիմքից՝ թվով երկու տասնյակը չգերազանցող արարքների մասին է խոսքը, բայց դրանք վերաբերում են միջազգային չափանիշներին համապահունչ հանցագործություններին, բացի այդ, դրանք արդեն իսկ նախատեսված են այլ պետությունների օրենսդրությամբ։

Եթե այլ հարցեր չունեք, ընդամենը կկամենայի մի վերապահում առաջադրել՝ մեր Երկրում իրավական համակարգը ազգային անվտանգության առանցքային բաղադրիչներից է, ոչ մի միջազգային փորձագետ այս պարզ ճշմարտությունը ի զորու չէ համարժեք ընկալել և խորհուրդներ տալ։ Մենք պարտավոր ենք մի կողմ թողնել իրավիճակային պատեհապաշտությունը և ելակետ ընդունել, որ օրենքը բոլորի, հենց մեր Երկրի համար է, ուստի հանրությունը, առավել ևս մասնագետները չեն կարող միայն դիտորդի դերին հավակնել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:02 24/01/2022  |  ՄեկնաբանությունԵրկրին ունի ոչ միայն ներքին, այլև արտաքին երես. Գևորգ Դանիելյանն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի ակնհայտ հակահայկական հերթական գործողություններին
22:06 12/01/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքական ներկայիս իշխանությունները չեն կարող անտեսել թուրքական դատարանների դատավճիռները․ Գևորգ Դանիելյան
17:24 26/12/2021  |  ԼՐԱՀՈՍՎաղը Արցախի ԱԺ֊ն ազգային արժանապատվության ու հեռատեսության ստուգարք է հանձնելու․ Դանիելյան
20:54 07/12/2021  |  ՔաղաքականԱդրբեջանը զուտ իրավական ակտերով ի սկզբանե իրեն չի համարել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ․ Գևորգ Դանիելյան
22:22 20/09/2021  |  Մեկնաբանություն«Հայ֊թուրքական» արձանագրությունների էպոպեայի որոշ դրվագներ, որոնց մասին շատ քչերն են տեղյակ. Գևորգ Դանիելյան
20:38 19/09/2021  |  ՄեկնաբանությունԱդրբեջանցու «դուխով» արտահայտությանն ի պատասխան, Արցախցի տղան արհամարեց, իսկ մյուսը զզվանքով փակեց երեսը, շատ ավելի արժանապատիվ էր. Դանիելյան
17:16 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ոստիկանների կողմից Հայաստան մտնող իրանական բեռնատարների ստուգումն ու գումար գանձելը սոսկ ուժի ցուցադրում կամ շարքային չարաճճիություն չէ.Դանիելյան
17:44 04/09/2021  |  ԼՐԱՀՈՍՀիմա արդեն ավելի փորձված են, և եթե համարժեք քայլեր չարվեն, անկաշկանդ կանեն այնպես, ինչպես միշտ են արել` գրեթե առանց մեկ փամփուշտի և ավելի բիրտ մեթոդներով.Դանիելյան
17:35 23/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱնկախության հռչակագիրը որևէ աղերս չուներ իրավական տարրական մշակույթի հետ, բայց դե ֆակտո ունեցավ ավելի առանցքային նշանակություն, քան որևէ այլ իրավական ակտ
12:43 20/08/2021  |  Հարցազրույց«Ուժեղացված ծառայության» ժամանակ անգամ ոստիկանությունն իրավունք չունի խուզարկել մեքենաներն՝ առանց դատարանի որոշման. Դանիելյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]